Հարավկովկասյան երկաթուղիներից հափշտակություն է եղել նաեւ նախկինում, ընկերությունը դիմել է իրավապահներին

Երեկ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի նախնական տվյալներով՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության «Սովետական» եւ «Եղվարդ» քարշային ենթակայաններում առկա ուժային տրանսֆորմատորներից հափշտակվել են մետաղյա փաթույթներ: Այդ ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված հափշտակությունները կատարվել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության համապատասխան աշխատակիցների կողմից։ Ավելին՝ պարզվել է, որ մեկ դեպքով ընկերության իրավասու անձինք իմացել են իրենց ենթակա աշխատակցի կողմից հափշտակություն կատարելու մասին, նրանից պահանջել եւ ստացել են առեւտրային կաշառք՝ հափշտակությունը քողարկելու, համապատասխան իրավական ընթացք չտալու համար:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա հափշտակություն կատարած, կաշառք պահանջած եւ տված անձանց առաջադրվել են մեղադրանքներ:

Հարցի վերաբերյալ ՀԺ-ն մեկնաբանություն խնդրեց նաեւ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանից:

««Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում զերծ են մնում քննչական գործընթացի վերաբերյալ մեկնաբանություններից, քանի որ ցանկացած հայտարարություն կարող է դիտվել որպես քննության ընթացքին միջամտելու փորձ: Ցավոք, նման կեցվածք մենք չենք տեսնում քննչական մարմինների մոտ, որոնք պարբերաբար մամլո հաղորդագրություններ են հրապարակում գործի վերաբերյալ»,- ասաց Գրձելյանը:

Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշված ընկերությանը պատկանող հոսանքի ենթակայաններից գունավոր մետաղի հափշտակման դեպքի հետ կապված Գրձելյանը նշեց.

«Առաջին հերթին ՀԿԵ ընկերությունն է շահագրգիռ նման դեպքերի հայտնաբերման եւ բացահայտման հարցում: Նման դեպքեր (մետաղի հափշտակման) գրանցվել են ընկերության ենթակայության տակ գտնվող տարածքներից նաեւ անցյալում, ինչի մասին ընկերությունը հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին»:

Գրձելյանի խոսքով՝ ընկերությունը դատապարտում է ՀՀ Քրեական օրենսգրքի դրույթների խախտման ցանկացած դեպք, թե ընկերության աշխատակիցների, թե երրորդ անձանց կողմից թույլ տրված: «Ընկերությունը միշտ աջակցել է եւ պատրաստ է աջակցել այդ հարցում իրավապահ մարմիններին»,- ասաց Գրձելյանը:

Քննչական կոմիտեն հաղորդագրության մեջ նաեւ նշել էր, որ նախաքննությունը շարունակվում է, քրեական գործը բազմադրվագ է եւ մեծածավալ: Հավելելով, որ քննության առարկա է հանդիսանում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության 10  տարվա գործունեությունը, ստուգվում է շուրջ 110 մլրդ. ՀՀ դրամի ներդրումների արդյունավետությունը եւ իրավաչափությունը, որի շրջանակներում վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկվում են մեծածավալ քննչական, դատավարական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերին ՌԴ կատարած այցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում նշել էր, որ «Ռուսական երկաթուղիների» 100 տոկոսանոց «դուստր» հանդիսացող «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում հայտնաբերվել են 60 միլիոն դոլարի չարաշահումներ: Այդ մասին Փաշինյանը հայտարարել էր նաեւ «Коммерсантъ» թերթին տված հարցազրույցում:

«Կարող եմ ասել, որ այս հարցում եւս կառավարությունը ՌԴ նախագահի կողմից ունի լիակատար աջակցություն: Որովհետեւ ակնհայտ է, որ Ռուսաստանի նախագահը եւս շատ է շահագրգռված կոռուպցիայի դեմ պայքարի հարցում»,- ասել էր ՀՀ վարչապետը «Коммерсантъ»-ին տված հարցազրույցում:

Հիշեցնենք նաեւ, որ օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը ՊԵԿ աշխատակիցները խուզարկել էին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գրասենյակը։ Նախնական տեղեկություններով` խուզարկությունը կատարվել էր շուրջ 9,7 միլիոն դրամ ԱԱՀ չվճարելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում: Այդ գործողությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյին:

Տպել
1975 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց