Երևան
12 °C
Հայ հասարակությունն ու հայաստանյան մեդիադաշտը հատկապես վերջին ամիսներին բավականին լուրջ փորձության առաջ են կանգնած: Բանն այն է, որ ժամանակ առ ժամանակ ինչ-որ կեղծ էջերի եւ կայքերի միջոցով տարբեր ապատեղեկատվություններ են տարածվում, որը հանրության որոշակի շրջանակներում տարբեր տրամադրություններ է ստեղծում:
«Պետք է մամուլը եւ հասարակությունը սկսեն իրար հետ ավելի սերտ աշխատել, որովհետեւ մանիպուլյատիվ տեխնոլոգիաները գնալով ավելի լրջանում եւ բարդանում են»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ՏՏ ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
- Պարոն Մարտիրոսյան, վերջին շրջանում հաճախ ենք տեսնում, որ հայաստանյան մեդիադաշտում ֆեյք կայքերի եւ էջերի միջոցով կեղծ եւ ապակողմնորոշող նյութեր են տարածվում: Ինչպե՞ս տարբերակել դրանք:
- Եթե լիներ մի քիչ ավելի վաղ ժամանակ, կասեի, որ պետք է անպայման մտնել այդ էջը, տեսնել՝ այն նորաստեղծ է, թե՝ ոչ, ինֆորմացիա կա, թե՝ ոչ, բայց վերջին մի քանի ամիսների շատ մտահոգիչ տենդենցն այն է, որ քարոզչությունով, մանիպուլյացիայով զբաղվող կենտրոնները սկսել են առնել արդեն եղած էջեր եւ դրանցից օգտվել: Այսինքն, հասարակ քաղաքացին ուղղակի հնարավորություն չունի ստուգելու, որովհետեւ մտնում ես էջը, ռեալ մարդ է, մեծ պատմություն ունեցող, լուսանկարներով եւ այլն: Այսինքն, ոչ մի կասկած չի առաջացնում: Կասկած կարող է առաջացնել գրառման ոճային տարբերությունը: Օրինակ, միանգամից հետաքրքրությունների կտրուկ փոփոխությունը, բայց դրա հետ կապված, եկեք համաձայնեք, ամեն մարդ չի նստի եւ այդքան խորանա:
Այստեղ շատ կարեւոր է, որպեսզի առողջ լրատվամիջոցները ավելի ակտիվորեն զբաղվեն ֆեյքային բացահայտումներով եւ փորձեն իրենց շուրջ ավելի համախմբել հանրության այդ առողջ կորիզը, որը կարող է նաեւ ինքն էլ տարածել այդ տեղեկությունը ավելի լայն զանգվածների շրջանակներում: Այսինքն, պետք է մամուլը եւ հասարակությունը սկսեն իրար հետ ավելի սերտ աշխատել, որովհետեւ մանիպուլյատիվ տեխնոլոգիաները գնալով ավելի լրջանում եւ բարդանում են:
- Ի՞նչ նպատակ է հետապնդում կեղծ էջերի միջոցով սուտ տեղեկություն տարածելը եւ ո՞ւմ է ձեռնտու դա:
- Նպատակները շատ տարբեր կարող են լինել, սկսած՝ ուշադրությունը շեղելուց մի տեղեկատվությունից, արտաքին ներազդեցության խնդիր կա, ադրբեջանական գործոնը հստակ աշխատում է: Չմոռանանք, որ երկրում ընթանում է ներքին քաղաքական պատերազմ, որը նաեւ տեղեկատվական պատերազմի գործոն ունի ու ընդ որում, միանգամից մի քանի կենտրոն են աշխատում, այդպես հստակ սեւ ու սպիտակ պատերազմ չի: Այնպես որ, ամեն ինչ բավականին բարդ է:
Աշխարհում արդեն ավանդույթ է ձեւավորվում, որ առաջանում են կազմակերպություններ, որոնք կեղծ տեղեկատվությունը ստուգում են: Օրինակ` ֆեյսբուքը մի շարք երկրների կազմակերպությունների հետ համագործակցում է եւ փորձում է թույլ չտալ, որ կեղծ տեղեկատվությունը տարածվի: Բայց Հայաստանի հետ իրենք չեն համագործակցում: Մեզ մոտ էլ արդեն «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն է այդ փորձը անում, կան էլի փորձագետներ, որ այդ աշխատանքը անում են, սա էլ է նոր բան:
- Որեւէ տարբերակով հնարավո՞ր է պայքարել այդ կեղծ էջերի դեմ, որպես փորձագետ, ի՞նչ լուծում եք առաջարկում այս խնդրին:
- Լուծումները շատ են ու հստակ միջոց չկա: Քանի որ խաբելու տեխնոլոգիաները ավելի լրջանում են՝ հստակ բան չկա: Տարբեր դեպքեր տարբեր լուծումներ են պահանջում: Առնվազն հասարակ մարդը, եթե ինչ-որ սենսացիոն բան է գտել, պետք է գոնե փորձի տեսնել՝ ուրիշ աղբյուրներում կա՞ դրա մասին գրված, թե չէ: Եթե միայն մի աղբյուր է գրել, ուրեմն արդեն կասկածելի է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ քրվարույթով է անցնում նա
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան
Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան
Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին
Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան
Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ
Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ
ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին
Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ
Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է
Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Կոտայքի և Գեղարքունիքի էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham և Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT