Կրճատվում է առանց մաքսատուրքերի ու հարկերի ներմուծվող ապրանքների արժեքային չափը եւ կշիռը. ՊԵԿ

24/12/2018 schedule12:34

2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվելու է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ: Փոփոխությունները նախատեսված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի` 2017թ. դեկտեմբերի 20-ի «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի վերաբերյալ» թիվ 107 որոշման մեջ ԵՏՀ 2018թ. նոյեմբերի 1-ի թիվ 91 որոշմամբ: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Պետական եկամուտների կոմիտեն ֆիզիկական անձանց տեղեկացնում է, որ նոր կարգավորման համաձայն` եթե ֆիզիկական անձինք ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծեն անձնական օգտագործման ապրանք, որի արժեքը չի գերազանցում 500 եվրոյին համարժեք գումարը, իսկ քաշը` 25 կիլոգրամը, ապա որևէ գանձում չի կատարվի: 

Չափաքանակները գերազանցելու դեպքում կիրառվելու է մաքսատուրքերի և հարկերի միասնական դրույքաչափ, այսինքն` ապրանքների արժեքի նկատմամբ 30%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 1 կիլոգրամի համար 4 եվրոյին համարժեք գումար նշված արժեքը կամ կշիռը գերազանցող մասի համար:

Ընդ որում, կարգավորումները վերաբերում են տրանսպորտային միջոցներով (բացի օդային տրանսպորտից) կամ առանց դրանց ԵԱՏՄ տարածք ներմուծվող ուղեկցվող կամ չուղեկցվող ուղեբեռում անձնական օգտագործման ապրանքներին, բացառությամբ էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների, գարեջրի, անձնական օգտագործման ոչ բաժանելի ապրանքների:

Տպել
1019 դիտում

Արմեն Սարգսյանն Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին

Ապրիլին՝ 2019-ի ապրիլի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 17․8 տոկոսով

ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը ազատման դիմում չի ներկայացրել

Գաղափար կա, որպեսզի դիմակները ավտոմատ ապարատների միջոցով հանրային վայրերում վաճառենք․ Գեւորգյան

Տեղի կունենա ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը

Կորոնավիրուսի պայմաններում Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում առաջին անգամ պաշտոնական խաղեր կայացան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին

Արցախում կորոնավիրուսի եւս մեկ դեպք է հաստատվել. վարակակիրների ընդհանուր թիվը 34 է

Մահացել է 31-ամյա ծննդկան, որի մոտ կորոնավիրուս է եղել. մահվան վերջնական պատճառը պարզ կլինի ավելի ուշ

Հաստատվել է կորոնավիրուսի նոր ռեկորդ՝ 452 նոր դեպք 1 օրում, գրանցվել է 12 մահ, 6-ը՝ այլ հիվանդությունից

Ձերբակալված անձանց նկատմամբ ենթադրյալ բռնություն կիրառելու վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՔԾ. Գոռ Աբրահամյան

Հերթական կրակոցները Վանաձորում. գնդակը ծակել է բնակչի տան պատն ու հայտնվել խոհանոցում (լուսանկարներ)

Սյունիքում վթարի է ենթարկվել կորոնավիրուսով վարակվածի տեղափոխող շտապօգնության մեքենան. վարորդը հարբած է եղել

Հայտարարվել է Հ46-Խոտ մոտ 2 կմ երկարությամբ ավտոճանապարհի վերականգնման մրցույթ

Մեղրաձոր գյուղի սկզբնամասում «Volkswagen Vento»-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել Մարմարիկ գետը

Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել՝ հիշեցնելով ամենուր դիմակ կրելու անհրաժեշտության մասին

Սևան քաղաքը մայիսի 25-ից հունիսի 4-ը փակ է լինելու. պարետի նոր որոշում

Անվճար վարպետաց դաս Անյա Լեխների հետ

Քաջարանի քաղաքապետի մասնակցությամբ անձի առեւանգում, ծեծ, թմրանյութեր. ՔԿ-ն պարզաբանում է քաջարանցիների ձերբակալումը

Կապանում ձերբակալվածներին տեղափոխում են Երեւան, գործով ԱԱԾ-ն է զբաղվելու. ցուցարարները ցրվում են (տեսանյութ)