Երևան
12 °C
Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնը 2018 թվականի դեկտեմբերի 28-ից տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի:
Նոր ԺՊ-ն Էմին Թորոսյանն է, որը մինչ այդ, Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարն էր: ՀԺ-ի հետ զրույցում տնօրենի ԺՊ-ն ասաց, որ հունվարի 8-ից ակտիվ գործունեություն են սկսել ծավալել: Այս պահին մի շարք խնդիրների ուսումնասիրմամբ են զբաղված, որոնց պակասը թերեւս պատանի հանդիսատեսի թատրոնում չի զգացվում:
Էմին Թորոսյանը նկատեց, որ կադրային որեւէ փոփոխություն դեռեւս չի իրականացրել: Իսկ տնօրենի պաշտոնի համար հայտարարվելիք մրցույթի ժոր ժամկետները դեռեւս հայտնի չեն:
Թատրոնի տնօրենի նոր ԺՊ-ին աշխատակազմի հետ ծանոթացրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը: «Այս թատրոնն իր ուղղությամբ այն օջախն է, որը դաստիարակում է մյուս թատրոնների հանդիսատեսին: Այստեղից է սկսվում սերը թատրոնների հանդեպ: Եթե մենք այս ցուրտ դահլիճում երեխաներին բերում ենք ներկայացում դիտելու, ապա նրանք ավագ տարիքում երբեք չեն ցանկանա որևէ թատրոն գնալ, որովհետև նրանց մանկական պատկերացումներում թատրոնը ցուրտ է, չհաշված մյուս բոլոր անհարմարություններն ու անհանգստությունները, որոնք ունենում են թատրոնում»,- ավելի վաղ նշել էր փոխքաղաքապետ Վիրաբյանը:
Էմին Թորոսյանը եւս փաստում է, որ թատրոնն ունի բազմաթիվ խնդիրներ. վերջին հիմնանորոգումն իրականացվել է Լինսի հիմնադրամի կողմից:
Հիշեցնենք, որ 2004 թվականին Լինսի հիմնադրամից 20 միլիոն դոլար տրամադրվեց՝ Պատանի հանդիսատեսի թատրոնն ու դրան հարակից Մշակույթի պալատը (նախկինում՝ Պիոներ, այժմ՝ Մանկապատանեկան արվեստի պալատ) հիմնանորոգելու համար:
«Հովացման համակարգն էլ, ջեռուցումն էլ, տարիների ընթացքում առաջացած, ապա կուտակված խնդիրներ են, որոնք լուծման կարիք ունեն: Չեմ կարող ասել, որ առաջնահերթության կարգով մենք դա հենց վաղն ենք անելու, բայց ժամանակի ընթացքում պետք է ներդրող կազմակերպությունների, ինչու ոչ, հովանավորող անձանց միջոցով փորձենք լուծում տալ»,-նկատեց Էմին Թորոսյանը:
Շեշտենք, որ թատրոնի նախկին տնօրեն Հայկ Խերանյանը նույնպես նման քաղաքականություն էր որդեգրել, վերջինս էլ էր փորձում որոշակի խնդիրներ լուծել մասնավոր սեկտորի աջակցությամբ: Դեռեւս 2018 թվականի հունիս ամսին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Խերանյանն ասել էր, որ թատրոնն անտեսված է եւ միակ հովանավորը տիկին Ռոզա Ծառուկյանն է, որից էլ 2,5 հազար դոլար են խնդրել՝ հյուրախաղերով Մակեդոնիա գնալու համար:
Խոսելով թատրոնում տնօրինության փոփոխման մասին՝ Էմին Թարոսյանը նկատեց, որ կառավարման մեջ փոփոխություններ են անհրաժեշտ: «Նախկին տնօրենը երկար տարիներ է աշխատել այս թատրոնում, եւ այդ տարիների ընթացքում արել հնարավորն ու անհնարինը: Կառավարման ոլորտում այսպիսի գործոն կա, եթե մարդ մի տեղ աշխատում է 10, առավելեւս 10-ից ավելի տարիներ, այնտեղ փոփոխությունների անհրաժեշտություն է լինում»,-ասաց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT