Հայհոյանքներ, վիրավորանքներ. դատավոր Դավիթ Բալայանը դիմել է Դատավորների միություն

ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու որոշումից հետո կրքերը չեն հանդարտվում. Գրիգորյանին ազատ արձակելու օրվանից մինչեւ այսօր ընդդեմ Գրիգորյանի ազատման՝ բողոքի ակցիաներ են անցկացվում՝ ընդհուպ մինչեւ ճանապարհ փակելը. բացի դրանից սոցցանցերում վիրավորական արտահայտություններ են հնչեցնում այն դատավորի հասցեին, որը նման որոշում է կայացրել:

Դեկտեմբերի 21-ին դատարանը քննել էր Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը՝ Գրիգորյանի կալանքը այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու վերաբերյալ, որը դատարանը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, բավարարել էր: Նույն օրը երեկոյան Մանվել Գրիգորյանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից:

Սույն որոշման վերաբերյալ այսօր փորձեցինք մեկնաբանություն ստանալ Դավիթ Բալայանից: Նրա աշխատակազմից, սակայն, մեզ ասացին, որ դատավորը ձեռնպահ է մնում որեւէ հայտարարություն անելուց: Միաժամանակ ասացին, որ Դավիթ Բալայանը դիմել է Դատավորների միություն, որպեսզի վերջինս արձագանքի մամուլում եւ սոցցանցերում առկա վիրավորական արտահայտություններին, հայհոյանքներին, քանի որ դրանք ուղղված են դատական իշխանության հեղինակազրկմանը:

պաշտպանները չեն հրապարակում հիմքը

Մանվել Գրիգորյանի պաշտպաններն արդեն մի քանի օր է՝ չեն հրապարակում այն հիմքը, համաձայն որի՝ դատարանը որոշել է Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակել: Չի բացառվում, ոչ հիմքը Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն է միայն, սակայն պաշտպանները նշում են, թե դատարանը «նաեւ» այդ հիմքն է հաշվի առել՝ այդպես էլ չնշելով երկրորդ հիմքի մասին: Այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում Գրիգորյանի պաշտպաններից Լեւոն Բաղդասարյանը ի պատասխան մեր հարցին ասաց, որ այն իրավաչափ եւ հեղինակավոր որոշում է, ավելի մանրամասն կներկայացնեն դատախազության կողմից բողոքը ներկայացնելուց եւ տոներից հետո: «Դատարանը համարձակ իրավաչափ որոշում է կայացրել՝ «փրկելով երկրին վաղը, մյուս օրը Եվրոպական դատարանի առաջ կարմրելուց»,- ասաց նա: Պաշտպանի խոսքով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտարարել է, որ Մանվել Գրիգորյանը, մնալով ազատության մեջ, կլքի Հայաստանը եւ կգնա Արցախ: «Զավեշտը հասել է անգամ այնտեղ, որ ասում են՝ մնալով ազատության մեջ, կլքի Հայաստանը եւ գիտե՞ք ասում եմ՝ ուր կգնա, դե մի երկրի անուն տվեք, ասում են՝ Մանվել Գրիգորյանը կմեկնի Արցախ։ Պաշտոնապես հայտարարում են, որ չենք կարող խափանման միջոց կալանքը փոխել, որովհետեւ կմեկնի Արցախ, իսկ Արցախն էլ պաշտոնապես հայտարարում են, որ Հայաստան չէ եւ ոչ մի իրավական մեխանիզմ չկա նրան այնտեղից բերելու: Դա վարույթն իրականացնող մարմնի վարկածն է»,- հայտարարեց Գրիգորյանի պաշտպանը:

Վերջինս նշեց, որ Մանվել Գրիգորյանն առողջության հետ կապված որոշակի խնդիրներ ունի, երեկ՝ ուշ երեկոյան, բժշկական միջամտություն է եղել շտապօգնության կողմից:

Հարցին՝ ճի՞շտ են այն տեղեկությունները, որ Գրիգորյանի մի զանգով իր թիմակիցները կարող են զինվել, պաշտպանը պատասխանեց.

«Լիազորված եմ տեղեկացնելու, որ դրանք սադրիչ հայտարարություններ են, եւ Մանվել Գրիգորյանի հետ բացարձակ աղերս չեն կարող ունենալ։ Իմ պաշտպանյալի հետ մենք զրուցել ենք թե՛ գործի շրջանակներում, թե՛ հետագայի հետ կապված եւ նման մարտավարական ինչ-որ բաներ գոյություն չունեն: Մեկ անգամ եւս փաստում եմ, որ այդպիսի հայտարարությունները բացարձակ աղերս չեն կարող ունենալ իմ պաշտպանյալի հետ»,- հայտարարեց Բաղդասարյանը: Նշենք, որ նման մտավախություն հայտնել էին ընդդեմ Մանվել Գրիգորյանի ազատման դեմ ակցիա անող քաղաքացիները:

Բաղդասարյանն իր ասուլիսը սկսել էր նաեւ այն հայտարարությամբ, որ Հայաստանում իրավապաշտպանների համար մեծ խոչընդոտներ են ծագել եւ դա արտահայտվում է սոցիալական ցանցերի տարբեր անկյուններում նրանց հասցեին ուղղվող վիրավորական ու ծաղրալից արտահայտություններով։ «Երբեք իրավապաշտպաններն այսպիսի բարդ իրավիճակում չեն հայտնվել, ինչպես այսօր: Եթե նախկինում ըմբոստ իրավապաշտպանին լռեցնելու համար պետական լիազոր մարմինները դիմում էին ծայրահեղ քայլերի՝ նրա նկատմամբ քրեական գործեր հարուցելով եւ այլն, ապա այսօր փաստաբանին լռեցնելու համար դիմում են ամենաստոր միջոցների, կպնում են նրանց արժանապատվությանը՝ համացանցով վիրավորելով նրանց պատիվն ու արժանապատվությունը, իսկ պետական լիազոր մարմիններն իրենց կրավորական կեցվածքով մատը մատին չեն տալիս՝ հայտնաբերելու այդ մոլախոտերին եւ պատժելու օրենքի ողջ խստությամբ:

Եթե մարդիկ ճանապարհ են փակում, իսկ իշխանությունը դրան չի արձագանքում, ապա Սահմանադրությամբ Հայաստանը պետք է հռչակել անարխիստական երկիր, փակել դատարանները, մարդկանց դատել հրապարակում ժողովրդի բութ մատների վերեւ եւ ներքեւ շարժերով: 

Հատուկ քննչական ծառայության պետը ցուցում է տալիս կառավարության անդամ նախարարին, որի իրավունքը չունի, եւ բոլորը դա ընդունում են նորմալ, իսկ նախարարն այդ ցուցումը տեղայնացնում է մարզպետին, մարզպետն էլ կանչում է գյուղապետերին եւ հանձնարարում կատարել ՀՔԾ պետի անօրինական ցուցումները։ Հասկանում եք՝ դա ժողովուրդն ընդունում է նորմալ ու ծափ է տալիս, քանի որ վերաբերում է Մանվել Գրիգորյանին։ Իշխանությունն էլ չտեսնելու է տալիս, խնդիրը բարձրաձայնում է իրավապաշտպանը ու ընկնում համապատասխան հայհոյախառն քննադատության տակ, անձին զրկում են ազատ տեղաշարժվելու իրավունքից։ Ոստիկանապետը կազմակերպիչներին օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու փոխարեն, ոչ ավել, ոչ պակաս, իր մոտ է հրավիրում կազմակերպիչներին ու խորհուրդ տալիս, որ գնան հրապարակ՝ ակնարկելով հավաքվածների թիվը մեծացնել»,- հայտարարեց Բաղդասարյանը՝ այդպես էլ չնշելով, թե ինչ ցուցումի մասին է խոսքը։ Վերջինս ասաց, որ Գրիգորյանի դատական ակտի թանաքը դեռ չչորացած՝ դատախազությունից հայտնում են, որ կարծում են՝ դատական ակտն անօրինական է եւ բողոքարկելու են, մինչդեռ, ըստ պաշտպանի՝ ոչ նիստին են մասնակցել ոչ էլ ծանոթ են պաշտպանական կողմի միջնորդությանը:

«Դատական ակտի հետ կապված գործի նյութերին ծանոթ չեն, բայց պատասխանատու հայտարարություն են անում բողոքարկելու մասին։ Պատճառը պարզ է՝ երկրի վարչապետը հայտարարեց, որ դատական ակտն իր համար անակնկալ էր, դրա տակ պարոնայք հասկացել են, ուրեմն, դատական ակտը կարող է լինել անօրինական։ Այդպես էլ վերացական դատողություններով խաղում են անձանց ճակատագրերի հետ բոլոր ոլորտներում։ Եթե դատախազությունը ներկայացնի որեւէ փաստ, որ Մանվել Գրիգորյանը, ազատության մեջ մնալով, կխոչընդոտի քննությանը կամ նոր հանցագործություն կկատարի, ապա պաշտպանական կողմը ներողություն կխնդրի ու կհորդորի իր պաշտպանյալին վերադառնալ կալանավայր», - հայտարարեց Բաղդասարյանը։ Մեր դիտարկմանը, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ԱԺ-ում Մանվել Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն ներկայացնելիս նշել էր, թե Գրիգորյանը խոչընդոտել է քննությանը, Բաղդասարյանը արձագանքեց. «Եթե դատախազությունն ասում է, որ անձը կարող է խոչընդոտել, ապա պետք է կոնկրետ օրինակ, ապացույց բերի, որ կարող է խոչընդոտել»: Մեր մյուս դիտարկմանը, որ Գլխավոր դատախազն այդ ապացույցը ներկայացրել էր խորհրդարանում, պաշտպանն արձագանքեց. «Վեց ամիս առաջվա բերած միջնորդության մեջ այդ էպիզոդիկ դրույթը չի կարող վեց ամիս հետո նորից կալանքի սանկցիան երկարացնելու ժամանակ օգտագործվի: Իզուր չի, որ օրենսդիրը 2 ամիս է թույլ տալիս, որպեսզի կալանքի սանկցիան երկարացվի, դրա համար կդներ մեկ տարի: Օրենսդիրը սահմանում է՝ եթե երկու ամսվա ընթացքում այդ հիմքերը վերանում են, անձին իրավունք չունես պահես կալանքի  տակ»,-ասաց Բաղդասարյանը: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խորհրդարանում հայտարարել էր մասնավորապես հետեւյալը. «Քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է նաեւ, որ սույն գործով քննչական գործողությունների ընթացքում Մանվել Գրիգորյանը քննությանը խոչընդոտելու, սպասվող պատասխանատվությունից խուսափելու նպատակով, կապ հաստատելով խուզարկության վայրում գտնվող որդու հետ, վերջինիս հրահանգել է փոխանցել Արմեն Հակոբյանին, որ նա ներկայանա խուզարկության վայր եւ, բառացի մեջբերմամբ՝ ամեն ինչ իր վրա վերցնի: Բնականաբար՝ Գրիգորյանի հրահանգը կատարվել է, շուրջ 30 րոպե անց խուզարկության վայր է ներկայացել Արմեն Հակոբյանը եւ հայտնել, որ պահվող ողջ ռազմամթերքը պատկանում է միայն իրեն»:

Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանից հետաքրքվեցինք՝ Մանվել Գրիգորյանի տեղաշարժը սահմանափակվա՞ծ է, ինչին ի պատասխան նա բացասական պատասխան տվեց՝ հավելելով, որ օրենքի ուժով նա ազատ տեղաշարժվելու իրավունք ունի:

Մեր զրույցում ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն ասաց, որ դատական ակտը վարույթն իրականացնող մարմինը անհիմն է համարում: «Գրիգորյանի գործով քննչական խմբի ղեկավարը թեեւ առարկել է գրավի կիրառման դեմ, սակայն դատարանը հաշվի չի առել վարույթն իրականացնող մարմնի փաստարկներն առ այն, որ գրավի կիրառումը Գրիգորյանի նկատմամբ անթույլատրելի է եւ կարող է խոչընդոտել նախաքննության ընթացքին»,- հավելեց Օհանջանյանը:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10891 դիտում

FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ

ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել

Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում

Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա

Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան

Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր

Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ

Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք

Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար

Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ

ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ

GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը

«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան

2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը

Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել

Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ

Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ

Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին

ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն

Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել

Արմավիրի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է հեղուկ գազի և բենզինը վաճառքը

1 օրում գրանցվել է 12 ավտովթար. 16 մարդ վիրավորում է ստացել

Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է. նրանք հիվանդ մարդիկ են. Թրամփ

Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան

Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ

Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է

Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Իրաք՝ հրաժեշտի արարողության համար. տեսանյութ

Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար

Դատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասին

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ կան զոհ և տուժած

Դատարանի դահլիճում 18 անձի կատարած խուլիգանության վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է