Ֆուտբոլիստի վերջին հաղորդագրությունն ու հրապարակումը ինքնաթիռի անհետանալուց առաջ

Արգենտինացի 28-ամյա ֆուտբոլիստ Էմիլիանո Սալան Նանտից Քարդիֆ մեկնող իր ինքնաթիռի անհետանալուց առաջ հասցրել է շփվել ընկերների հետ: Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները: Նա WhatsApp-ով ձայնային հաղորդագրություն է ուղարկել:

«Բարեւ, եղբայրնե՛ր, ինչպե՞ս եք, խենթե՛ր: Եղբա՛յր ես մահացած եմ: Ես Նանտում էի, այս ու այն գործերով էի զբաղված, որոնք երբեք չեն վերջանում: Ես ինքնաթիռում եմ, որը, այնպիսի տպավորություն է, որ շուտով մասերի կբաժանվի: Մեկնում եմ Քարդիֆ: Վաղն ամեն ինչ կսկսվի: Կեսօրին մարզում ունեմ իմ նոր թիմի կազմում: Տեսնենք՝ ինչ կլինի: Ինչպե՞ս եք, եղբայրնե՛ր եւ քույրե՛ր: Եթե մեկուկես ժամից ինձանից նորություններ չլինեն, չգիտեմ՝ արդոք իմ հետեւից մարդ կուղարկեն՝ ինձ որոնելու: Բայց գիտեք.... վախենում եմ....»,- ֆուտբոլիստի խոսքերն են փոխանցում լրատվամիջոցները:

Էմիլիանո Սալան Քարդիֆ էր մեկնում «Քարդիֆ» ֆուտբոլային ակումբին միանալու համար, որի հետ նոր էր պայմանագիր կնքել: Նա դարձել էր բրիտանական թիմի պատմության ամենաթանկ ձեռքբերումը: «Քարդիֆը» հարձակվողի համար «Նանտին» վճարել էր 17 մլն եվրո: Մինչեւ այդ թռիչքը նա սոցիալական ցանցերում լուսանկար էր հրապարակել՝ հրաժեշտ տալով «Նանտի» իր նախկին թիմակիցներին:

«Վերջին հրաժեշտ»,- գրել էր նա՝ այս լուսանկարին կից.

Սալան մեկնում էր «Քարդիֆի» տրամադրած մասնավոր ինքնաթիռով: Ինքնաթիռում եղել են միայն նա ու օդաչուն: Օդաչուն խնդրել է վթարային վայրէջք կատարել, որից հետո ինքնաթիռն անհետացել է: Դա տեղի է ունեցել հունվարի 21-ի երեկոյան: Նշվում է, որ ավելի վաղ ֆուտբոլիստը մտավախություններ է ունեցել այդ ինքնաթիռի հետ կապված, երբ հանգստյան օրերին դրանով Քարդիֆից Նանտ վերադառնալու կարիք է ունեցել:  

Ֆուտբոլիստի լուսանկարը մոր հետ: Մայրն ասել է՝, որ տղան իր կարիերայի լավագույն պահերն էր վայելում:

Այս պահին ֆուտբոլիստի ու օդաչուի որոնողական աշխատանքները շարունակվում են: Մեջբերելով իրավապահ մարմինների խոսքերը՝ միջազգային լրատվամիջոցները նշում են, նրանց փրկվելու հավանականությունը շատ քիչ է:

Տպել
2077 դիտում

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)