Ինչու Ստեփանյանը բաց կթողնի միջազգային մրցումը, եւ ինչու նրա համար միջազգային հավաք չի կազմակերպվել

Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն Էդգար Ստեփանյանը վնասվածքից հետո արդեն մարզվում է, սակայն չի մասնակցի Չինաստանում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այդ մասին ասաց Հայաստանի հեծանվասպորտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը: Նշեց, որ պատճառն միայն այն է, որ վնասվածքից հետո Էդգարը չի հասցրել պատշաճ պատրաստվել հունվարի վերջին մեկնարկող ստուգատեսին:

«Աշխարհի գավաթին մնացել է ընդմենը 10 օր: Այս պահին շատ ցանկանալու դեպքում էլ չենք կարող, որովհետեւ նորմալ մարզավիճակ դեռ չունենք: Դեկտեմբերի կեսերից նոր սկսել ենք մարզումները, ֆիզիկական դիմացկունության վրա ենք աշխատանքներ տանում: Տեսնում եք՝ եղանակային պայմաններն էլ թույլ չեն տալիս լիարժեք մարզումներ անցկացնել խճուղիում կամ հեծանվահրապարակում»,- ասաց նա:

Այս շրջանում Էդգարը մարզվում է մարզադահլիճում: Մինչեւ երեկ՝ հունվարի 13-ը, նաեւ խճուղիում է մարզվել: Հիմա չի կարող, քանի որ ձյուն է: Հեծանվահրապարակում նույնպես ձյան պատճառով չի կարող մարզվել, որովհետեւ այն բաց է: Ինքն էլ նշում է, որ համապատասխան մարզավիճակում չէ ու որ տարվա այս ժամանակահատվածում Հայաստանում պատշաճ մակարդակով պատրաստվել հնարավոր չէ:

«Պետք է հավաք անցկացնեի ինչ-որ տեղ, որտեղ փակ հեծանվահրապարակ կլիներ, որպեսզի անբարենպաստ եղանակը չխանգարեր»,- ասում է նա:

Անցած տարեվերջի ասուլիսի ժամանակ մարզիկը դժգոհություն էր հայտնել ֆեդերացիայի նախագահից: Նշել էր, որ մարզական հաջողությունների է հասել 2018 թ. ընթացքում, սակայն Արման Սահակյանը նույնիսկ 1 անգամ իր հետ չի հանդիպել: Ասել էր նաեւ, որ ֆեդերացիան հոգում է միայն մինիմալ ծախսերը, որ գումարը քիչ է, այդ պատճառով երբեմն մրցումների մեկնում է միայն մարզչի հետ կամ էլ նույնիսկ առանց նրա, ինչը նորմալ չէ այս մարզաձեւում:

ՀԺ-ի հետ զրույցում Հեծանվասպորտի ֆեդերացիայից նշեցին, որ այս ձմռանը Էդգարի համար արտասահմանում մարզումներ կազմակերպելու հարցում գումարի խնդիր չի եղել: Գյուզալյանն ասաց, որ ծրագրով իրենք ունեն նախատեսված հավաքներ, պարզապես մարզիկի վնասվածքն է խառնել պլանները: Ֆեդերացիայի փոխնախագահ Մարտին Շարբաթյանը վստահեցրեց, որ այս փուլում Էդգարի համար միջազգային հավաք չկազմակերպելու միակ պատճառն այն է, որ վնասվածքից հետո չի հասցրել մարզավիճակ հավաքել, ուստի դրսում մարզվելը գումարի ոչ նպատակյին օգտագործում կլիներ:

«Մեր պետությունը ֆեդերացիայի գումարն ավելացրել է: Այս տարվանից 23 մլն դրամ է (խմբ. անցած տարի եղել է 19 մլն): Դա էլ է քիչ, բայց այնուամենայնիվ, եթե մենք համարում ենք՝ Էդգարը մեր առաջին համարն է եւ նրա հետ հույսեր ենք կապում, պետք է ծախսվի առաջին հերթին Էդգարի վրա: Բայց ողջամիտ չէ, որ այդպես ուղարկենք տաք երկիր, դա իզուր գումար վատնել է ստացվում: Այլ բան է, եթե վնասվածքը չստանար, անշուշտ հունվարին արդեն պատրաստվում էինք, կուղարկեինք տաք երկիր՝ մարզչի հետ միասին պատրաստվելու: Գումարը կա, այդ 23 միլիոնը կբավարարեր պատրաստվելու, ուսումնամարզական հավաքների համար»,- ասաց նա:

Էդգար Ստեփանյանը միջազգային մրցումների սկսելու է մասնակցել մայիսից: 2019 թվականի նրա հիմնական նպատակներն են Եվրոպական խաղերը, Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունը, Եվրոպայի էլիտ առաջնությունը, աշխարհի գավաթի խաղարկության փուլերը:

Տպել
1635 դիտում

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)