Երևան
12 °C
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը որոշել է օպտիմալացնել քաղաքապետարանի աշխատակազմը՝ կրճատելով քաղաքապետի աշխատակազմի մի քանի հաստիք, ինչի հետեւանքով աշխատանքից ազատվել են քաղաքապետարանի վարորդ Սարգիս Սարգսյանը, քաղաքապետի երեք օգնականները՝ Արթուր Մարտիրոսյանը, Սերգեյ Կիրակոսյանը, Լյովիկ Գրիգորյանը եւ խորհրդական Արմինե Գուլոյանը։ Հիշյալ աշխատակիցների հետ կնքված աշխատանքային պայմանագրերը լուծելու մասին քաղաքապետի որոշումները կայացվել են դեռեւս նախորդ տարվա դեկտեմների 20-ին եւ ուժի մեջ մտել ս․թ․ հունվարի 1–ին։ Քաղաքապետի համապատասխան որոշումներից տեղեկանում ենք, որ աշխատանքից ազատված աշխատակիցներին վճարվել է արձակման նպաստ։
Քաղաքապետի տեղակալ Նորայր Հակոբյանը մեր հարցն ի պատասխան, թե ինչն է եղել կրճատան պատճառը, արդյո՞ք ավելորդ ծախսերից խուսափելու նպատակով, արձագանքել է, թե համայնքային աշխատողներ չեն կրճատվել։ /Ազատվողները հայեցողական պաշտոններում աշխատողներ են եղել/։ «Զուտ աշխատանքային կազմակերպման հետ է կապված։ Ավելորդ ծախս չի եղել, դա հաստատ»։ Քաղաքապետն այժմ ունի երեք տեղակալ, մեկ օգնական եւ մամուլի քարտուղար։ Նշենք նաեւ, որ քաղաքապետ Համբարձումյանը նույն օրը՝ դեկտեմբերի 20-ին, իր մեկ այլ որոշմամբ խրախուսել է քաղաքապետերանի աշխատողներին՝ տրամադրելով միանվագ դրամական պարգեւատրում պաշտոնային դրույքաչափի 100 տոկոսի չափով։
Ի դեպ, այս որոշումից մոտ մեկ ամիս առաջ էլ՝ նոյեմբերի 13-ի իր որոշմամբ, Մասիսի քաղաքապետը, իր հերթական արձակուրդից առաջ, աշխատակազմի աշխատակիցներին խրախուսելու որոշում էր կայացրել՝ պաշտոնային դրույքաչափի 100 տոկոսի չափով։ Որոշմանը կից փաստաթղթից տեղեկանում ենք, սակայն, որ մասնավորապես փոխքաղաքապետ Նորայր Հակոբյանը խրախուսվել է 100 տոկոսի չափով, մյուս երկու փոխքաղաքապետերը՝ Խորեն Արոյանն ու Կարեն Օհանյանը, երեք պահակներն ու երեք հավաքարարները, քաղաքապետի երեք օգնականներն ու մեկ խորհրդականը 50 տոկոսով էին խրախուսվել, աշխատակազմի ղեկավարը, մամուլի քարտուղարն ու երեք բաժինների պետերը՝ նույնպես 100 տոկոսով, իսկ քաղաքապետարանի քարտուղարուհին՝ 80 տոկոսի։
Հիշեցնենք, որ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը գրավով ազատ է արձակվել անցած տարվա սեպտեմբերին։ Նրան մեղադրանք է առաջադրվել 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի փաստով, ինչպես նաեւ նաեւ ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով։ Սույն գործերը մեկ վարույթում են: Նրա եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը, մեղադրյալ է մեկ այլ գործով՝ ապրիլի 16-ին Կորյուն-Հերացի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի մասով։ Բացի այդ, ըստ նախաքննության, պարզվել է, որ վերջինս մասնակցություն է ունեցել նաեւ Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում ապրիլի 22-ին արձանագրված միջադեպին։ Նա նույնպես գրավի դիմաց կալանքից ազատ էր արձակվել ամիսներ առաջ։
Նկատենք, որ Մասիսի քաղաքապետարանի աշխատակիցները ակտիվորեն ներգրավված էին ի պաշտպանություն քաղաքապետի իրականացվող բողոքի ակցիաներում, որոնք տեղի էին ունենում այն օրերին, երբ դատարանը քննում էր Համբարձումյանի կալանքի սանկցիայի հարցը։ Այդ բողոքի ակցիաները համակարգում էր փոխքաղաքապետ Նորայր Հակոբյանը։ Այնպես որ, կարելի է ենթադրել, որ Մասիսի քաղաքապետը, երկու անգամ խրախուսելով իր աշխատակիցներին, այսպիսիով փորձել է նաեւ վարձահատույց լինել վերջիններիս՝ իրենց նվիրումի եւ «նեղ պահին» իր կողքին կանգնելու համար։
Հեղինե Մանուկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով
Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան
Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան
Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա
Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ
Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել
Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ
Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով
«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ
Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ
Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել
Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը
Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան
Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին
Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն
Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT