Երևան
12 °C
ՀՀ կառավարությունը պետական համակարգի արդյունավետության շրջանակներում քննարկում է մարզպետարանների օպտիմալացման հարցը եւ սպասվում է, որ շուտով արդեն կլինի համապատասխան նախագիծը: Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը լրատվամիջոցների հետ զրույցում նշել էր, որ սրա շնորհիվ ավելի արդյունավետ կառավարում է լինելու, իսկ այս պահին համակարգն ուռճացված է: ՀԺ-ն զրուցեց մի շարք մարզպետների հետ՝ հասկանալու, թե ի՞նչ կարծիք ունեն նրանք այս նախագծի մասին:
ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը շատ դրական է վերաբերվում այս նախագծին. «Քանի որ ծրագիրը ներկայացվում է կառավարություն մեր քաղաքական թիմի կողմից, բնականաբար ինքս էլ այդ քննարկումների մասնակիցն եմ եղել` այդ թվում նաեւ կուսակցության վարչության անդամի կարգավիճակով եւ շատ դրական են վերաբերվում այդ նախագծին: Ասեմ ավելին՝ նաեւ որոշակի խորհրդակցություններ ենք արել, որպեսզի ավելի արդյունավետ փուլի հասնենք օպտիմալացման արդյունքում` թե՛ պետական ապարատի օպտիմալացման առումով եւ թե՛ աշխատակիցների ՕԳԳ-ի բարձրացման առումով: Ես լիարժեքորեն աջակցում եմ այդ մտքին, ինքս էլ այս 6-7 ամսվա պաշտոնավարման արդյունքում հասկացա, որ բավական ուռճացված է պետական համակարգի, այդ թվում նաեւ մարզպետի ինստիտուտի աշխատակազմը: Այստեղ խորքային պատկերացում կազմեցի եւ հիմա արդեն այն փուլում ենք, որ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի հետ մշակում ենք օպտիմալացման այդ մեխանիզմը` վարչությունների, բաժինների, որպեսզի գանք առավելագույն օպտիմալ հանգուցալուծման»:
Մեր հարցին, թե մարզպետարանի աշխատակիցները ինչպե՞ս են վերաբերում այս նախագծին, Պետրոսյանը պատասխանեց. «Սուբյեկտիվ առումով հնարավոր է, որ որոշ շերտերի մոտ որոշակի դժգոհություն հասունանա, քանի որ որոշ` շատ փոքր շրջանակներ, հնարավոր է՝ օպտիմալացման արդյունքում աշխատանքը կորցնեն: Բայց, եթե հաշվի առնենք, որ 22 տարվա մարզպետի ինստիտուտի արդյունքում շուրջ 15-20 տարվա աշխատակիցներ ունենք, որոնք մասնագիտական աճ չեն ունեցել եւ աշխատանք են կատարել, որը զբաղեցրել է իրենց աշխատանքային օրվա 20-25 տոկոսը, բնականաբար պետք է գիտակցեն, որ վերջապես հանգելու ենք այդ փուլին»:
Պետրոսյանը նշեց, քննարկվում է նաեւ 3 փոխմարզպետների հաստիքները 1-2 դարձնելու հարցը: Պետրոսյանը նշեց, որ սրա արդյունքում հնարավոր կլինի նաեւ վարձատրությունը բարձրացնել. «Այլեւս չեն լինի վիճակներ, որ մարդն ասի՝ դե, 80 հազար դրամ եմ ստանում, ոնց կարում, անում եմ»,- ասաց նա: Պետրոսյանը նաեւ նշեց, որ Կոտայքի մարզպետարանում 137 աշխատակցի հաստիք կա, որից 10-15-ը այս պահին թափուր են, բայց աշխատանքը դրանից չի տուժել:
ՀՀ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը ճիշտ է համարում այս որոշումը: «Ուռճացված հաստիքներ կան, պետք է կրճատել: Օրինակ, հաստիքացուցակով մարզպետին 3 տեղակալ է հասնում եւ ես 2-ն եմ պահել ու կարծում եմ՝ դա հերիք է: Վայոց Ձորի աշխատակազմը մնացած մարզպետարանների հետ համեմատած փոքր է, իմ կարծիքով՝ մեզ մոտ այդքան շատ կրճատում չի լինի»,- նշեց մարզպետը:
ՀՀ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը եւս դրական կարծիք ունի այս նախագծի մասին. «Որպես կանոն, ուռճացված կառույցներում աշխատանքային խմբեր են ձեւավորված լինում, որոնք հիմնական լուծը տանում են: Մենք նաեւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունում այս տարվա տարեսկզբյան խորհրդակցություն ենք անցկացրել, դրա շուրջ մենք մեր առաջարկներն էլ պետք է ներկայացնենք: Շատ նորմալ, առողջ մթնոլորտում պետք է գանք եզրահանգման` հաշվի առնելով առաջնահերթ աշխատանքային որակները: Կա մոտավոր կառուցվածքի սկզբնական ձեւ, որի շուրջ աշխատում ենք, հիմա այդ փուլում ենք: Միանշանակ ճիշտ է, որքան էլ ցավալի է` հասկանում ենք, որ մարդիկ են դուրս մնալու, բայց դա շատ մեղմացուցիչ ձեւով պետք է անենք, տրամաբանության մեջ պետք է լինի ամեն ինչ եւ մարդիկ պետք է հասկանան դա: Այլ ելք չկա, որովհետեւ ակնհայտ է, որ ուռճացված է»,- նշեց Պողոսյանը:
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը նույնպես շատ դրական է վերաբերվում սրան. «Ակնհայտորեն ինչպես մեր ամբողջ պետական համակարգը, այդպես էլ մարզպետարանները ուռճացված են եւ ներկայիս կառուցվածքը լավագույն տարբերակը չէ` կառավարման եւ արդյունավետ աշխատանքի տեսանկյունից»:
Մեր հարցին, թե աշխատակիցների քանի՞ տոկոսն է կրճատվելու, Գեւորգյանը պատասխանեց. «Ես իհարկե կարող եմ մոտավոր թիվ նշել, բայց մեր գերխնդիրը ոչ թե ինչ-որ տոկոսի հասնելն է, այլ ավելի արդյունավետ տարբերակի հասնելն է: Այսինքն, ելնելով ավելի արդյունավետ կառավարման մոդելից, ըստ այդմ մենք կհասկանանք, թե որքան կմնան աշխատողները: Ինչո՞ւ ենք մենք վստահ, որ կկրճատվի, որովհետեւ բաժիններ կան, որտեղ 5-6 աշխատողներ կան, ակնհայտ է, որ այդ աշխատանքը կարելի է անել 2-3 հոգով: Մոտավորապես երեւի 30 տոկոսի կարգի կլինի կրճատում»:
Մեր հարցին, թե ի՞նչ է սպասվում այդ աշխատակիցներին, Գեւորգյանը պատասխանեց. «Ես պարզ ասեմ, աշխատակիցներ կան, ովքեր, իմ կարծիքով, ակնհայտորեն չեն կարող հավակնել պետական համակարգում նմանատիպ այլ տեղում աշխատանքի: Որովհետեւ համապատասխան կրթություն, բավարար մասնագիտական որակներ չունեն: Կան աշխատակիցներ, ովքեր 7-8, անգամ 10 տարվա աշխատակից են ու նույնիսկ համակարգչից վարժ օգտվել չեն կարողանում: Ես չեմ պատկերացնում, որ 21-րդ դարում կարելի է գրասենյակային աշխատանք ունենալ ու համակարգչին վարժ չտիրապետել: Ու նմանատիպ շատ հարցեր կան, մարդ՝ որը չի համապատասխանում այդ մասնագիտությանըը այդտեղ աշխատում է կամ ասենք, մյուս աշխատակցի ընտանիքի անդամն է»:
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը շատ նորմալ է վերաբերվում այս նախագծին. «Մինչեւ այդ գաղափարին գալը, ես ինքս այդ կարծիքին էի, որ ուռճացված է մարզպետարանի հաստիքացուցակը: Ոլորտներ կան, որ պետք է ավելացվեն, ոլորտներ կան, որ գուցե այս պահի դրությամբ իրենց դերն այդքան էլ կարեւոր չէ: Վերակազմավորումը շատ եմ կարեւորում, այս ընթացքում դա անհրաժեշտություն է: Մենք ունենք հնարավորություն եւ մի փոքր ժամանակ, որպես մարզպետարան մեր առաջարկը անելու` տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն եւ մենք կանենք բնականաբար: Այսինքն, քննարկումներ կգնան: Ես աշխատակիցների թվի վրա չեմ ֆիքսվում, ես ֆիքսվում եմ կոնկրետ գործառույթների վրա: Կաշկանդված չենք՝ որեւէ թվի վրա ֆիքսվելու»,- ասաց Ղուկասյանը:
Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը նույնպես կողմ է օպտիմալացմանը․ «Գիտեք, կարծում եմ, գաղտնիք չի, որ ապարատը բավականին ուռճացված է եւ, շատ գործառույթներ կան, որոնք օպտիմալացման հաշվին, կարծում եմ, շատ ավելի արդյունավետ կլինեն։ Գործառույթներ կան, որոնք կրկնվում են բաժնից բաժին կամ վարչությունից վարչություն։ Կրճատումներից հետո դեռ վստահ չեմ՝ քանի աշխատակից կմնա, քանիսը կկրճատվեն։ Բայց ներկա պահին դեռ քննարկվում է, փորձում ենք նաեւ մեր առաջարկությունները ներկայացնել տարածքային կառավարման նախարարություն։ Կարճ ժամանակ է՝ ինչ պաշտոնավարում եմ եւ թե՛ նախկինում, թե՛ հիմա էլ կարծում եմ, որ գործառույթներ կան, որ կրկնվում են։ Ուղղակի մարդկանց պահելով՝ ինչ է թե մարդիկ աշխատանք ունենան՝ պետության հաշվին, կարծում եմ, ճիշտ չի»,- ասաց Արմավիրի մարզպետը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատռում են իրենց գրած ծրագիրը, հետն էլ պատռում են Հայաստանի քարտեզը․ բա սա գժանոց չէ՞․ Սաֆարյան
Ռուսաստանը հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինի ադրբեջանականով․ Տիտով
«Ուժեղ Հայաստանի» հավաքին մասնակցող անձի մոտ հայտնաբերվել է դանակ. նա ձերբակալվել է
Քոչարյանը թալանել է ընտանիքիս. ծախվելը պոռնկություն է, Պուտինն ուզում է մեզ կապել իր դռանը. տեսանյութ
Մեկ բանավեճում 104 անգամ Ալիև, Ադրբեջան ասողները մեզ մեղադրում են Ադրբեջանի շահերը սպասարկելու մեջ․ Թորոսյան
Միջազգային բազմաթիվ գործընկերներ, ԵՄ, ԱՄԷ, Թուրքիա, հետաքրքրված են մեր արտադրողների հետ համագործակցությամբ
Իշխանությունը բոքսի տանձիկի պես դմփացնում է ընդդիմությանը. աղբակույտի դեմը առնել է պետք. Մեհրաբյան. տեսանյութ
Այս ընտրություններն առաջինն են մեր պատմության մեջ, որոնք տեղի են ունենում խաղաղության պայմաններում․ Միրզոյան
«Ուժեղ Հայաստանի» հավաքին պատռել են ՀՀ քարտեզը, վանկարկել «Սամ-վել, Սամ-վել»․ տեսանյութ
«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին գնացած քաղաքացիները կարճ ժամանակ անց լքում են Հանրապետության հրապարակը
Սամվել Կարապետյանի հավաքի ընթացքում Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն հոլովակ է միացվել․ տեսանյութ
«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին վեճ է եղել․ մեկ անձ հեռացվել է տարածքից
Նորատուսի միջազգային ռադիոցանցերը այլևս Սերժ Սարգսյանի փեսա Միշիկի սեփականությունը չեն. Փաշինյան․ տեսանյութ
Ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ամփոփիչ հանրահավաքը․ լուսանկար
Կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի արտահանումը, կվերադարձվի ԵՄ արտահանվող պտուղ-բանջարեղենի, ծաղկի մաքսատուրքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է 12 նոր արժեքով
Ազատությունից զրկված անձանց և նրանց իրավունքների առնչությամբ առկա կարծրատիպերը պետք է հաղթահարվեն․ ՄԻՊ
Քաղաքական ենթատեքստով սպառնալից հեռախոսազանգեր, նամակներ են ստանում քաղաքացիները․ ՆԳՆ ոստիկանություն
Տելեգրամյան հավելվածով ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել․ ամուսնական զույգեր են ձերբակալվել
Ընտրակաշառքը հանցագործություն է, պատիժը ռեալ ազատազրկման ձևով է և անխուսափելի. Կոլեգիայի նիստ է տեղի ունեցել
Բացատրեք ձեր ընտանիքների երիտասարդներին խաղաղության արժեքը, հիշեցրեք՝ ինչ էր կատարվում ՀՀ-ում 2018-ից առաջ
Ռուսաստանի նախագահի հետ պայմանավորվել ենք, ընտրություններից հետո կհանդիպենք, բոլոր ընթացիկ հարցերը կլուծենք
Բլոգեր Միկա Բադալյանը ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքացիներին ընտրակաշառք է բաժանել․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Միջանցքի թեման հորինել է լրտեսական ընդդիմությունը. ՔՊ-ն Գեղարքունիքում շարունակում է քարոզարշավը․ տեսանյութ
Արթիկում քաղաքական ուժերի աջակիցների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀԾԿՀ-ն գազամատակարարման ոլորտում նոր կարգավորում անելու որոշում է ընդունել
Դատական ակտերը բեկանվել են․ ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները
Ամիօ բանկը նվազեցրել է ՓՄՁ հաճախորդների գործող վարկերի և լիզինգների տոկոսադրույքները
Մինչ մեր երեխաները զոհվել են, եռագլուխ կուսակցության անդամները միլիարդներ են կուտակել. Փաշինյան
3 ուժն էլ՝ Քոչարյան, Դոդ, Տաշիր, միանալու են, բայց հմի կռիվ կեթա, ինչի՞ հմար՝ լիդերի կռիվ. նոր ձայնագրություն
Ռազմական արդյունաբերությունը դառնում է Հայաստանի տնտեսության շարժիչ ուժ. ԲՏԱ նախարար
Միջանցքի թեմա չի էլ եղել, լրտեսներն են այդ թեման մտցրել. վարչապետը՝ ընդդիմության մեղադրանքների մասին
ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի
Սա աթոռի կռիվ չէ, սա պայքար է հանուն պետության, անկախության, ապագայի և խաղաղության. Փաշինյան
3 ուժն էլ՝ Քոչարյան, Դոդ, Տաշիր, միանալու են իրար, հիմի իրանց մեջ լիդերի կռիվ կերթա. նոր ձայնագրություն
Ես ունեմ բավարար լծակներ, կգնամ ԵԱՏՄ և տեղում հարցերը կլուծեմ, բարեկամական հարաբերությունները կմնան. Փաշինյան
Միջադեպ Արթիկում քաղաքական ուժերի աջակիցների միջև
Ռուս պաշտոնյաները իրար հերթ չտալով «գուժում» են վատատեսական սցենարներ. «մատ թափ տալու» երթը շարունակվում է
Գրիգորյանն ու Իրանի դեսպանը կարևորել են էներգետիկ, լոգիստիկ և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցությունը
Քոչարյանին թույլ չեն տալիս լքել քաղաքականությունը, ինքը մինչև քոք մաշվելու է ու հայտնվի բանտում. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT