Հունվարի 4-ից սեղանը պահեք փակ, ուտելիքները՝ սառնարանում. Դավիթ Պիպոյան

Տոնական օրերին ճիշտ սնվելու, աղեստամոքսային խնդիրներից խուսափելու եւ ավելորդ քաշ ձեռք չբերելու թեմաների շուրջ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանի հետ:

Պարոն Պիպոյան, ինչպե՞ս սնվել տոնական օրերին:

- Կարծում եմ՝ պետք է հստակ տարանջատել, թե ինչպես սնվել, որ Նոր Տարին չդիմավորենք մի քանի կիլոգրամ ավելացված քաշով և ինչպես սնվել, որպեսզի խուսափենք թունավորումներից:

- Ի՞նչ խորհուրդներ կտաք, որ տոնական օրերին խուսափեն աղեստամոքսային խնդիրներից:

- Հատկապես պետք է ուշադրություն դարձնել կենդանական ծագում ունեցող սննդի պահպանման անվտանգության կանոններին, քանի որ տոնական օրերին վերջիններս պահպանում ենք երկար և միշտ չէ, որ հնարավոր է պահպանել ջերմային պատշաճ պայմաններ: Պետք է հիշել, որ այսօր արդեն երրորդ տոնական օրն է, և գործ ունեք ռիսկային պայմաններում պահվող մթերքների հետ: Այս օրերին չարաշահում ենք նաև ալկոհոլը: Հաճախ տնից տուն հյուր գնալով փոխում ենք ալկոհոլային խմիչները, մասնավորապես անցում կատարելով տարբեր ալկոհոլի ծավալ ունեցող խմիչքների:

Իսկ ին՞չ անել արդեն իսկ տանը առկա սննդամթերքի հետ:

- Շատ կարևոր է, թե ինչպես եք պահպանել մթերքները, ավանդական հայկական ընտանիքներում սովորություն կա տոնական օրերին բացած պահել սեղանը, ինչն անշուշտ գերբացասական է անդրադառնում սննդամթերքի որակի և անվտանգության վրա, մասնավորապես՝ կենդանական ծագում ունեցող մթերքների: Հունվարի չորսից սեղանը պահեք փակ, ուտելիքները՝ սառնարանում, և սեղանին դրեք միայն երբ գալիս են ձեր հյուրերը: Հնացած աղցանները խորհուրդ չի տրվում օգտագործել, եթե թթվասերով և մայոնեզով պատված աղցաններ են մնում ամաններում, ոչ թե ավելացրեք նոր խմբաքանակ, այլ թափեք և միայն նոր խմբաքանակ օգտագործեք:

- Իսկ ի՞նչ խորհուրդ կտաք ավելորդ քաշից խուսափելու համար

- Ամանորին հայերս, խախտելով սնման կանոնները, օգտագործում ենք բարձր կալորիականությամբ սնունդ, բարձր յուղայնությամբ մթերքներ, թունդ ալկոհոլային խմիչներ, սնվում նորմայից շատ: Բացի այն, որ ստանում ենք նորմայից շատ կալորիաներ, միաժամանակ խախտում ենք սնվելու գրաֆիկը: Երբեմն մինչև ուշ գիշեր այցերն ու շփումները ուղեկցվում են սննդառատ սեղաններով, ինչն էլ նպաստում է քաշի ավելացմանը: Պարտադիր չէ Ամանորին նստել սեղանի շուրջ եւ անընդհատ ուտել: Այդ օրերին սեղանը կարելի է համալրել բանջարեղենով, թաղանթանյութ պարունակող մթերքներով, բանջարեղենային աղցաններով եւ այլն: Պետք է աշխատել պահպանել սնվելու ռեժիմը, երեկոյան ժամերին թթվասերով, մայոնեզով չծանրաբեռնել օրգանիզմը: Պետք է հնարավորինս զերծ մնալ գազավորված, շաքար պարունակող ըմպելիքներից:

Պետք է հիշենք, որ առավել շատ կալորիաներ պարունակում է քաղցրեղենը, թխվածնքները, նաև չարազեղենը՝ հատկապես, երբ այն զուգորդված է չամիչի հետ, որը շաքար է պարունակում: Գիրանալուց խուսափելու համար պետք է նվազեցնել նաև ալրային հենքով սննդի օգտագործումը: Հիշեք, որ տոները հանգստանալու ու լավ ժամանցի համար են, իսկ շատ ուտելը պարտադիր նախապայման չէ: Այնպես որ մաղթում եմ Ձեզ հիշարժան և ուրախ օրեր:

Տպել
4718 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց