Երևան
12 °C
Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի անվան հետ կապվող «Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ն առաջիկայում պառակտվելու է: «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ մի քանի օր առաջ «Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ի մաս կազմող «Արմնյուզ» հ/ը-ում ժողով է տեղի ունեցել: Ժողովի ժամանակ աշխատակիցներին տեղեկացրել են, որ 2019 թվականի սկզբներին «Արմնյուզ»-ը դուրս է գալիս «Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ի կազմից եւ տարածքից, քանի որ փոխվում է հեռուստաընկերության սեփականատերը։
««Արմնյուզի» աշխատողներին ասել են, որ հեռուստաընկերութունը նոր սեփականատեր ունի, բայց չեն ասել՝ ով է: Միայն ասել են, որ հոլդինգի շենքից դուրս է գալու: Չեն ասել՝ կպահի՞ անունը, թե՝ ոչ: Աշխատակիցներին նաեւ ասել են, որ մի մասի աշխատանքի հարցը կլուծեն, իսկ մյուսները հավանաբար գործազուրկ կմնան: Տեղի է ունենալու նաեւ տնօրենի փոփոխություն»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց «Պանարմենիանի» մեր աղբյուրը:
«Արմնյուզի» տնօրենն այս պահին ռեժիսոր Հրաչ Քեշիշյանն է: Տեղեկությունների շուրջ «Հայկական ժամանակ»-ը մեկնաբանություն խնդրեց նաեւ «Արմնյուզի» տնօրեն Հրաչ Քեշիշյանից: Նա մեր տեղեկությունները չհերքեց․ «Չգիտեմ՝ այդ տեղեկությունները ձեզ որտեղից, բայց դուք ինչ-որ մաս գիտեք, ինչ-որ մաս խեղաթյուրված գիտեք: «Արմնյուզ»-ը փորձում է նոր գրասենյակ տեղափոխվել՝ աշխատանքային պայմանները բարելավելու նպատակով: «Արմնյուզը» որեւէ նոր սեփականատեր չունի։ Մենք փորձում ենք ֆինանսական առողջացման նոր ձեւեր գտնել «Արմնյուզի» համար, իսկ ինչ վերաբերում է մեր հեռուստաընկերության ներսում կատարվող ժողովներին՝ ցավում եմ, որ այդ ժողովի արդյունքները հասնում են ձեզ: Դուք ունենք կոնկրետ մարդ, որից բաներ եք իմանում: Մենք տեղափոխվում ենք այլ վայր աշխատանքի»,- նշեց Քեշիշյանը:
Հստակեցմանը՝ «Արմնյուզը» շարունակելո՞ւ է «Պանարմենիանի» մաս կազմել, Քեշիշյանն ասաց. «Այս պահին որեւէ որոշում չկա, թե ինչպիսին պետք է լինի: Մենք դեռեւս մնում ենք «Պանարմենիան Մեդիա Գրուպի» անդամ: Որեւէ նոր բաժնետեր չկա եւ չի կարող լինել»:
Մեր այն տեղեկության վերաբերյալ, ըստ որի՝ նոր գրասենյակը լինելու է Եղիշե Չարենցի փողոցում, Հրաչ Քեշիշյանն ասաց, որ հնարավոր է․ «Դեռեւս ոչինչ որոշված չէ, հնարավոր է»:
Երեկ էլ «Ա1+»-ի սեփականատեր Մեսրոպ Մովսեսյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրել էր, որ «Արմնյուզի» սեփականատիրոջ փոփոխության պատճառով «Ա1+»-ի «Այբ-Ֆե+» լրատվական թողարկմանը եթերաժամանակ չի տրամադրվելու: Այս տեղեկությանն ի պատասխան՝ Հրաչ Քեշիշյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. ««Արմնյուզ»-ը չի հրաժարվում եթեր տրամադրել «Ա1 պլյուս» հեռուստաընկերությանը, պարզապես այժմ չունի այնքան ֆինանսական ռեսուրսներ, որպեսզի, ինչպես տարիներ շարունակ է արել, այսօր եւս կարողանա ապահովել «Ա1 պլյուս»-ի ֆինանսավորումը»:
Ի դեպ՝ «Հայկական ժամանակ»-ը «Արմնյուզի» ֆինանսական ճգնաժամի մասին դեռ ամիսներ առաջ էր գրել: Տեղեկացրել էիք, որ «Արմնյուզը» պարտքեր ունի «Ա1+» հեռուստաընկերությանը: Բանն այն է, որ այս երկու հեռուստաընկերությունները 2012 թվականից պայմանագիր ունեն, որի համաձայն «Ա1+»-ն արտադրում եւ «Արմնյուզին» հեռարձակման համար տրամադրում է «Այբ-Ֆե+» լրատվական թողարկումը: Պայմանագրի համաձայն՝ «Արմնյուզը» վճարում է «Ա1+»-ին հեռուստաարտադրանքի համար: Սակայն, ինչպես մեր այդ հրապարակման մեջ նշել էինք, մի քանի ամիս է՝ կուտակված պարտքեր կան, որոնք «Արմնյուզը» չի կարողանում մարել:
«Պանարմենիան» մեդիա հոլդինգի մեր մեկ այլ աղբյուրից էլ տեղեկացանք, որ «Արմնյուզի» հետ հոլդինգի կազմից դուրս են գալու նաեւ Tert.am լրատվական գործակալությունը եւ «Լավ» ռադիոն: Նույն աղբյուրի փոխանցմամաբ՝ «Արմնյուզ», Tert.am եւ «Լավ» ռադիո լրատվամիջոցներով ստեղծվելու է նոր հոլդինգ, որի անունը եւս պարզ չէ: Այս տեղեկություններն էլ, ըստ էության, Քեշիշյանը չհերքեց, միայն ասաց. «Ժամանակը կգա, ամեն ինչ կերեւա, դեռ ոչինչ որոշված չէ եւ դա ընդամենը աշխատանքային ընթացք է: Շատ բան է քննարկվել»:
Նախնական որոշումների արդյունքում այս նոր հոլդինգի ղեկավարը լինելու է Արամ Անտինյանը: Նա այս պահին զբաղեցնում է Tert.am լրատվական գործակալության ղեկավարի պաշտոնը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա առաջարկեց հարցերն իրեն ուղղել գրավոր:
Տեղեկություններ կան, որ «Հանրային» ռադիոյից այս նորաստեղծ հոլդինգ է տեղափոխվում Լիկա Թումանյանը: Նա ղեկավարելու է «Լավ» ռադիոն, այս պահին նա «Հանրային» ռադիոյի փոխտնօրենն է: Վերջինս այս տեղեկությունների հետ կապված մեր զրույցում փոխանցեց. «Ես հիմա հանդիսանում եմ «Հանրային» ռադիոյի փոխտնօրեն եւ ԶԼՄ-ների հետ շփվելիս կարող եմ մեկնաբանություններ տալ այդ դիրքից ելնելով: Քանի դեռ ես զբաղեցնում եմ այդ պաշտոնը՝ կարծում եմ՝ կոռեկտ չէ մեկնաբանել որեւէ այլ ԶԼՄ-ի՝ ապագա, դեռ չսկսված աշխատանքը: Որեւէ փոփոխությունների պարագայում ես բոլորին տեղյակ կպահեմ»:
Այսպսով, եթե «Արմնյուզը», Tert.am-ը եւ «Լավ» ռադիոն դուրս գան «Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ի կազմից, ապա այնտեղ մնում են միայն «Արմենիա» TV-ին, «Ա» TV-ին, «Ջան» ռադիոն, «Պանարմենիան Մեդիա դպրոցը» եւ «TV Mall» թերթը:
Տեղեկությունների շուրջ «Հայկական ժամանակ»-ը փորձեզ զրուցել նաեւ «Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ի ղեկավար Արմեն Արզումանյանի հետ, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԵրկրաշարժ Հայաստանի տարածքում. ցնցումները զգացվել են մի շարք բնակավայրերում
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ժամանել են Փարիզ՝ մասնակցելու Աստվածամոր տաճարի վերաբացմանը. տեսանյութ
Փարիզի Աստվածամոր տաճարը վերաբացվում է. ինչպես է 860-ամյա կառույցը «վեր հառնել մոխիրներից». լուսանկարներ
Գյումրվա պրայմերիզ. քաղաքապետի ժամանակավոր աթոռի շուրջ պտտվող քարոզարշավի կարգախոսներն ու կանխատեսումները
ՏԿԵ նախարարն ու Շիրակի մարզպետը դիտարկել են Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարակից հատվածի աշխատանքների ընթացքը
Հարավային Կորեայի խորհրդարանին չի հաջողվել իմպիչմենթի ենթարկել նախագահին. նա «փոշմանել», ներողություն է խնդրել
Ավտովթար Կապանում. կան հոսպիտալացվածներ
Գաբրիել Սարգսյանը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում
Շատվան գյուղի բնակիչ Ավետիսյանների ընտանիքում լույս աշխարհ է եկել 9-րդ երեխան
Իրաքի, Սիրիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը
Մեր ներդրած ներուժից է կախված, թե մենք՝ քաղաքացիներս, ինչպիսի ծառայություն կստանանք ոստիկանությունից. նախարար
Գլխավոր տոնածառի լույսերի վառման օրը մետրոպոլիտենն աշխատելու է մինչև 01:00-ն
Տեղի է ունեցել Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունը
Մենք պատրաստ ենք տարբեր ծրագրերով աջակցելու Հայաստանում բիզնես միջավայրի զարգացմանը. Պապոյան
Վարչապետը Վանաձորում, Սպիտակում ու Գյումրիում հարգել է 1988-ի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակը. լուսանկարներ
Հրդեհ Երևանի Մամիկոնյանց փողոցի նոր կառուցվող շենքերից մեկում. պատճառը հայտնի է
Գյումրիից մեկնեցինք Փարիզ՝ մասնակցելու Աստվածամոր տաճարի վերաբացմանը. Նիկոլ Փաշինյան
Պուտինի հայտարարությունը հրավեր է Բաքվին՝ սանձազերծելու ռազմական ագրեսիա ՀՀ սուվերեն տարածքների դեմ. Մարգարյան
ՀՀ վարչապետն ու Աննա Հակոբյանը հարգանքի տուրք են մատուցել Գյումրիում. տեսանյութ
Եվրամիությունը Հայաստանի հետ հարգում է Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը. Մարագոս
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային հատվածներում՝ ձյան տեսքով
Ալեն Սիմոնյանը հարգանքի տուրք է մատուցել դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին
Հիմնանորոգվում է Երևան-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Խուդաթյանը Գեղարքունիքի մարզում հետևել է իրականացվող շինաշխատանքներին, հանձնել բնակարանների բանալիներ
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Սպիտակում հարգանքի տուրք են մատուցել աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակին
Թրամփը ժամանել է Փարիզ՝ մասնակցելու Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Վանաձորում հարգանքի տուրք են մատուցել 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին
Բայդենն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Խոշոր ու շղթայական ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. 7 հոգի տեղափոխվել է հիվանդանոց. լուսանկարներ
Վերին Լարսի անցակետը հատելու հերթում սպասում է ավելի քան 1200 հայկական բեռնատար
Անահիտ Մանասյանը մասնակցել է Սլովենիայի նախագահի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը
Արշակունյաց պողոտայի կիսակառույցի հոսանքազրկման պատճառով երկու աշխատակից արգելափակվել է ամբարձիչում
Գևորգ Պապոյանը Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի խորհրդի անդամների հետ ամփոփել է ընթացիկ տարվա արդյունքները
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Բահրեյնում է
Բախվել են 15-ամյա տղայի վարած «Մերսեդես»-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ 4 վիրավորից 3-ը անչափահաս է
Հայաստանի մասնակցին կընտրի հանդիսատեսը․ մեկնարկել է «Դեպի Եվրատեսիլ» նախագիծը
Քաղաքացին կիսակառույցի 6-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. դուրս է բերվել նրա դին
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Դա պարզապես համընկել է. Սուրենյանը՝ դեկտեմբերին տաք եղանակի հետևանքով երկրաշարժի հավանականության մասին
«Աննա, տոլմայից պրծանք, հիմա էլ ձվածե՞ղ ես սարքում». վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT