«Մեր թատրոնում մի տրադիցիա կա՝ տնօրենը փող չի ուտում». 2018-ն է ամփոփել Գյումրու դրամատիկականը

25/12/2018 schedule19:35

2018 թվականին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը 20.000-ով ավել հանդիսատես է ունեցել 2017-ի համեմատությամբ: Տարվա ընթացքում այստեղ ներկայացում է նայել  61.100 հանդիսատես: 2017 թվականին՝ 140, 2018-ին՝ արդեն 10-ով ավել՝ 150 ներկայացում է եղել խաղացանկում: 4 առաջնախաղ, 25 հյուրախաղ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Արցախում եւ արտերկրում՝ Լիբանանում: Շատ կարեւոր եւ լուրջ ծրագիր են իրականացրել աճեմյանցիները: «Դերասանների եւ ռեժիսորների փոխանակման մասին է խոսքը: Այստեղ հրավիրվեցին եւ աշխատեցին դերասաններ Հրանտ Թոխատյանը, Ռոզի Ավետիսովան, Հրաչ Քեշիշյանը որպես ռեժիսոր: 2018-ին կհրավիրվի Նարե Հայկազյանը»,- 2018 թվականի ամփոփ տվյալները ներկայացնելիս նշեց թատրոնի գեղարվեստական ղեկավար, տնօրենի ժպ Լյուդվիգ Հարությունյանը:2018 թվականին դրամատիկականի աջակցության հիմնադրամի ջանքերով բնակարան ունեցավ դերասան Արկադի Ղարագուլյանը: Եվս 4 դերասան իր հերթին է սպասում՝ Սուսաննա Բաղդասարյանը, Նառա Սանթոյանը, Ռազմիկ Բադալյանն ու Ջեմմա Ադամյանը: «Մենք ուզում էինք մինչեւ տարեվերջ նրանք այդ բնակարաններն ունենային, բայց բարերարն, ով գնում է բնակարանները, ցանկացավ, որ դերասանները հենց իրենք ընտրեին դրանք: Հիմա փաստաթղթային ձեւակերպումների փուլն է, եւ 2019 թվականի առաջին եռամսյակում արդեն նրանք էլ կունենան քարաշեն բնակարաններ»,-ասաց Լյուդվիգ Հարությունյանը:

Անցնող տարում դրամատիկականին մշակույթի նախարարությունը որոշակի աջակցություն է ցուցաբերել: Նախարարույթյան մասնակի ֆինանսավորմամբ են բեմադրվել «Ոչինչ չի մնա», «Հարսանիք թիկունքում» ներկայացումները: Դրանից բացի նախարարության հետ կար նախնական պայմանավորվածություն՝ «Դուետ» փառատոնի վերականգնման մասով: Հիմա, երբ նախարարությունն այլեւս չկա, հարցը դեռ չգիտեն՝ ինչ ընթացք է ունենալու:2019 թվականին դրմատիկականը շատ կարեւոր անելիքներ ունի: Տարին կսկսի հյուրախաղերով: 20 տարվա դադարից հետո 22 օրով աճեմյանականները կմեկնեն Լոս Անջելես: ԱՄՆ-ում կներկայացվի «Հարսանիք թիկունքում» ներկայացումը: Այնուհետ կգնան Մոսկվա: Երբ վերադառնան Գյումրի, առավել կարեւոր գործ ունեն: Ապրիլին կայանալու է Դրամատիկական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը: Հիշեցնենք, որ նախկին տնօրեն Տիգրան Վիրաբյանի՝ Երեւանի փոխքաղաքապետ նշանակվելուց հետո ժպ է նշանակված թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը: Մրցույթի մասին այս պահին խոսել չեն ուզում, սակայն զգուշացնում են, որ թույլ չեն տալու դրսից թեկնածուի պարտադրում: Նման փորձ արվել է երկու տարի առաջ եւ ձախողվել: Դրամատիկականն իր թեկնածուն կունենա, եւ անպայման, հենց ներսից: Լյուդվիգ Հարությունյանն իր թեկնածությունը եւս չի բացառում: Թատրոնի գեղարվեստական խորհրդատու Նիկոլայ Ծատուրյանն էլ ընդգծում է՝ Լյուդվիգն իր նախընտրած թեկնածուն է:«Բոլոր էն մարդկանց, որոնք իսկապես շատ են ուզում էստեղ խցկվեն, խորհուրդ եմ տալիս՝ չգան: Ինչի՞, ասեմ: Մեր թատրոնում մի տրադիցիա կա՝ տնօրենը փող չի ուտում: Իսկապես մեր միջից պետք է լինի: Բայց, եթե չգտանք մի անձնավորություն, ով կհամապատասխանի օրենքի բոլոր պահանջներին, ապա այդ թեկանծուն հենց Լյուդվիգը կլինի, նրա վրա շատ ծանր բեռ կդրվի, ստեղծագործել եւ կառավարել: Ինչպես ասում են՝ արվեստը զոհեր է պահանջում»,- ասաց Նիկոլայ Ծատուրյանը:

2019-ին Գյումրու դրամատիկականը 4 նոր առաջնախաղ կունենա: Կբեմադրվի Հովհաննես Թումանյան, Կոմիտաս, Լեւոն Շանթ, քանի որ տարին նրանց համար հոբելյանական է: Մեկ ներկայացում էլ, եթե խանգարող հանգամանքներ չլինեն, կբեմադրի Նիկոլայ Ծատուրյանը: Հավանաբար, դա կլինի Լեւոն Շանթի «Կայսրը»: Նաեւ շատ մոնոներկայացումներ կլինեն, որոնք կխաղացվեն թատրոնի Մհեր Մկրտչյան փոքր բեմում: Իսկ մինչ այդ դրամատիկականը տարին ավարտում է գունավոր եւ պայծառ տոնական ներկայացմամբ: 33 անգամ կխաղացվի «Ամանորը կրկեսում» ներկայացումը:

Տպել
2528 դիտում

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)