Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ. նա կհանդիպի Պուտինին

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, կքննարկվեն երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարն օրեր առաջ հայտնեց, որ Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկելու են Հայաստան մատակարարվող ռուսական գազի գինը:

Այս տարվա վերջ ավարտվում է ՌԴ-ի հետ գազային պայմանագրի ժամկետը, համաձայն որի ռուսական գազը ՀՀ սահմանին արժե 150 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց: Սակայն վերջնական սպառողին գազը հասնում է միջինացված 255 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց:

Հայկական կողմը հայտարարել է, որ բանակցություններում ձգտում է հասնել գազի գնի իջեցման: Խոսակցություններ կան նաեւ, որ ռուսական կողմը ձգտում է բարձրացնել գազի գինը: Այս լուրերը պաշտոնապես չեն հաստատվել:

Տպել
1336 դիտում

ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը 519 զանգ է ստացել կորոնավիրուսի վերաբերյալ

Երևանի քաղաքապետարանը մարտ ամսվա պարգևավճարը կփոխանցի համայնքային ենթակայության բուժհիմնարկների աշխատակիցներին

Մասնավոր կլինիկայում COVID-2019-ի արագ թեստ են անում․ գինը՝ 25․000 դրամ, արդյունավետությունն ապացուցված չէ

Կարգապահական վարույթ է հարուցվել փաստաբաններ Հայկ Ալումյանի, Հովհաննես Խուդոյանի եվ Միհրան Պողոսյանի նկատմամբ

Նիդերլանդները Հայաստանը դասել է անվտանգ ծագման երկրների շարքում

Արքայազն Չարլզը դուրս է եկել ինքնամեկուսացումից. BBC

Քաղաքացու նկատմամբ ոստիկանների գործողությունները ստուգելու համար Դատախազությունը ԶԼՄ հրապարակումներն ուղարկել է ՀՔԾ

Ես չեմ վախենում կորոնավիրուսից, վախենում եմ նրանից, որ մենք դասեր չենք քաղում այն ամենից, ինչ կատարվում է. Սերժ Թանկյան

Մաշտոցի ոստիկանները անձնական ունեցվածքի գողության դեպք են բացահայտել. կա բերման ենթարկված անձ

Սա կարող է լավ նախադեպ լինել հյուրանոցների՝ ավելի լավ դիրքավորելու համար. Զբոսաշրջության կոմիտեի նախագահ

Այս տարի Հայաստան չի այցելել մոտ 175 հազար զբոսաշրջիկ. անհրաժեշտ է ոչ թե սպասել, այլ լուծումներ փնտրել

Հատուկ միջոցառում Վանաձորում. ձերբակալվել է քրեական հեղինակություն Կոկոն (տեսանյութ)

Մարտի 30-ի ժամը 18.00-ի դրությամբ ոստիկանությունն արձանագրություն է կազմել 352 անձի նկատմամբ

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 31-ի նիստում կքննարկի ԿԲ նախագահի թեկնածության հարցը

Պետությունը գնառաջարկներ է սպասում հյուրանոցատերերից, եթե պատրաստ են ընդունել կորոնավիրուսով վարակվածների հետ շփվածներին

Գյումրիում մարտի 5-ին ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը կարողանում է քայլել (տեսանյութ)

2019թ. կոռուպցիոն հանցագործություններով դատի տրված անձանց թիվն ավելացել է մոտ 35%-ով. դատախազություն

Արցախի ԿԸՀ մամլո կենտրոնը սկսել է աշխատանքը

Մինչեւ իրավիճակի կարգավորումը ՊՆ-ն կոչ է անում դիմումները եւ առաջարկություններն ուղարկել էլեկտրոնային տարբերակով

Զբոսաշրջության ոլորտում վնասներ են կրում բոլորը. առաջարկվում են աջակցության ծրագրեր