Արտոնությունը նախատեսված չէ առեւտրային շրջանառության մեջ ապրանքներ մտցնելու համար. Մարտիրոսյան

Երեկ երեկոյան Թուրքիայից ապրանք ներկրող մի շարք ՀՀ քաղաքացիներ փակել են Բագրատաշենի մաքսային կետի մուտքն ու ելքը։ Առեւտրականները դժգոհում էին, որ մեկ շաբաթ առաջ ապրանք են բերել Ստամբուլից, սակայն վրացական կողմը թույլ չի տվել այն տեղափոխել Հայաստան։ Այդ խնդիրը լուծվել է Վրաստանում ՀՀ դեսպանի միջամտությամբ, սակայն առեւտրականները հասնելով Բագրատաշենի մաքսակետ, պարզել են, որ այլեւս չեն կարող առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման 25 կգ բեռ ներմուծել։

ՀՀ ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետի տեղակալ Մհեր Մարտիրոսյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ մարդկանց թվում է, թե ցանկացած պարագայում իրենք ինչ-որ արտոնյալ քանակով ապրանքներ ներկրելու իրավունք ունեն:

«Պետք է հստակեցնել, որ խոսքը գնում է միայն անձնական օգտագործման նպատակով ապրանքների ներմուծման մասին»,- ասաց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ եթե օրենսդրությամբ կան սահմանված որոշակի քանակներ` արժեքային եւ քանակական, ապա դա նախատեսված է միայն անձնական օգտագործման նպատակով ապրանքներ ներմուծելու եւ անձամբ կամ ընտանիքի շրջանակներում սպառելու համար:

Մարտիրոսյանը նշում է, որ այս արտոնությունը նախատեսված չէ առեւտրային շրջանառության մեջ ապրանքներ մտցնելու համար: Որովհետեւ այդպես շուկան ապականվում է.

«Վնասում ենք այն անձանց, ովքեր օրինական ճանապարհով հարկեր վճարելով ապրանքներ են ներմուծում: Այս առումով որեւէ փոփոխություն չի եղել: Փոփոխություն եղել է միայն անձնական օգտագործման ապրանքներ ներմուծելու համար արտոնված քանակների մեջ: Եթե նախկինում ցամաքային տրանսպորտով ներմուծման համար արտոնված էր 50 կիլոգրամ ուղեբեռի չափը, հունվարի 1-ից այդ չափը նվազեցվեց՝ դառնալով 25 կիլոգրամ: Նույն կերպ նվազեց նաեւ արժեքային չափը: Այսօր այդ չափը հավասարվել է 500 եվրոյի»,- ասաց Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանի խոսքով՝ բողոքի էությունը հավանաբար այն է, որ մարդիկ ցանկանում են ներմուծել ապրանքներ` հետագայում իրացնելու նպատակով, սակայն հանդիպում են մաքսային մարմինների հակազդեցությանը:

ՊԵԿ պաշտոնյան կոչ է անում քաղաքացիներին՝ տարբերակել բիզնես նպատակները անձնական օգտագործման նպատակներից: 

Մեր հարցին՝ գուցե կան քաղաքացիներ, ովքեր տեղյակ չեն այս փոփոխություններից, Մարտիրոսյանը պատասխանեց. «Կոմիտեն իրազեկման աշխատանքներ է իրականացրել եւ մինչեւ նոր ընդունված որոշման ուժի մեջ մտնելը այդ մասին խոսվել է եւ տեղյակ է պահվել հասարակությանը»:

Մարտիրոսյանի խոսքով՝ այստեղ գործ ունեն ոչ թե այն անձանց հետ, ովքեր պարբերաբար սահմանը հատում են եւ իրենց հետ ապրանքներ են բերում, այլ մեծ մասամբ գործ ունեն այն անձանց հետ, ովքեր սահմանը հատում են շատ կարճ ժամանակահատվածով՝ այդ արտոնված քանակների շրջանակներում ապրանքը հանրապետություն ներկրելու շրջանակում: Մարտիրոսյանը նշում է, որ բողոքողների մեծ մասը այն անձինք են, ովքեր այդ ապրանքների իրական տերը չեն: Նա կարծում է, որ այդ մարդիկ ուղղակի ծառայություններ են մատուցում ապրանքների իրական տերերին` ապրանքը փոքր քանակի մասնատելու եւ առանց օրենքով նախատեսված հարկերը, մաքսատուրքերը վճարելու հանրապետություն ներմուծելու համար:

Տպել
4986 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց