«Հրազդանը» վերակառուցելը 1.5 անգամ ավելի թանկ է, քան նոր մարզադաշտ կառուցելը. Ազարյան

Երբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարեց նոր մարզադաշտ կառուցելու նպատակի մասին, «Հրազդանի» վերաբերյալ խոսակցություններն ակտիվացան: Աճուրդի հանված մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը վստահություն հայտնեց, որ այն հնարավոր է բարեկարգել եւ կրկին հանդիպումներ անցկացնել այնտեղ: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա նշեց, որ դրա համար այնքան էլ շատ գումար պետք չէ, ժամանակային առումով էլ մոտ 2 ամիս կպահանջվի վերականգնելու համար: ՀՖՖ-ում նշում են, որ մեծ միջոցներ են անհրաժեշտ, որպեսզի այն ժամանակակից մարզադաշտ դառնա ու կարողանա ազգային ընտրանու խաղեր հյուրընկալել: Թեմայի շուրջ ՀԺ-ն զրուցել է ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի ղեկավար Արթուր Ազարյանի հետ:

-Որքանո՞վ է այսօր «Հրազդանը» պատրաստ տեղական կամ միջազգային հանդիպումներ ընդունել:

-Այս պահի դրությամբ պատրաստ չէ ընդունել եւ սպասարկել որեւէ հանդիպում: Դա վերաբերում է թե ազգային առաջնության, եւ թե առավել եւս ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական մրցաշարերի հանդիպումներին՝ հավաքականների կամ ակումբային մակարդակով: 2012 թ., երբ ՀՖՖ կողմից որոշակի ներդրում կատարվեց մարզադաշտում Իտալիայի խաղի համար, փոխվեց ամբողջ խոտածածկը, տեղադրվեցին նոր լուսատախտակներ, ամբողջովին թարմացվեց լուսավորության համակարգը եւ կատարվեց կոսմետիկ հարդարում հանդերձարանային, ներքին տեխնիկական գոտու հատվածում, մամուլի ասուլիսների սրահում, ասֆալտապատվեց ամբողջ վազքուղին: Այդ ժամանակ առաջնության խաղերը հնարավոր էր անցկացնել եւ անցկացվում էր: Հնարավոր էր Չեմպիոնների լիգայի որակավորման մինչեւ 3-րդ փուլի, Եվրոպա լիգայի ընդհուպ մինչեւ որակավորման փլեյ-օֆ փուլի հանդիպումներ անցկացնել: Ու այն ժամանակվա ՈՒԵՖԱ-ի պահանջներով՝ կարելի էր նույնիսկ հավաքականի խաղ անցկացնել: Հետագայում՝ 2014-15 թթ., ազգային հավաքակնների համար սկսեցին պահանջել 4-րդ կատեգորիայի մարզադաշտ, որից ՀՀ-ում ընդամենը 1-ը կա՝ «Հանրապետականն» է: «Հրազդանը» նույնիսկ այն ժամանակվա իր բարեկարգված վիճակով ընտրանու խաղեր չէր կարող ընդունել:  

Մի պահ ենթադրենք, որ «Հրազդանն» այսօր ունի նույն տեսքը, ինչ 2012 թ.: Միանշանակ ՀՀ առաջնության խաղեր հնարավոր կլիներ անցկացնել՝ ընդ որում, շատ բարձր մակարդակի, եւ նվազագույնը ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարարերից որակավորման մինչեւ փլեյ-օֆ փուլ հնարավոր կլիներ անցկացնել: Եթե այն ժամանակվա տեսքը լիներ, ու ինչ-որ բաներ ավելացնեինք, 1-2 փուլ ավելի հնարավոր կլիներ խաղալ, բայց ազգային հավաքականների խաղեր նույնիսկ 2012 թ. բարեկարգված վիճակով հնարավոր չէր լինի անցկացնել: Վերջին տարիների ընթացքում մարզադաշտն ընդհանրապես չի գործում, խոտածածկից գրեթե ոչինչ չի մնացել: Տեղեկություն չունենք՝ արդյոք աշխատում են լուսատախտակները, թե՝ ոչ:

-Իսկ մյուս ենթակառուցվածքնե՞րը...

-2012 թ. վերանորոգումը կատարելուց հետո անցկացրել ենք ազգային հավաքականի՝ Իտալիայի եւ Դանիայի դեմ հանդիպումները, ինչպես նաեւ Իսլանդիայի ու Ֆրանսիայի դեմ մինչեւ 21 տարեկանների ընտրանու հանդիպումները: Այդ ժամանակ հանդերձարանների վիճակը բավական լավ էր, վերանորոգումը կատարվել էր ոչ միայն զուտ կոսմետիկ՝ պատերի, այլեւ նոր կահավորանքի տեղադրմամբ: Մամուլի ասուլիսների սրահն էր համապատասխանում: Շատ նորմալ վիճակում էր: Այսքան տարիներ չշահագործվելուց հետո չգիտեմ՝ ինչ վիճակում է: Մարզադաշը սովետական է, ու ցանկացած միջազգային մակարդակի խաղ կազմակերպելը բարդ է, քանի որ, օրինակ, հանդերձարանների հատվածից մամուլի ասուլիսների սրահ գնալը, կամ ներքեւից վիպ բարձրանալը տեւում էր մոտ 20 րոպե: Մեծ ռեսուրս էր պահանջում այնտեղ խաղ անցկացնելը: Ամեն դեպքում անում էինք, ու ստացվում էր, բայց սնանկացման գործընթացից հետո հնարավոր չէ խաղ անցկացնել:

-Տրիբունաները...

-Աթոռները կան: Ինչքանով տեղյակ եմ, ժամանակին տրիբունաների իզոլացում, ամրացման աշխատանքներ կատարվել են, կարծեմ, նույնիսկ մինչեւ 2012 թ.: Այս պահին ինչ վիճակում է՝ չեմ կարող ասել: Լրացուցիչ ստուգման կարիք կա, որովհետեւ քանի տարի չի օգտագործվել: Նման տիպի մեծ շինությունը չօգտագործելու պարագայում պետք է նորից մանրամասն հետազոտվի, թե ինչ վիճակում է գտնվում:

-Վերջերս մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Աղաբաբյանը հանդիպել է Վանեցյանի հետ, ու վերակառուցման հետ կապված պայմանավորվածություն է ձեռք բերվել:

-Ինչքանով ես տեղյակ եմ, ոչ մի պայմանավորվածություն չկա:

-Ի՞նչ միջոցներ են անհրաժեշտ՝ «Հրազդանը» նորմալ տեսքի բերելու համար:

-Եթե ենթադրենք, որ տեղադրված լուսավորությունը նորմալ վիճակում է, այսքան տարիներից հետո աշխատում է, լուսատախտակներն աշխատում են, հանդերձարանային եւ մամուլի համար հատկացված գոտուն մեծ վնաս չի հասցվել, մաքրումից հետո նորմալ վիճակի հնարավոր կլինի բերել, միակ խնդիրը մնում է խոտածածկը: Դուք էլ մարզադաշտի կողքով անցնելիս հաստատ կտեսնեք՝ ինչ վիճակում է: Ըստ այն տպավորության, որը հեռվից ստանում ենք՝ խոտածածկն ամբողջովին պետք է փոխվի: Խոտածածկը բավական թանկ հաճույք է՝ մոտ մի 150 հազար եվրո: Բնական խոտածածկի մասին է խոսքը: Մնացած կոսմետիկ վերանորոգումը ինչ կարժենա՝ պետք է գնալ, նայել:

-Հանրության շրջանում «Հրազդանի» հետ էմոցիոնալ կապվածություն կա: Ինչպե՞ս բացատրել նրանց, որ ինչ-որ հարցերում մարզադաշտը չի համապատասխանում:

-Շատ կուզենայինք, որ համապատասխաներ, քանի որ մենք էլ հանրության մի մասնիկն ենք: Ինչպես բոլորի, այնպես էլ մեզ համար «Հրազդանը» շատ հոգեհարազատ է, մենք այնտեղ ունեցել ենք հաղթանակներ եւ բազմաթիվ հիշարժան հանդիպումներ, ու ՀՀ հավաքականն ասոցացվում է «Հրազդանի» հետ, բայց այլընտրանք, կարծում եմ, չկա, որովհետեւ պահանջներ գրողը ՀՖՖ-ն չէ: Մենք ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի անդամ ենք եւ պարտավոր ենք հետեւել այն նորմերին, որոնք տարեցտարի ավելանում են:

-«Հրազդանի» մասին սկսեց խոսվել այն ժամանակ, երբ Վանեցյանը հայտարարեց նոր մարզադաշտի մասին: Նա նաեւ նշեց, որ «Հանրապետականը» մոտակա տարիներին գուցե չհամապատասխանի միջազգային ստանդարտներին: Ե՞րբ կարող է նման իրավիճակ սպառնալ:

-Չեմ կարող ասել: Խնդիրն այն է, որ որակավորման յուրաքանչյուր նոր փուլից առաջ նոր պահանջներ են ի հայտ գալիս ՈՒԵՖԱ-ի կողմից: Դա հիմնականում կախված է մեդիաիրավունքներից, հեռարձակման իրավունքներից: Ամեն անգամ մեդիա եւ հեռարձակման իրավունքները եւ դրանց համար անհրաժեշտ ենթակառուցվածքները զարգացնելուց հետո պահանջներն էլ են շատանում: Ամբողջ աշխարհում յուրաքանչյուր նոր մարզադաշտ ավելի լավն է, քան 1 տարի առաջ կառուցվածը: Մեր խնդիրը «Հանրապետականում» կարող է լինել այն, որ նոր ենթակառուցվածքների համար այն ֆիզիկապես էլ տեղ չունի ընդլայնվելու: Ունենք այն, ինչ ունենք: Որակավորման 1-2 փուլ, կարծում եմ, կկարողանանք անցկացնել, բայց հետագայում ինչ պահանջներ կլինեն... կարող է ոչ մի բան էլ չփոխվի, խնդիր չլինի, բայց չես կարող երաշխավորել: Պետք է պատրաստ լինես:

-Ավելի էժան չի՞ լինի «Հանրապետականը» վերանորոգելը, համապատասխանեցնելը, քան բոլորովին նորը կառուցելը:

-Դրա հետ կապված 2 խնդիր կա: Համար 1 խնդիրը. ինչպես սկզբում նշեցի, մենք ունենք 4-րդ կատեգորիայի միայն 1 մարզադաշտ՝ «Հանրապետականը»: Դրա վերանորոգումը կամ վերակառուցումը որոշակի ժամանակ է տեւելու, եւ դա 1-2 ամսվա հարց չէ: Որտե՞ղ պետք է խաղա հավաքականն այդ պարագայում: Մենք սկզբում պետք է ալտերնատիվ ստեղծենք, հետո նոր մտածենք «Հանրապետականը» բարեկարգելու մասին: 2-րդ խնդիրը. գիտեք՝ այսօր մարզադաշտերը կառուցվում են այն հիմնական սկզբունքով, որ չլինեն զուտ ֆուտբոլային խաղերի համար, այլ գործեն շաբաթը 7 օր՝ անկախ նրանից, խաղեր կան, թե՝ ոչ: Այն պետք է լինի բիզնես մոդել, որպեսզի մարզադաշտը կարողանա իր տարածքների վարձակալությամբ կամ այլ ժամանցային ենթակառուցվածներ ներառելով ապահովել գոնե մինիմալ ծախսերը, որոնք պետք են խոտածածկի բարեկարգման, ընթացիկ վերանորոգման աշխատանքների, կոմունալ ծախսերի եւ այլնի համար: Այսօր մարզադաշտերը կառուցվում են հիմնականում այնպես, որ ոչ միայն այդ ծախսերը հոգան, այլեւ եկամուտ բերեն: Դա է պոտենցիալ ներդրողին շահագրգռող հիմնական մասը: «Հանրապետականը» շատ ենք սիրում, բայց ինչքան էլ այն բարեկարգենք, սովետական մարզադաշտերը նախատեսված չեն բիզնես մոդելի կիրառման համար: Շատ բարդ կլինի փորձել «Հանրապետականով» եկամուտ ապահովել, որ հնարավոր լինի կարիքները հոգալ: Իսկ մարզադաշտում ամեն խաղից հետո անելիք կա՝ սկսած կոտրված աթոռներից:

-«Հրազդանը» նման բիզնես մոդելի ի՞նչ հնարավորություններ ունի:

-Վերակառուցումը այն ձեւով, որն անհրաժեշտ է, որպեսզի ունենանք ներկայիս միջազգային ստանդարտներին ռեալ համապատասխանող մարզադաշտ, գրեթե մեկուկես անգամ ավելի թանկ է, քան նորը կառուցելը: Դրանից բացի՝ լինելով խորհրդային մարզադաշտ, հին կառույց, բարեկարգման կամ վերակառուցման դեպքում հնարավոր չի լինի ստանալ այն մարզադաշտը, որը կունենա հարակից ենթակառուցվածքներ եւ կապահովի կիրառական բիզնես մոդելը (ինչն այսօր միջազգային միտում է ցանկացած նոր մարզադաշտի պարագայում) եւ կկարողանա սնուցել ինքն իրեն գոնե այնքանով, որ կարողանա փոխհատուցել հետագա պահպանման եւ շահագործման ծախսերը: Արտասահմանյան երկրներում նոր մարզադաշտները, բացի հիմնական ենթակառուցվածքներից, որոնք անհրաժեշտ են ֆուտբոլային հանդիպումների համար, հարակից տարածքներում ներառում են եւ ինչո՞ւ չէ մարզադաշտի մեջ ինտեգրված կառուցում են հյուրանոց, մոլ, ռեստորաններ, սրճարաններ, ժամանցային կենտրոններ: Դա բերում է կողմնակի եկամուտ, որն օգտագործվում է մարզադաշտի ֆուտբոլային հատվածի շահագործման եւ պահպանման համար:  

-Նոր մարզադաշտն ի՞նչ ենթակառուցվածքներ է ունենալու, որպեսզի կարողանա հոգալ իր կարիքները:  

-Այս պահին դժվար է խոսել դրա մասին, որովհետեւ դեռ քննարկվում է նախագիծը: Շատ հարցերի պատասխաններ դեռ չկան: Լրիվ նախնական փուլում է: Ներդրողների մասին տեղեկատվություն չեմ կարող տալ, բնականաբար, որովհետեւ դեռ նախնական փուլում է: Սխալ կլիներ ինչ-որ բան ասելը: Նույնիսկ տեղի առումով ոչինչ դեռ պարզ չէ: Ունենք ցանկություն, կան ցանկացողներ: Մնացածը ժամանակի հարց է, ու շատ հուսով եմ, որ ոչ թե հեռու, այլ մոտ ապագայի հարց է, որ ամեն ինչ կհաստատվի, ու մոտ ժամանակներում կկարողանանք ավելի կոնկրետ ինֆորմացիա տրամադրել:

-Վանեցյանը նշում էր, որ, եթե տարիներ անց չհամապատասխանի ՖԻՖԱ-ի ու ՈՒԵՖԱ-ի պահանջներին, գուցե ստիպված լինենք ազգային հավաքականի տնային հանդիպումները Թբիլիսիում անցկացնել:

-Եթե գա մի օր, որ չունենանք այլընտրանքային մարզադաշտ, եւ պահանջներն այնպիսին լինեն, որ «Հանրապետականը» չհամապատասխանի, տեսականորեն այդ տարբերակն է մնում: Բայց չեմ կարծում, որ կհասնենք դրան: Ինձ թվում է՝ մինչեւ այդ ինչ-որ միջոցներ կձեռնարկենք:

-Նոր մարզադաշտի կոնցեպտը կներկայացնե՞ք:

-Քանի որ աշխատանքները լրիվ նախնական փուլում են եւ նույնիսկ նախագծային աշխատանքների մասին խոսելը շատ շուտ է, ուղղակի ունենք գաղափար, որ 30 հազարը գերազանցող տարողունակությամբ մարզադաշտ լինի: Նման մարզադաշտ ունենալու ցանկության հիմնական նպատակն է, որ ՀՀ-ում կարողանանք մեծամասշտաբ միջոցառումներ կազմակերպել: Կարողանանք նվազագույնը ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը, ինչո՞ւ չէ նաեւ Եվրոպա լիգայի եզրափակիչը հյուրընկալել:

-Նոր մարզադաշտն ի՞նչ կատեգորիայի է լինելու, նույնպես չորրո՞րդ:

-ՈՒԵՖԱ-ն ունի պաշտոնապես 4, բայց կա նաեւ 5-րդ կատեգորիան: 4-րդը, ըստ կանոնակարգի, համարվում է լավագույն կատեգորիան: Բայց կան նաեւ, այսպես կոչված, էլիտ կարգի մարզադաշտեր: Այն մարզադաշտերն են, որոնք ընդունում են եզրափակիչ հանդիպումներ՝ Եվրոպա լիգայի, Չեմպիոնների լիգայի, ՈՒԵՖԱ-ի պարագայում Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի հանդիպումներ: Դրանք ունեն մոտավորապես նույն պայմանները, ինչ 4-րդ կատեգորիայի մարզադաշտերը, բայց որոշակի առումներով առավել են: Մեր մարզադաշտը կլինի առնվազն 4-րդ կատեգորիայի, ու կփորձենք հնարավորինս մոտեցնել էլիտին, եթե պատրաստվում ենք Եվրոպա լիգայի եզրափակիչ անցկացնել:

Տպել
2985 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց