Բելառուսը «սողում է» դեպի Արեւմո՞ւտք. Միութենական պետության հեռանկարը

Դեկտեմբերի 25-ին Մոսկվայում տեղի ունեցան Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունները։ Դրանց մասնակցեցին նաեւ երկու երկրների կառավարությունների անդամները։ Բանակցությունների հիմնական թեման էին էներգակիրները, մասնավորապես Կրեմլի մտադրությունը՝ «հարկային մանեւր» անցկացնելու: Այն իրենից ներկայացնում է նավթի արտահանման տուրքերի աստիճանաբար զրոյացումը մինչեւ 2024 թ.: Արտահանման տուրքին զուգահեռ Ռուսաստանը մտադիր է բարձրացնել արդյունահանման հարկը: Այս «մանեւրը» հակասում է Բելառուսի շահերին, քանի որ վերջինս Ռուսաստանից նավթը ձեռք է բերում ներքին գներով, իսկ վաճառում է համաշխարհային գներով: Մոտավոր հաշվարկներով՝ Ռուսաստանի նախաձեռնած նոր հարկային փոփոխությունների հետեւանքով արդեն հաջորդ տարի Բելառուսը կարող է կորցնել շուրջ 380 միլիոն դոլար։

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի Բելառուս կատարած այցի ընթացքում Լուկաշենկոն փորձել է վերջինիս համոզել՝ փոխհատուցել «մանեւրի» հետեւանքով հնարավոր վնասները, ինչին ի պատասխան Մեդվեդեւը հիշեցրել է Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ 1999 թ. դեկտեմբերին կնքված Միութենական պետության մասին պայմանագիրը եւ նշել, որ եթե Բելառուսը ցանկանում է ավելի հարմար պայմաններ ունենալ, պետք է համաձայնի ավելի խորը ինտեգրման։ Բելառուսի նախագահը գրեթե բացահայտ մեղադրել է Ռուսաստանին՝ Միութենական պետության միջոցով Բելառուսին կլանելու փորձի մեջ:

«Ես հասկանում եմ այդ ակնարկները՝ վերցրեք նավթը, բայց կազմաքանդեք երկիրը եւ մտեք Ռուսաստանի կազմ» – ասել է Լուկաշենկոն:

Կրեմլից նրան պատասխանել են բավական հետաքրքիր ձեւակերպմամբ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ «այս թեման նման ձեւակերպմամբ օրակարգում չկա»:

Միութենական պետության մասին պայմանագրի դրդապատճառներից են նշվում Լուկաշենկոյի անձնական ամբիցիաները՝ միացյալ պետություն ստեղծելու եւ, ՌԴ նախկին նախագահ Բորիս Ելցինի հեռանալուց հետո, դրա ղեկավարը դառնալու: Պուտինի՝ իշխանության գալուն եւ այդտեղ ամրապնդվելուն զուգահեռ Լուկաշենկոն հրաժարվեց Միութենական պետության գաղափարից՝ արգելակելով գործընթացը:

Վերջին շրջանում սա երկու դաշնակիցների առաջին վեճը չէ: Դեկտեմբերի 6-ին Սանկտ-Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահները վիճել էին գազի գնի շուրջ: Լուկաշենկոյի բողոքն էր առաջացրել այն, որ Բելառուսի սպառողները 1000 խորանարդ մետր գազի դիմաց վճարում են 130 դոլար, մինչդեռ հարեւան ռուսաստանյան շրջաններում դրա գինը 70 դոլար է: Պուտինն էլ հակադարձել էր, որ եթե Մոսկվան Մինսկին գազը վաճառի շուկայական գներով, այն կկազմի ոչ թե 130 դոլար, այլ՝ 200:

Սովորաբար Մոսկվայի եւ Մինսկի վեճերն ավարտվում են Բելառուսի վերցրած նոր վարկով եւ Ռուսաստանի հետ հավերժ եղբայրության եւ միջազգային հարթակներում աջակցության խոստումներով: Վերջին շրջանում, սակայն, Բելառուսի կողմից նկատվում են Ռուսաստանից տնտեսական անկախությանն ուղղված քայլերի փորձեր: Մինսկը փորձում է դիվերսիֆիկացնել արտաքին տնտեսական կապերը: Վերջին 5 տարվա ընթացքում Բելառուսի արտաքին պարտքի ռուսական մասնաբաժինը կրճատվել է շուրջ 30%-ով:

Բելառուսական եւ ուկրաինական մամուլում էլ լուրեր էին հայտնվում, որ Մինսկի՝ դիվերսիֆիկացմանն ուղղված քայլերը կարող են հանգեցնել Ուկրաինայի հետ ավելի սերտ համագործակցության: Որպես համագործակցության հնարավոր տարբերակ նշվում է ուկրաինական նավթամուղային ցանցը, որը կարող է օգտագործվել Բելառուսի էներգետիկ քաղաքականության դիվերսիֆիկացման պարագայում՝ այլ երկրներից Ուկրաինայի միջոցով դեպի Բելառուս գազ փոխանցելու տարբերակով: Այդուհանդերձ Կիեւում չեն կարող մոռանալ, որ Բելառուսը Ռուսաստանի դաշնակիցն է: Այդքանն արդեն իսկ բավարար է Լուկաշենկոյին չվստահելու համար: Մյուս կողմից, սակայն, Ուկրաինան չի կարող իրեն թույլ տալ վերջնական փչացնել հարաբերությունները Բելառուսի հետ, քանի որ դրա արդյունքում կզրկվի Ռուսաստանի հետ հակամարտությունում քիչ թե շատ չեզոք հարեւանից:

Թեեւ Ղրիմին եւ Ազովի ու Սեւ ծովերին վերաբերող՝ ՄԱԿ-ի վերջին բանաձեւի քվեարկության ընթացքում Բելառուսն աջակցեց Ռուսաստանին, սակայն հիմնականում ձգտում է անմասն մնալ Ռուսաստան-Արեւմուտք եւ Ռուսաստան-Ուկրաինա հակամարտություններից: Ավելին՝ Լուկաշենկոյի քայլերը երբեմն դիտարկվում են որպես Բելառուսի «սողացող շարժում դեպի ԵՄ եւ ՆԱՏՕ»:

Անկախ նրանից՝ կա այդ «սողացող շարժումը», թե՝ ոչ, ակնհայտ է, որ Բելառուսի որոշ քայլեր դաշնակցային չեն նաեւ ՀԱՊԿ-ի շրջանակներում: Գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը եւ դրա ֆոնին ադրբեջանցի տարբեր մակարդակի պաշտոնյաների հետ շփումները դրա օրինակներից են:

Ակներեւ է, որ ինտեգրացիոն եւ ռազմաքաղաքական միավորումների ընդհանուր շահերից է բխում Բելառուսի քաղաքականության կանխատեսելիությունը, ուստի, հաշվի առնելով քաղաքական մշակույթի առանձնահատկությունները, անհրաժեշտ է փոփոխություն՝ ղեկավար կազմի մակարդակով: Իսկ կլինի դա բնականոն հերթափոխի, թե Միութենական պետության կազմի մեջ մտնելու հետեւանքով՝ այնքան էլ էական չէ:

Տպել
9923 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց