Իմ դեմ չեն ուզում մենամարտել, խուսափում են. Գոռ Երիցյան

WBO վարկածով աշխարհի երիտասարդների չեմպիոն բռնցքամարտիկ Գոռ Երիցյանն աստիճանաբար մարզավիճակ է հավաքում առաջիկա մենամարտի համար: Փետրբարի 9-ին Սոչիում 11-րդ անգամ պրոֆեսիոնալ բռնցքամարտի ռինգ կբարձրանա: Այժմ մարզվում է «Դինամո» մարզահամալիրում: Փետրվարի 1-ից հավաք կլինի «Օլիմպավանում»: Փետրվարի 7-ին կմեկնի Սոչի: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա խոսեց նախապատրաստության մասին:

«Այս մենամարտը պլանավորված չէր: Ամանորից մի քանի օր հետո առաջարկեցին մենամարտել փետրվարի 1-ին, բայց շատ շուտ կլիներ, որովհետեւ վերջին մենամարտից հետո դեռ նորմալ չէի վերականգնվել, հանգստի մեջ էի, որոշեցինք փետրվարի 9-ին Սոչիում: Նորմալ է ամեն ինչ, պատրաստվում ենք շատ լավ, աստիճանաբար մարզավիճակի մեջ եմ մտնում: Մինչեւ մենամարտն արդեն մաքսիմում լավ կզգամ ինձ»,- ասաց նա:

Գոռի մրցակիցը դեռ հայտնի չէ: Նրա համար մրցակից դժվարությամբ են գտնում: Այժմ մի քանի տարբերակ կա, պարզ կլինի մոտ օրերս: Մարզիկն ընդգծում է մրցակցի անունը չիմանալն իրեն չի խանգարում կենտրոնանալ ու պատրաստվել:

«Դու պատրաստվում ես առաջինը քեզ համար, որ մարզավիճակի մեջ լինես, լավ զգաս քեզ, իսկ մրցակցի անուն այսպես թե այնպես մի 10-20 օր կամ 1 ամիս առաջ ասում են, ուղղակի խնդիրն այն է, որ իմ դեմ չեն ուզում մենամարտել, խուսափում են. ցուցանիշս 10:0՝ 9 նոկաուտով: Ռուսաստանում ոչ մի բռնցքամարտիկ չի համաձայնվում: Մի քանի տարբերակ կա Մեքսիկայից, Արգենտինայից, Աֆրիկայից, տեսնենք՝ որը կստացվի»,- ասաց նա:

Այս տարին նախաօլիմպիական է: Գոռը ցանկանում է Տոկիո 2020-ի ուղեգիր ձեռք բերել, սակայն չի պլանավորում անել դա սիրողական բռնցքամարտում: Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք կփորձի նվաճել պրոֆեսիոնալ վարկանիշային մրցաշարում:

«Երեւի չեմ մասնակցի Եվրոպայի, աշխարհի առաջնություններին, որովհետեւ ունեմ լուրջ մենամարտեր պրոֆեսիոնալ ռինգում: Սիրողականում ճանապարհ տանք սիրողական բռնցքամարտիկներին, թող գնան մասնակցեն, իրենց ուժերը փորձեն: Մենք պրոֆեսիոնալ ռինգում գնում ենք առաջ, պրոֆեսիոնալով կփորձենք վարկանիշ ձեռք բերել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ՀՀ հավաքականի 69 կգ քաշային կարգում, որում ինքը հանդես է եկել, կան մարզիկներ, որոնք կարող են հաջողության հասնել:

Փետրվարի 9-ին կայանալիք բռնցքամարտի երեկոյի ընթացքում ռինգ կբարձրանա հայազգի եւս մեկ բռնցքամարտիկ՝ Վահե Սարուխանյանը: Այս օրերին նա Երեւանում է եւ ինչպես Գոռ Երիցյանը, մարզվում է մարզիչ Դավիթ Թորոսյանի ղեկավարությամբ:

Տպել
1814 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)