Նոր կառավարության համար գլխավոր բանը տարածքային համաչափ զարգացումն է. Աշոտ Գիլոյան

Նախկին իշխանությունների ձեռնարկած համայնքների խոշորացման ծրագիրը դադարեցվել էր: Պատճառները տարբեր են եւ դրանցից մեկն էլ այն է, որ մեծ դժգոհությունների ալիք կար: Խնդիրը հիմնականում կապված է նրա հետ, որ հավասարաչափ բաշխվածություն չի եղել:

«Հիմա կարող է նոր կառավարությունը ծրագիր կազմի եւ իր առջեւ պլան դնի այս տարի ավարտել»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը:

- Պարոն Գիլոյան, մի քանի ամիս առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանակավորապես դադարեցրեց համայնքների խոշորացման ծրագիրը, քանի որ նոր կառավարությունը ցանկանում է համայնքների խոշորացման գործընթացը այնպես բալանսավորել, որպեսզի դժգոհություններ չլինեն: Այս ժամանակահատվածում ի՞նչ քայլեր են ձեռնարկվել այդ ուղղությամբ:

- Այս ժամանակահատվածում շատ մանրակրկիտ ուսումնասիրություն է արվել: Այս տարի երեւի արդեն կունենանք նոր նախագծային տարբերակ եւ ըստ էության մենք ավելի լայնածավալ աշխատանքներ կանենք: Մեր խոշորացված համայնքների հետ այդ աշխատանքը տարվել է, դրանց ձեռքբերումները եւ չձեռքբերումները մշտական ուշադրության ներքո են: Նոր խոշորացվող փնջերի տեղերը պետք է ուսումնասիրենք ճիշտ որոշենք: Ոչ թե դադարեցվել է, այլ կարելի է ասել՝ ժամանակավորապես սառեցվել է:

- Մոտավորապես կարո՞ղ եք ասել, թե երբ արդեն համայնքների խոշորացման ծրագիրն ամբողջությամբ կավարտվի եւ 2019 թվականին ի՞նչ է նախատեսված անել:

- Գիտեք ինչ, այն ամբողջությամբ քաղաքական է: Հիմա կարող է նոր կառավարությունը ծրագիր կազմի եւ իր առջեւ պլան դնի այս տարի ավարտել, որեւէ ժամկետ ասել չեմ կարող: Կարող է 2 տարբեր ժամկետներ լինեն: Մեր հարեւան Վրաստանը դա արել է 2006 թվականին, մի գիշերում ամբողջ երկիրը խոշորացրել է:

- Այն համայնքներում, որտեղ խոշորացում է իրականացվել, սխալներ տեսնո՞ւմ եք օրինակ` անհամաչափ բաշխվածության առումով:

- Սխալ բան չկա: Այդ սխալն, ով որ ասում է, պետք է գա եւ հիմնավորի, թե ինչն է սխալ: Ես չեմ կարծում, թե դա սխալ է: Ճիշտ է՝ տարբեր կարծիքներ կան, օրինակ մեր օպոնենտները` հասարակական կազմակերպությունները ասում են՝ ինչո՞ւ են տարբեր չափերի այդ խոշորացված համայնքները: Դա էլ է քաղաքական որոշման խնդիր: Բայց նաեւ այդ օպոնենտները կարող են հիշել, որ երբ մենք Աշոցքի եւ Ամասիայի մասին քննարկում էինք, փորձագիտական հանրույթը համոզված էր ու պնդում էր, որ պետք է այդ համայնքները լինեն շրջանային տարբերակով: Որովհետեւ ճիշտ է՝ բնակավայրերի քանակը շատ է ամեն շրջանում, բայց շատ փոքր են եւ այնտեղ որոշակի արդյունավետության հասնելու համար փորձագիտական ուսումնասիրություններ էր արվում: Աշոցքն ու Ամասիան, երբ ես գնացել էի տեղում` համայնքների ղեկավարների, ավագանիների եւ բնակիչների հետ քննարկելու, Աշոցքի թեւի Սարապատ համայնք ունենք` Թորոս գյուղի կենտրոնում, մոտ 15 նախկին համայնք են, այսինքն, Աշոցքի կեսը: Գյուղապետը ասաց՝ ոչ թե ուզում ենք ամբողջ Աշոցքը լինի, այլ առանձին լինի:

Աշոցքի այդ թեւը` Սարապատը, առանձին եղավ: Ես նախարարին զեկուցեցի, նա ասաց՝ եթե մարդիկ ուզում են, որ առանձին լինի, ի՞նչն է խնդիրը: Նույնը Ամասիան, Արփի լճի կողքի գյուղերը, որտեղ հիմնականում նախկին ադրբեջանական գյուղեր են, այդտեղ նույնպես նախկին 9 համայնքներ են: Իրենք էլ առանձին ուզեցին եւ կառավարությունը դրան ընդառաջ գնաց` հիմա մեզ քննադատում են: Սիսիանը խոշոր ենք սարքել, Կապանը խոշոր ենք սարքել, բայց Կապանում շատ բնակավայրեր կան, որոնք շատ փոքր գյուղեր են: Այդ գյուղերի համար մենք ինչքան էլ մտածեցինք, հարմար փունջ չգտանք, որ գոնե մի 10 համայնք իրար միացնենք եւ այն մի քիչ էֆեկտ տա:

Հիմա ճիշտ է՝ Արփի լիճը մենք ընդառաջ ենք գնացել՝ հաշվի առնելով նաեւ, որ այն բնապահպանական տարածք է, բայց շատ խեղճ ու կրակ վիճակ է այդ տարածքում:

- Նոր կառավարությունը հնարավոր համարո՞ւմ է համայնքների համաչափ զարգացումը:

- Իհարկե, նոր կառավարության համար գլխավոր բանը տարածքային համաչափ զարգացումն է:

- Ունենք Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերի տարբերությունները, որտեղ մի դեպքում 113 համայնքն է 8 համայնքի վերածվել, մյուս դեպքում 44 համայնքն է 8 համայնքի վերածվել:

- Ինչպես բոլոր երկրներում՝ համայնքների խոշորացումը ավելի շատ քաղաքական պրոցես է, քան փորձագիտական: Գերմանացիները մեզ պատմում էին, որ իրենք չափում էին, ձեւում էին, սակայն քաղաքական կուսակցությունները վերջում այլ ձեւով էին անում:

Տպել
2932 դիտում

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը