Արսեն Ջուլֆալակյանը ըմբշամարտի ընտրանու կազմում հավաքի է. Արթուր Ալեքսանյանը դեռ չի ապաքինվել

ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը շարունակում է մրցաշրջանի ուսումնամարզական առաջին հավաքը: Հունվարի 17-ից նրանք մարզվում են Ծաղկաձորում: ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիան ֆեյսբուքյան պաշտոնական էջում լուսանկարներ է հրապարակել մարզումներից:

Դրանցից երեւում է, որ հավաքին մասնակցում է օլիմպիական արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, որը ՀՀ ԱԺ 2018 թ. արտահերթ ընտրություններից հետո մարզիկի կարիերան համատեղում է ԱԺ պատգամավորի աշխատանքի հետ: Թիմակիցների հետ է նաեւ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը, որը վերջերս ԱՄՆ-ում ապաքինվում էր վնասվածքից:

Հավաքականում չէ օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նրա հայրը՝ Գեւորգ Ալեքսանյանը, որը նաեւ նրա անձնական մարզիչն է, նշեց, որ դեռ ԱՄՆ-ում ապաքինվում է վնասվածքից ու հայտնի չէ՝ երբ կվերսկսի մարզումները:

Փետրվարի 1-ից մարզիկների մի մասը կմեկնի Ֆրանսիա՝ միջազգային մրցաշարի: Հաջորդ հավաքը կլինի փետրվարի կեսերին: Հետո հավաքականի մի մասը կմեկնի Բուլղարիա՝ միջազգային մրցաշարի, մի մասն էլ հանդես կգա Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում:

Տպել
969 դիտում

Աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետ

Թատրո՞ն, կինո՞, թե՝ համերգ. Երևանի քաղաքապետարանը կանանց միջազգային օրվա առիթով նվեր է պատրաստել (տեսանյութ)

Գրառումներիս պատճառը նոր կառավարության կողմից պաշտոն չստանալն ու, հետևաբար, վրեժխնդիր լինելը չէ. Հասմիկ Պապյան

Դեռ ԽՍՀՄ տարիներին տեխնոլոգիական աշխարհում Հայաստանը համարվել է Խորհրդային միության «Սիլիկոնյան հովիտ»-ը. Հակոբ Արշակյան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար մնում է փակ

Նախկինների «օբշչակի» պահպանության վերջին բաստիոնը

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ ԱԺ պատգամավորները հանդիպել են Դանիայի խորհրդարանական օմբուդսմեն Քլավս Քիններափ Հեդի հետ

Ոստիկանության կենտրոնական բաժնում արձանագրված գողությունները բացահայտվել են

Կապանում 5000 ՌԴ ռուբլուն նմանվող թղթադրամի նմուշ է իրացվել. բերման են ենթարկվել 17 եւ 19-ամյա աղջիկներ

Ալեն Սիմոնյանը կգործուղվի Մոնտեվիդեո, Լիլիթ Մակունցը՝ Վաշինգտոն. այլ գործուղումներ ևս կան

Երևանի Մյասնիկյան պողոտայում «Կամազ»-ը վրաերթի է ենթարկել քաղաքացուն

Երևանի բնակարաններից մեկում կնոջ դի է հայտնաբերվել. ԱԻՆ

Ապօրինի ծառահատման դեպք Ստեփանավանում. Պուշկինոյի անտառից բոխի տեսակի ծառեր են հատվել

Աղմկահարույց սպանություն Էջմիածնում. 36-ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվողը ձերբակալված է

«Բավրա» սահմանային անցակետում հետախուզվող է հայտնաբերվել

Փողն ընդդեմ պետական շահի

Երևանում բուժաշխատողի շուրջ 60 թափուր հաստիք կա. առաջարկվում է 18,000 - 273,000 դրամ աշխատավարձ՝ հարկերը ներառյալ

Արա Շահվերդյան, Ռոբերտ Բեգլարյան. հայտնի են Իրանի խորհրդարան անցած հայ պատգամավորների անունները

Հայաստանն ու Շվեյցարիան կհամագործակցեն Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում