Երևան
12 °C
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվե Գրիգորյանի պաշտպանները ստացել են Գրիգորյանին կրկին կալանավորելու Վերաքննիչ դատարանի որոշումը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը՝ հավելելով, որ որոշումը ծավալուն է, ըստ էության դեռ չեն ծանոթացել: «Որոշումը ստացել ենք ծավալուն է հիմք ոնց չի եղել, հիմա էլ չկա, դա իմ կարծիքն է, գլխավոր դատախազը եւ ցուցարարները այլ կերպ են մտածում»,- ասաց նա:
Մկրտչյանն ասաց, որ պաշտպանական կողմի համար Վերաքննիչ դատարանի այսօրվա որոշումը կանխատեսելի էր եւ այնպես չէ, որ պաշտպանական կողմը պատրաստ չէր նման լուծման: Ըստ նրա՝ նիստը նախագահող դատավոր Արսեն Նիկողոսյանի տրամադրվածությունն ակնհայտ էր։ «Բոլոր դեպքերում, կարծում եմ, որ պայմանավորված նախագահող դատավորի անձով՝ կանխատեսելի էր որոշումը։ Եթե հիշում եք, անցած զրույցի ժամանակ անդրադարձել եմ, դատավորին բացարկ ենք հայտնել, բայց նա չի ընդունել հատուկ նրա համար, որ կայացնի այս որոշումը, ունեք այն, ինչ ունենք»,- նշեց Մկրտչյանը։ Նա հավելեց, որ Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետները երկարաձգելու բոլոր բողոքները քննել է դատավոր Արսեն Նիկողոսյանը։ «Նա կալանքի որոշում տվող դատավորի գործընկերն է, նույն տրամաբանության, նույն օրենքի պատկերացումներով է շարժվում: Բնական է, որ ոչ մի անկանխատեսելի բան չի եղել, ոչ մի նորություն մեզ համար չկա»,- շարունակեց փաստաբանը։
Մանվել Գրիգորյանը ամիսներ առաջ հրաժարվել է իր կալանքի հարցով դիմել Եվրոպական դատարան՝ պատճառաբանելով, թե «Հայաստանին դատի չի տա»: Լրագրողների հարցին ի պատասխան Արսեն Մկրտչյանն այսօր չբացառեց, որ կդիմեն ՄԻԵԴ: Խոսելով Մանվել Գրիգորյանի առողջական վիճակից՝ պաշտպանն ասաց, որ որոշակի բժշկական միջամտություններ են կատարվել, եւ, ըստ նրա, հնարավոր է՝ համեմտաբար ավելի լավ լինի, քան եղել է կալանավորման ժամանակահատվածում:
Լրագրողների հարցին ի պատասխան Արսեն Մկրտչյանն ասաց, որ դատարանի վրա ակնհայտ ճնշումներ են եղել, որպես օրինակ բերելով նաեւ ցուցարարների կողմից փաստաբանների գործունեությունը խոչընդոտելը, գույքը վնասելը: «Հաստատ Արցախի հերոսի կալանավորումը որպես փաստ շատ դուր կգա մի երկրի, որը Արցախի տարածքը համարում է իր սեփականը»,- եզրափակեց Գրիգորյանի պաշտպանը:
Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, այսօր Մանվել Գրիգորյանին կալանավորելու որոշում կայացրեց՝ այդպիսով բավարարելով դատախազության կողմից ներկայացված բողոքը:
Որոշման հրապարակումից մի քանի ժամ հետո Մանվել Գրիգորյանը տեղափոխվեց «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ:
Նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ (ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար), ինչպես նաեւ ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ (մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար):
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ
Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ
Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին
ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն
Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել
Արմավիրի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է հեղուկ գազի և բենզինը վաճառքը
1 օրում գրանցվել է 12 ավտովթար. 16 մարդ վիրավորում է ստացել
Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է. նրանք հիվանդ մարդիկ են. Թրամփ
Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան
Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ
Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է
Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Իրաք՝ հրաժեշտի արարողության համար. տեսանյութ
Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար
Դատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասին
Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ կան զոհ և տուժած
Դատարանի դահլիճում 18 անձի կատարած խուլիգանության վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT