Գագիկ Մելիքյանի քենակալ, Պառավաքարի գյուղապետը նախկին գյուղապետարանի շենքը օտարե՞լ է իր եղբորորդուն

«Հայկական ժամանակ» օրաթերթին է դիմել Տավուշի մարզի Բերդ համայնքի Պառավաքար գյուղի բնակիչ Արթուր Միրզոյանը: Նա պատմեց, որ 2002 թվականին Ռոլանդ Մարգարյանը Պառավաքարի գյուղապետ դառնալուց հետո իր քենակալ` նախորդ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի հետ գյուղում մի շարք հանցագործություններ են կատարել:

ՀԺ-ն զրուցել է նաեւ Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանի հետ:

1) Միրզոյանը նշում է, որ 1995 թվականին Հախում ջրամբարի տակ դոնոր կազմակերպության ֆինանսական աջակցությամբ եւ գյուղի ֆիզիկական աշխատուժի կողմից ազգաբնակչության համար կառուցված հիդրոէլեկտրոկայանը, որը հարեւանությամբ տեղադրված պոմպակայանի միջոցով ջրամբարի տակից արտահոսող խմելու ջուրը մղրում էր գյուղի գլխամասային ջրամբար եւ մատակարարում բնակչությանը, Գագիկ Մելիքյանի կողմից զավթվել է եւ ծառայել ու առ այսօր էլ ծառայում է իր շահերին: Հիդրոէլեկտրոկայանի արտադրված էլեկտրաէներգիան վաճառվում է Մելիքյանի կողմից եւ գյուղին ոչ մի օգուտ չի բերում:

Այս խնդրի հետ կապված գյուղապետ Մարգարյանը նշեց. «Դա սեփական է, իր համար աշխատում է, գյուղին ի՞նչ օգուտ պիտի բերի: 2 տարի է՝ նրանք բողոքում են, այդ լծակները չգտա՞ն»:

2) Միրզոյանը պատմում է, որ Տավուշի գինու գործարանը, որը պատկանում էր Դավիթ Փոլադյանին եւ գտնվում էր լավ վիճակում` մթերում էր Շամշադինի բոլորը համայնքներում խաղողագործների արտադրած խաղողի բերքը: Մելիքյանը չինովնիկների օգնությամբ, դատական ատյանների վրա ճնշում գործադրելով, իր անունը ոչ մի տեղ չնշելով, խլեց եւ կարճ ժամանակում այն վերածեց ավերակների: Իսկ գինու գործարանի Պառավաքարի մասնաճյուղում գտնվող էմալապատ պահամանները եւ գունավոր մետաղյա սարքավորումները Մելիքյանի հանձնարարությամբ եւ անմիջական ներկայությամբ կտրտվեցին եւ վաճառվեցին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների:

Այս խնդրի հետ կապված գյուղապետ Մարգարյանը նշեց. «Ես չեմ կարող ասել, դա սեփական գործարան է: Դա իրենց սեփական գործարանն է, ես ի՞նչ կարող եմ անել: Այդ մարդը քանի տարի է՝ մահացել է»:

3) Միրզոյանի խոսքով՝ Պառավաքարում տեղադրված նույն համայնքի բնակիչ Ժիրայր Միրզոյանին պատկանող մասնավոր ալրաղաց սարքավորումը, որը ծառայում էր գյուղի եւ հարակից գյուղերի բնակչությանը, 2004 թվականին, դատական ատյանների վրա ճնշման ներքո, գյուղապետ Մարգարյանը եւ իր քենակալ Մելիքյանը խլեցին եւ մտցրին գյուղապետարանի բալանս:

Այս խնդրի հետ կապված գյուղապետ Մարգարյանը նշեց. «Ես կարո՞ղ եմ բալանս մտցնել: Ես չեմ մտցրել, դատարանն է վճռել եւ մտցրել»:

4) Միրզոյանը նշում է, որ Պառավաքարի ամբողջ այգետարածքներում կառուցված ոռոգման մետաղյա ցանցերը Գագիկ Մելիքյանի հովանավորությամբ գյուղապետ Մարգարյանը հանեց եւ վաճառեց:

Այս խնդրի հետ կապված գյուղապետ Մարգարյանը նշեց. «Ո՞նց կարող է այդպիսի լինել: Բա, որ վաճառել ծախել եմ, չկա՞ հիմա մեր գյուղում նման բան»:

5) Միրզոյանը պատմում է, որ տարիներ շարունակ պետության կողմից տրամադրված ցորենի սերմացուն հասանելի չի եղել գյուղի բնակչությանը:

Գյուղապետ Մարգարյանը նշեց. «Նախ, մեր գյուղում այդքան ցանողներ չկան, ընդամենը 2 հեկտար վարելահող ունենք: Սերմացուն պետության կողմից փողով է տրամադրվել, ով ցանկացել է, եկել գնել է»:

6) Միրզոյանի խոսքով՝ «Գրանդ Հոլդինգ» ընկերության տնօրեն Միքայել Վարդանյանի կողմից գյուղին մեծ օգնություններ են տրամադրվել թե՛ ֆինանսների եւ թե՛ ապրանքների տեսքով, սակայն ոչինչ համայնքի զարգացմանը չի ծառայել եւ թաքցվել ու վաճառվել է գյուղապետ Մարգարյանի կողմից, ինչի պատճառով Վարդանյանը դադարեցրել է իր կողմից կատարվող բարեգործությունը:

Այս խնդրի հետ կապված գյուղապետ Մարգարյանը նշեց. «Ո՞նց են դադարել դրանք, այս պահին էլ «Գրանդ Հոլդինգը» տրամադրում է այդ ֆինանսները: Իրենք, որ գումար են տրամադրում, մարդիկ են ուղարկում, որ հետեւեն այդ ամենին»:

7) Միրզոյանը նշում է, որ Պառավաքարում ստեղծվել է կոոպերատիվ հիմունքներով գյուղատնտեսական կոլեկտիվ տնտեսություն` գյուղապետի ազգականի նախագահությամբ եւ ծառայում է գյուղապետին եւ Գագիկ Մելիքյանի շահերին: Միրզոյանի տեղեկություններով՝ այնտեղ մեծ ֆինանսական խախտումներ կան եւ որոշ հատուկ նշանակության գնված տեխնիկաներ աշխատեցնում են մարզից եւ երկրից դուրս:

Գյուղապետ Մարգարյանը նշեց. «Մելիքյան Գագիկն ի՞նչ կապ ունի»:

Դիտարկմանը, թե Մելիքյանն իր քենակալն է եւ ՀՀԿ անդամ, ինչի շնորհիվ գուցե լծակներ է օգտագործել, Մարգարյանը արձագանքեց. «Դու բաջանաղ չունե՞ս: Հանրապետական է լինում, թող հանրապետական լինի, ես էլ եմ հանրապետական: Ի՞նչ լծակ ունի դեպուտատը: Բա Նիկոլ Փաշինյանը բաջանաղ չունի՞, դա ի՞նչ է նշանակում: Ես ինքս ինձնով եմ աշխատում: Ով որ բողոքում է՝ 4 անգամ իր ընտանիքից իմ դեմ թեկնածություն են դրել, 4 անգամ էլ պարտվել են, հլը թող մի անգամ էլ փորձեն»:

8) Միրզոյանը նշում է, որ գյուղապետ Մարգարյանը գյուղապետարանը տեղափոխեց Պառավաքարի մշակույթի տուն եւ տարիներ շարունակ օգտագործվող վարչական այդ մեծ կառույցը` նախկին գյուղապետարանը, չնչին գումարներով օտարեց իր եղբոր որդուն:

Այս խնդրի հետ կապված գյուղապետ Մարգարյանը նշեց. «Հանել ենք վաճառքի, օտարել են: Երկու հոգի են եղել գնորդ, մեկը չի ցանկացել, մյուսն է գնել: Միայն դա չի, էլի շենքեր ենք վաճառել, այդ ո՞նց է, որ հենց իմ եղբոր տղան է գնել, դա են ասում: Օրինական աճուրդով ենք վաճառել, գնորդ է եկել, գնահատել եւ գնել է»:

9) Միրզոյանի խոսքով՝ Գագիկ Մելիքյանը Պառավաքարի վարչական տարածքում ունի շահագործվող ավտոգազալցակայան, որը, ըստ իր տեղեկությունների, ոչ մի հարկային պարտավորություններ չի կատարել:

«Ո՞նց կարող է հարկային պարտավորություն չկատարի: Եթե կարողանում է չկատարել, լավ չի՞: Այսինքն, երկրում գազալցակայանը կթողնե՞ն առանց հարկ վճարելու: Այդ սաղ՝ ինչ գրել են, սուտ է»,- ասաց գյուղապետը:

Սույն դեպքերի հետ կապված Արթուր Միրզոյանը սեպտեմբերին դիմել է նաեւ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչություն: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11044 դիտում

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ