Ադրբեջանում իրավիճակը սարսափելի է, Հայաստանում՝ լուրջ առաջընթաց է. Amnesty International

11/01/2019 schedule10:38

Ադրբեջանի կառավարությունն իր գործողություններով ցանկանում է միանշանակ ցույց տալ բոլորին, որ չի հանդուրժելու որեւէ քննադատություն իր հասցեին, Վաշինգտոնում կայացած քննարկման ընթացքում հայտարարել է Amnesty International իրավապաշտպան միջազգային կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնօրեն Դանիել Բալսոնը.

«Կասկած չկա՝ Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը սարսափելի է. հիմնարար ազատություններն ու մարդու իրավունքներն անընդհատ խախտվում են Ադրբեջանի կառավարության կողմից ինչպես երկրի ներսում այդպես էլ՝ սահմաններից դուրս»:

Ինչպես գրում է Ամերիկայի ձայնը, Վաշինգտոնի ազգային մամուլի ակումբում կայացած քննարկումը նվիրված էր Ադրբեջանում ձերբակալված լրագրող եւ բլոգեր Մեհման Հուսեյնովին, ով այս շաբաթ հացադուլ է հայտարարել: Հուսեյնովին ձերբակալել էին երկու տարի առաջ, 2017-ի հունվարին, այն բանից հետո, երբ երիտասարդ լրագրողը համացանցում տեղադրել էր Ադրբեջանի մի շարք բարձրաստիճան պետպաշտոնյաների շքեղ տների լուսանկարներ: Լրագրողի եղբայր, իրավապաշտպան Էմին Հուսեյնովը միջոցառման ընթացքում կոչ արեց միջազգային կառույցներին ավելի ակտիվ աջակցել Ադրբեջանի քաղաքացիական հասարակության զարգացմանը: Իր խոսքով, երկրի իշխանությունները չեն հարգում ոչ միայն միջազգային, այլեւ սեփական օրենքները եւ դատաիրավական համակարգը ծառայեցնում են սեփական շահերին.

«Նրանք օգտագործում են այդ կառույցը ոչ թե արդարադատություն իրականացնելու, այլ սեփական թշնամիներին պատժելու նպատակով»:

Էմին Հուսեյնովի խոսքով, թվացյալ հզորության պայմաններում Ադրբեջանի իշխանություններն, այնուամենայնիվ, զգայուն են միջազգային պատժամիջոցների նկատմամբ: Նույն կարծիքն արտահայտեց նաեւ Amnesty International-ի ներկայացուցիչը, ում խոսքով՝ Արեւմուտքը կարող է նաեւ աջակցել ադրբեջանցի քաղաքացիական առաջնորդներին, ովքեր այսօր երկրի ներսում մեկուսացվում են իշխանությունների հասցեին ցանկացած քննադատություն արտահայտելուց հետո.

«Միացյալ Նահանգներն Ադրբեջանի վրա զգալի ազդեցություն ունի՝ հատկապես հաշվի առնելով սերտ հարաբերությունները մեր կառավարության եւ այդ երկրի կառավարության միջեւ»:

«Ամերիկայի Ձայնի» հետ զրույցում, Դանիել Բալսոնը խոսեց նաեւ Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի մասին, ընդգծելով, որ երկրում տեղի ունեցած «Թավշյա հեղափոխության» արդյունքում իշխանության խաղաղ փոխանցումը տպավորիչ էր:

«Մենք սա դիտարկում ենք որպես երկրի քաղաքացիական հասարակության լուրջ առաջընթաց»,- նշում է Բալսոնը: Միեւնույն ժամանակ, նրա խոսքով, մնում են դեռեւս մի շարք խնդիրներ, որոնք մտահոգում են իրավապաշտպաններին: Դրանց թվում է քաղաքացիների նկատմամբ նախաքննական ձերբակալությունների կիրառումը, երբ մարդկանց մինչ դատն ազատազրկելու ավանդույթը մնում է: Մեկ այլ խնդիր, որը միավորում է Հարավային Կովկասի բոլոր երկրներին՝ սեռական փոքրամասնությունների իրավունքների անբավարար ապահովումն է.

«Սեռական փոքրամասնությունների իրավունքները մեծ խնդիր են ամբողջ տարածաշրջանի համար: Նրանց հաճախ զրպարտում եւ մեկուսացնում են՝ զրկելով սեփական իրավունքներն իրականացնելու հնարավորությունից»:

Տպել
2816 դիտում

Արցախի ժողովուրդը հայության յուրահատուկ հատվածն է, և մենք պետք է ամուր կանգնենք. Դավիթ Բաբայան

Ձեր հետ տարեք նաև ձեր մեդալները, կեղծ ու պաթոսային հայրենասիրությունը. Ստյոպա Սաֆարյանը՝ Էրիկ Իսրայելյանին

Միացյալ Նահանգները հանդես է գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության օգտին. Բայդենի ուղերձը Ալիևին

Հանրային քննարկման է ներկայացվել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին որոշման նախագիծը

Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 40 մետր

«5-րդ շարասյան» «վինտիկները» ակտիվ նպաստել են, մենք ոչ թե պարտվել ենք հակառակորդին, այլ ներքին թշնամուն. Կոռնիձորի Արո

Նոր նշանակում ԶՈՒ գլխավոր շտաբում

Կուսակցական գործիչ լինելով հանդերձ՝ երբեք չի առաջնորդվել նեղ կուսակցական շահերով. Լևոն Տեր-Պետրոսյանի ցավակցությունը

Հայաստան-Թուրքիա խաղի պարտությունն ինձ վրա ազդել է, կյանքում ես քիչ եմ պարտվել. Ալեքսանդր Պետրակով (տեսանյութ)

Հայտնի է Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարական կազմը

Արցախում ՌԴ ՊՆ-ն հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել

Ֆրանսիայի դեսպան Էրվե Մագրոն կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

Հայաստան-Թուրքիա խաղը խաղ չէր, որի համար պետք է ամաչել, դա է վկայում երկրպագուների՝ մինչև վերջ չհեռանալը. Գիլոյան

Ռուսաստանն ունի բացառիկ զենք, որը կարող է ոչնչացնել ցանկացած հակառակորդի, այդ թվում՝ ԱՄՆ-ին. Պատրուշև

ԱՀ նախագահի գլխավորությամբ անցկացվել է Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ (տեսանյութ)

4,6 մլն դրամ ԿԳՄՍՆ-ից, 1200 դոլար և 1,2 մլն դրամ՝ Օլիմպիական կոմիտեից. ինչու է քաղաքացիությունից հրաժարվում Իսրայելյանը

Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին «ՈՒԱԶ» է այրվում

Մեզ հասանելիք ջուրը տալիս են պաշտոնյաներին. բողոքի ակցիաներ Ադրբեջանում

«Հետքի» փոխխմբագիրը նույնպես բնակարան է գնել «Բյուրեղ»-ում. Պապիկյանի տան դեպքում կոռուպցիոն ռիսկ էին տեսնում. «Civic»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ Կենտրոնական բանկը հրապարակել է նոր տվյալներ

Բացահայտվել են Երևանում կատարված բնակարանային գողության և գողության փորձի բազմաթիվ դեպքեր

Հրդեհ է բռնկվել Արմավիրի մանկապարտեզներից մեկում

Թուրքիայի նախագահը հրապարակել է ուկրաինական շարժիչով նոր «Բայրաքթար»-ը (լուսանկար)

Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել

Հետմահու պարգևատրվել են սեպտեմբերյան ագրեսիայից զոհված տավուշցի զինծառայողները

ՀՀ նախագահին են ներկայացվել Սահմանադրական դատարանում ընթացող բարեփոխումները և ծրագրերը (տեսանյութ)

Գնել Սանոսյանը Քիշնևի քաղաքապետի հետ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Կառավարության բարեփոխումների ծրագիրը նպատակ ունի նորովի արժևորել թատրոնի հանրային նշանակությունը. Ժաննա Անդրեասյան

Քանի գրառում է առկա Անիի և Սիսիանի ՏԸՀ-ների գրանցամատյաններում. ԿԸՀ-ն հաղորդագրություն է տարածել

Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության հաստատման իր դիրքորոշմանը. ՀՀ նախագահը՝ Հունաստանի դեսպանին

Ադրբեջանի սադրանքներն ու ագրեսիան չեն նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերին. ԱԳ նախարար

Արցախում քննարկվում է վերացնել քաղպաշտպանության աշխատանքներին զինապարտ քաղաքացիների ներգրավումը

Հպարտ եմ, որ հայ եմ․ Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Հրանտ-Լեոն Ռանոս

Իրանի ԱԳ նախարարը Մոսկվայում կհանդիպի Սերգեյ Լավրովի հետ

1 մլրդ 21 միլիոն դրամ, Վահագնի թաղամասի՝ 2 անշարժ գույք. ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ևս մեկ հայցադիմում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատրաստվում է դիմել դատարան

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը կմեկնի ԱՄՆ

Պարեկային ծառայողի հանկարծամահության դեպքով հարուցվել է քրեական վարույթ

Վարչապետին ներկայացվել է Վիճակագրական կոմիտեի 2022 թվականի կատարողականը

Այսօր Թատրոնի միջազգային օրն է. Լևոն Հովհաննիսյանը շնորհավորել է ոլորտի նվիրյալներին