Երեւանում կկառուցվի մետրոյի 2 կայարան եւ ճոպանուղի. քննարկումներ՝ իտալական եւ շվեյցարական կազմակերպությունների հետ

Երեւանի մետրոյի կայարաններն առաջիկայում կհամալրվեն երկու կայարանով: Բացի այդ նախատեսվում է մայրաքաղաքում կառուցել ու շահագործել ճոպանուղի:

Այս թեմաներին այսօր անդրադարձավ Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ ամփոփելով պաշտոնավարման 100 օրը:

Մետրոյի նոր կայարանները գործելու են Աջափնյակ վարչական շրջանում:

«Մենք չենք ուզում տարածվել եւ ապագա զարգացման տենդենցի մեջ նայել այս խնդիրը, որովհետեւ ֆինանսական բավականին մեծ ծախսեր են կապված այդ կառույցի հետ, մենք ուզում ենք սահմանափակվել ամենաստրատեգիական գծով՝ քաղաքը կապենք Աջափնյակի հետ: Հետագայում դա կշարունակվի դեպի Դավթաշեն, բայց դա կլինի մի փոքր հետո»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ճոպանուղուն, նախատեսվում է, դա Նոր Նորք վարչական շրջանը կապելու է Կենտրոնին: Գլխավոր ճարտարապետը կարծում է, որ ճոպանուղին իրագործելը հնարավոր կլինի ավելի կարճ ժամկետներում, որովհետեւ պահանջվող ֆինանսական ներդրումն էլ համեմատաբար համեստ է: Բայց թե հատկապես որքան, Մեսչյանը դեռ չի մանրամասնում:

«Ճոպանուղին, ինչպես գիտենք, լինում է երկու տիպի, մեկը ռեկրեացիոն, որն աշխատում է գլխավորապես զբոսաշրջիկների համար, մյուսը՝ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականցնելու համար: Բայց մենք ունենք ուրիշ պրոբլեմ. տրանսպորտային կոլապսը, որ կատարվում է Նորքից դեպի կենտրոն, վեց տեղանոց մոդուլներով մենք չենք կարող լուծել: Ուրեմն դա պետք է լինի առնվազն 12 տեղանոց: Եվ դրանք չպետք է լինեն ընդամենը երկուսը՝ տարբեր ուղղություններով շարժվող: Ճոպանուղին բազմամոդուլ պետք է լինի, որպեսզի աշխատի որպես տրանսպորտ: Դա, իհարկե, բերում է որոշակի թանկություն, բերում է որոշակի տեխնիկական բարդություններ, բայց այլ տարբերակ չկա»,- ասաց Արթուր Մեսչյանը:

Նա ընդգծեց, որ Երեւանում երբեւիցե հնարավոր չի լինելու Նոր Նորքն ապահովել մետրոյով, եթե անգամ ֆինանսական շատ մեծ միջոցներ ստեղծվեն, հետեւաբար տրանսպորտային խնդիրը ինչ-որ չափով լուծելու միակ տարբերակը մնում է ճոպանուղին:

Գլխավոր ճարտարապետը տեղեկացրեց, որ այժմ քննարկումներ են անցկացվում իտալական եւ շվեյցարական երկու կազմակերպությունների հետ: Ավելի վաղ էլ երկու այլ կազմակերպությունների հետ քննարկումներ էին իրականացրել նախորդ իշխանությունները: Արթուր Մեսչյանը հույս հայտնեց, որ լրագրղների հետ հաջորդ հանդիպման ժամանակ արդեն կկարողանա այս ծրագրի վերաբերյալ մանրամասներ ներկայացնել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11882 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ