Վանաձորի փողոցները սահադաշտի են վերածվել. քաղաքապետի պարզաբանումն ու մարզպետի դժգոհությունը

Լոռու մարզկենտրոն Վանաձորի ճանապարհներն ամբողջությամբ մերկասառույցով են պատված: Երթեւեկությունը քաղաքի ճանապարհներին կաթվածահար վիճակում է: Վանաձորցի վարորդները սոցիալական ցանցի իրենց էջերում, մեղմ ասած, դժգոհում են ստեղծված իրավիճակից, պարզաբանումներ ու պատասխաններ պահանջելով համայնքի ղեկավարից ու քաղաքապետարանի այն աշխատակիցներից, ովքեր պարտավոր էին մաքրման աշխատանքներ իրականացնել: Կենտրոնական ու ծայրամասային փողոցներում արդեն իսկ վթարներ են տեղի ունեցել, ձնամաքրող կամ աղատրող ոչ տեխնիկա, ոչ էլ մարդկային ուժ չի աշխատում փողոցներում:Վանաձոր համայնքի ավագանու անդամ Վահե Կռոյանը սոցիալական ցանցի իր էջում պարզաբանումներ է պահանջել համայնքի ղեկավարից ու պատասխանատու անձանցից. «Վանաձորի քաղաքապետարանի հարգելի գործընկերներ, ովքեր պատասխանատու են եւ պարտավորություն են կրում կատարել մեր համայնքի ձնամաքրման աշխատանքները, հորդորում եմ անհապաղ գործի անցնել։ Արդեն մերկասառույցով պատված ճանապարհները վտանգավոր են թե մեքենաների, թե հետիոտների համար։ Եկեք նվազագույնի հասցնենք դժբախտ պատահարների հավանականությունը»,-գրել է Կռոյանը, ինչին ի պատասխան քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը նշել է. «Աղադրման և ձյան մաքրման աշխատանքները ամբողջ օրվա ընթացքում կատարվել են, երեկոյան կողմ նախատեսված է կենտրոնական հատվածի աղադրում (մոտ մի ժամից), իսկ գիշերը 4֊ից էլի կսկսվեն ինտենսիվ աղադրման աշխատանքները։ Կենտրոնական հատվածը մաքրելու համար աշխատանքային և տրանսպորտի բանուկ ժամերին արդյունավետ չէ, այդ իսկ պատճառով կատարվում է ուշ ժամերի»:Ստեղծված իրավիճակի շուրջ իր գնահատականն է հնչեցրել նաեւ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, գրելով. «Վերջին ժամերին Վանաձորի ճանապարհների վատ վիճակի հետ կապված բազմաթիվ ահազանգեր եմ ստացել հրապարակային գրառումների ու անհատական նամակների տեսքով: Հաշվի առնելով ներկայացվող փաստարկներն ու ինքս էլ ականատես լինելով առկա վիճակին, Վանաձորում ձնամաքրման աշխատանքների որակը գնահատում եմ անբավարար: Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ զրույցում եկել ենք այն եզրակացության, որ ձնամաքրման աշխատանքներն առավել պատշաճ և ինտենսիվ կազմակերպելու անհրաժեշտության կա։ Իրականացված աշխատանքի արդյունքների ու հետևությունների մասին առավել մանրամասն կտեղեկացնեմ վաղը»:

Իսկ մինչ պատկան մարմինները քննարկում կամ իրենց կարծիքներն են հայտնում, վանաձորցի վարորդները շարունակում են վտանգել իրենց եւ դիմացինի կյանքը:

Ի դեպ, ստեղծված իրավիճակում դժվարացել է նաեւ շտապօգնության խմբերի աշխատանքը, քանի որ մերկասառույցով պատված ոչ բոլոր փողոցներով է հնարավոր հասնել կանչի վայր, իսկ դա հիվանդի տիրոջը, մեղմ ասած չի հետաքրքրում:

Տպել
4296 դիտում

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)