Երևան
-6 °C
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հույս ունի, որ կկարողանան Ռուսաստան վերադարձնել Ադրբեջանում ձերբակալված Մարատ Ուելդանով-Գալուստյանին: Այս մասին նա հայտարարել է այսօր ամենամյա ամփոփիչ ասուլիսի ժամանակ:
Լրագրողի հարցին ի պատասխան Լավրովն անդրադարձել է ադրբեջանական բանտում գտնվող Ռուսաստանի քաղաքացի, ծագումով հայ Մարատ Ուելդանով-Գալուստյանի հարցին։
ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ ադրբեջանցի գործընկերների հետ հանդիպմանը բարձրաձայնում են խնդիրը:
«Մենք պարբերաբար բարձրացնում ենք ծանր իրավիճակում գտնվող ռուսաստանցիների հարցն, այդ թվում` ԱՊՀ երկրներում: Վստահեցնում եմ ձեզ, որ կոնկրետ այս թեմայի շուրջ հարցը մենք բարձրացրել ենք ադրբեջանական գործընկերների հետ մեր վերջին բանակցությունների ժամանակ», - ասել է նա:
Լավրովը հույս ունի, որ կկարողանան, հիմնվելով իրավական նորմերի վրա, երկխոսության միջոցով հասնել արդյունավետ որոշումների իրենց ադրբեջանցի կոլեգաների հետ և կկարողանան վերադարձնել քաղաքացուն Ռուսաստան:
Ռեստորանի մենեջեր Մարատ Ուելդանով-Գալուստյանը ձերբակալվել էր 2016թ. հունիսի 9-ին Բաքվում: Ադրբեջանում ՌԴ դեսպանատունը հայտնել էր, որ Մարատը մեղադրվում է թմրանյութերի անօրինական պահպանման և տարածման մեջ:
Ինչպես հիշեցնում է Սպուտնիկը, Մարատը երկար տարիներ աշխատել է Բաքվում, պարբերաբար այցելել Մոսկվա: Նա ձերբակալվել է 2016 թ.-ի հունիսի 9-ին։ Ձերբակալությունից մի քանի օր անց դեսպանատուն է դիմել քաղաքացի Մարիաննա Միրզոյանը՝ հայտնելով, որ ձերբակալվածն իր եղբայրն է, իսկական ազգանունը Գալստյան է և նա ձերբակալվել է ոչ թե թմրանյութերի ապօրինի շրջանառության, այլ լրտեսության կասկածանքով։
Մարատ Ուելդանովը Ադրբեջանում մեկ տարուց ավելի աշխատել է ավստրիական «Do&Co» ընկերությունում, որը զբաղվում է հյուրանոցային բիզնեսով: Քանի որ նրա անձնագրում նշված է ոչ թե իր հայկական ազգանունը, այլ՝ կնոջ, Բաքվում երբեք չի հայտնվել ուշադրության կենտրոնում: Մարատը 1990-ականներից Ռուսաստան էր տեղափոխվել Բաքվից՝ իր ընտանիքի հետ միասին:
Մարատի ձերբակալության մասին քույրն իմացել է նրա գործընկերոջից՝ Ելենա Մակարենկոյից, որին նույնպես ձերբակալել էին 15 օրով և պահել մեկուսարանում միայն այն բանի համար, որ նա Մարատի հետ գործնական հարաբերություններ է ունեցել։ 2016թ-ի օգոստոսի 17-ին Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է իրավիճակը` հայտարարելով, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն ազգային ենթատեքստ չի տեսնում Մարատ Ուելդանով-Գալստյանի ձերբակալության մեջ։
Ուելդանովի գործով դատական որոշումը կայացվել է ապրիլի 28-ին. փակ նիստի ժամանակ դատարանը Մարատ Ուելդանովին 8 տարվա ազատազրկման է դատապարտել:
Արցախում փայտե բնակարաններ են կառուցվում. այս պահին կացարանի կարիք ունի 10.000 ընտանիք
Ջերմաստիճանը կբարձրանա 7-ից 10 աստիճանով
Հայաստանում COVID-19-ի համաճարակային իրավիճակը կայուն է
Լարսը փակ է միայն բեռնատար ավտոմեքենաների համար
Տեղահանված արցախցիները Հայաստանում բոլոր բուժծառայություններից օգտվում են անվճար (տեսանյութ)
Արայիկ Հարությունյանն ընդունել է Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը. «Արմենպրես»
Ճանաչենք մեր հերոսներին. խոցել են հրետանային, ռեակտիվ և ականանետային մարտկոցներ, տանկեր
Մարտունիում և Ասկերանում կիրականացվի չպայթած և վտանգավոր ռազմամթերքի վնասազերծում
Մեկ օրում Երևանից Ստեփանակերտ է վերադարձել 131 արցախցի
Անցած մեկ օրում ՀՀ-ում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար
Ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչության պետն Արագածոտնում կհանդիպի քաղաքացիների հետ
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են. Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով մեքենաների համար
Հայաստանում այս տարվա հոկտեմբերին մարդահամար է անցկացվելու․ այն հետաձգվել էր մեկ տարով
Շահութահարկի նվազեցում, ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ. ՊԵԿ-ը բիզնեսի համար սպասված նորություններ է հրապարակել
Բաղրամյան պողոտայում մեքենաներ են բախվել. կան տուժածներ
Հաստատվել է կորոնավիրուսի 198 նոր դեպք. առողջացել է 276, մահացել՝ 4 մարդ
Լարսը փակ է. ռուսական կողմում 760 բեռնատար է կուտակված
ՊԲ-ն հրապարակել է զոհված 72 զինծառայողի անուն
Լուսադեմին Աշոցքում ունեցել ենք մինչև -35 աստիճան սառնամանիք. Գագիկ Սուրենյան
Գյումրիում ավտոմեքենա է այրվել. 25-ամյա վարորդը մահացել է
Որոնողական աշխատանքների ընթացքում ևս 5 զինծառայողի աճյուն է գտնվել
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Իսակովի պողոտայում մեքենան բախվել է էլեկտրական սյանը. կան տուժածներ
«Հայփոստը» եռակի թանկացրել է միջազգային առաքման սակագները․ ընկերությունից պարզաբանում են՝ նախկինում վնասով են աշխատել
Մարտահրավերներին դիմագրավելու համար պետք է հզորանալ, ինչն անհնար է պատկերացնել առանց մրցունակ կրթական համակարգի
Տարեկան ավելի քան 39 միլիոն դրամի խնայողություն. Կադաստրի կոմիտեն հրաժարվում է վարձակալած տարածքներից
Թող ձեռ քաշեն աստղադիտարանից. Բյուրականի աստղադիտարանի շուրջ տարաձայնությունները շարունակվում են
Շրջակա միջավայրի նախարարը Անդրեա Վիկտորինին ներկայացրել է առաջնային լուծում պահանջող 3 կարևոր հիմնախնդիրները
Զորամասերից մեկի մարտական հերթապահության նախապատրաստական ավանում անցկացվել է ցուցադրական գործնական պարապմունք
Անցած գիշերվա նման ցուրտ գիշեր վերջին անգամ եղել է երեք տարի առաջ
Տիխանովսկայան կոչ է արել Բելառուսի հարցն ընդգրկել ՄԱԿ-ի օրակարգ
Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ
Սպառնացել են կտրել մատները, վնասել ընտանիքի անդամներին. 1մլն 500 հազար դրամ պահանջած անձինք ձերբակալվել են (տեսանյութ)
Փետրվարի 1-ից Վրաստանում կվերականգնվեն կանոնավոր չվերթները․ Ալիք մեդիա
Կոտայքի ծննդատներում 2020 թվականին գրանցված ծնունդների թիվը 115-ով ավելացել է
Ադրբեջանի հետ սահմանների որոշման գործընթացն իրականացվում է ՀՀ ողջ բնակչությանն ուղղված պատերազմի սպառնալիքով. ՄԻՊ
Ջերմուկ քաղաքի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի վերանորոգման աշխատանքները շարունակվում են
«Բաճկոնս ամբողջությամբ թրջված էր, քնապարկ, սնունդ չկար». 6 օր անտառում թաքնված ոստիկանը մանրամասներ է պատմում
Հին ծանոթները. ինչ հնարավորություններ ունի Հայաստանի հավաքականը ԱԱ-2022-ի ընտրական փուլում
Շիրակի մարզպետարանի պաշտոնյան պարգևատրվել է «Բացառիկ ծառայությունների համար» և «Վարազդատ Արշակունի» մեդալներով
© 2021 Հայկական ժամանակ