«Տարոն Ավիա»-ն Գյումրի-Լոս Անջելես թռիչք կիրականացնի. «Շիրակ» օդանավակայանը պատրաստ է

«Տարոն Ավիա» հայկական ավիաընկերությունը վերադառնում է Հայաստան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Դեռ ժամկետը հստակ չէ, սակայն շատ հարցեր արդեն կարգավորված են: 

««Տարոն Ավիա»-ի տերն ասեց՝ գաղտնիք պահի հլը, դե ես էլ գաղնիքներ չունեմ լրագրողներից, հիմա ասում եմ, որ ուզում են Գյումրիից ուղիղ Լոս Անջելես ինքնաթիռ թռնի, իսկ մեր օդանավակայանն ունի նման հնարավորություն: Ես փակագծերն ուղղակի ուրախությունից բացեցի»:

Նշենք, որ «Տարոն Ավիա»-ին հայկական շուկա վերադարձնելու ուղղությամբ կառավարության ձեռնարկած քայլերի մասին Գյումրիում հունիսի 4-ին խոսել էր այդ ժամանակահատվածում ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանը:

Ընդհանուր առմամբ, Շիրակ օդանավակայանի թռիչքուղին հնարավորություն է տալիս, որ տարբեր ծանրության եւ մեծության ինքնաթիռներ վայրէջք կատարեն եւ օդ բարձարանան: Վերջին շրջանում նաեւ լուրջ վերանորոգումներ են իրականացվել, սակայն ժամանման եւ սպասարկման սրահների հետ կապված խնիրներ կան: Ճարտարապետը փոփոխություն կատարել թույլ չի տալիս, այնինչ ընդլայնվելու անհրաժեշտություն կա:

«Ճարտարապետը չի թողնում, Մուշեղյանն է, ուղղակի էնտեղ էդ հարցն ընկել է ընդհանուր քննարկման փուլի մեջ: Ես Էլոյանի հետ էլ եմ խոսել, քաղշինական կոմիտեի ղեկավարի հետ էլ, տեսնենք՝ հիմա ինչ կլինի, որովհետեւ օդանավակայանը պետք է ակտիվացվի: Անպայման, մանավանդ, որ լոգիստիկ կենտրոնն էլ եղավ, երեւի էստեղից օրական տասնյակներով ինքնաթիռներ կթռնեն եւ հետ կգան, որովհետեւ էստեղից ապրանք պետք է տանեն աշխարհի տարբեր երկրներ»:

Նշենք, որ Իսրայելական «Լոջիստիք էֆ թի զի» ընկերությունը լոգիստիկ կենտրոնը Գյումրիում հիմնելու որոշումը կայացրել է հենց օդանավակայանի առկայության համար:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա փետրվարի 21-ին էր «Լոջիստիք էֆ թի զի» ընկերության եւ Գյումրու քաղաքապետարանի միջեւ կնքվել փոխըմբռնման հուշագիր, որով քաղաքից ընկերությանն է հանձնվել 330 հա հողատարածք՝ Գյումրու Մարմաշենի խճուղու աջ ու ձախ հատվածները: Այն բաժանված է լինելու 4 մասի, որոնց վրա կառուցվելիք շինություններում աշխատանքներ են ծավալելու ոչ միայն իսրայելական, այլեւ համաշխարհային հայտնի ընկերությունները: Ընկերության ղեկավարը դեռ փետրվարին հայտարարել էր, որ Գյումրին ծրագրի հիմքում է, քանի որ այստեղ կա օդանավակայան, նաեւ հանգիստ քաղաք է: Սրանք կարեւոր նախապայմաններ են լոգիստիկ կենտրոնի հիմնման համար: Գյումրին նախագծից իր օգուտը կունենա աշխատատեղերի մասով: Միլիոնավոր դոլարների ներդրմամբ իրականացվող ծրագրով թե ինչքան աշխատատեղ կբացվի, դեռ հստակ չէ, մի քանի հազարի մասին է խոսքը: Սկզբի համար Գյումրի կգան եւ տեղում կաշխատեն ընկերությունների արտասահմանյան մասնաճյուղերի աշխատակիցները, նրանք նաեւ տեղում կիրականացնեն վերապատրաստումներ, որպեսզի գյումրեցի աշխատակիցները եւս կարողանան գործի անցնել:  

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9236 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել

Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում

Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի

Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան

Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ

Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ

Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից

Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ

Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով

Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք

Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար

Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին

ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը

21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի

Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը

FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ

ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել

Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում

Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա

Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան

Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր

Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ

Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք

Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար

Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ

ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ

GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը

«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է․ եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան

2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը

Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել

Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ

Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ