«Շիրակի» մարզիչը նշում է՝ թիմը կպայքարի եվրագավաթների համար

«Շիրակ» ֆուտբոլային թիմի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանին չի ուրախացնում, սակայն բավարարում է Բարձրագույն խմբի 2018-19 առաջնության առաջին հատվածը: Նախորդ մրցաշրջանում պայմանավորված խաղի հետ կապված սկանդալի մեջ ներքաշվելուց հետո ակումբը թիմը լուծարելու որոշում էր կայացրել, սակայն, երբ հայտնի դարձավ, որ Ռուբեն Հայրապետյանն այլեւս չի ղեկավարելու ՀՖՖ-ն, որոշում կայացվեց վերադառնալ: Դա առաջնության մեկնարկից ընդամենը մի քանի օր առաջ էր, ակումբը վերջին պահին թիմ կազմավորեց ու մրցելույթները սկսեց առանց նախապատրաստական հավաքների: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մարզիչը նշեց, որ դա ունեցավ իր հետեւանքները:

«Ինչպես գիտեք, «Շիրակ» ֆուտբոլային թիմը հավաքվեց մրցաշրջանի՝ սկսվելուց մոտավորապես 10 օր առաջ, ու բնականաբար՝ մենք չունեինք պատշաճ կերպով պատրաստվելու համար բավականաչափ ժամանակ: Ստեղծված իրավիճակը հաշվի առնելով, իմ կարծիքով, աշնանային հատվածը կարելի է գնահատել բավարար՝ չնայած հնարավորություն ունենինք մի փոքր ավելի լավ հանդես գալու: Ամեն դեպքում ունենք այն, ինչ ունենք: Գնահատում եմ բավարար»,- ասաց Բիչախչյանը:

Թիմը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղը: 17 խաղում վաստակել է 22 միավոր: Մրցանակային՝ 3-րդ տեղում գտնվող «Փյունիկին» զիջում են 5 միավորով: Բիչախչյանը գիտակցում է, որ սա պայմանավորված է հապճեպ թիմ ձեւավորելու հետ, սակայն այսքան ցածր հորիզոնական զբաղեցնելն անսովոր է համարում:

«Չեմ կարող ասել՝ օրինաչափ է, թե՝ ոչ, քանի որ վերջին տարիներին մենք միշտ եղել ենք մրցաշարային աղյուսակի վերին հատվածում: 6-րդ տեղը մեզ չի գոհացնում, բայց էլի կրկնեմ՝ կային պատճառներ, որոնց արդյունքում թիմն այսօր 6-րդ հորիզոնականում է»,- ասաց նա՝ ավելացնելով, որ թե՛ վարչական կազմը, թե՛ ֆուտբոլիստները ջանք ու եռանդ չենք խնայելու, որպեսզի յուրաքանչյուր խաղից հետո բարելավեն իրենց մրցաշարային դիրքը:

Աղմուկից հետո «Շիրակը» հրաժարվել էր ոչ միայն Հայաստանի մրցաշարերին, այլեւ եվրագավաթներին մասնակցելուց: Եվրագավաթներում այդպես էլ ելույթ չունեցավ: Մրցաշրջանից առաջ Բիչախչյանը նշել էր, որ, եթե թիմը կրկին եվրագավաթների ուղեգիր ստանա, դժվար թե ակումբը չմասնակցի: Հիմա էլ ընդգծում է, որ պայքարելու են այդ հնարավորության համար:

«Բնականաբար՝ նպատակ կա: Դրա համար տեսնենք, լուծումներ են պետք: Տեսնենք՝ ինչ կստացվի»,- ասաց նա:

Ուղեգրի համար «Շիրակը» կարող է պայքարել միայն առաջնությունում: Գավաթի խաղարկությունից թիմն արդեն դուրս է մնացել: 1/8 եզրափակչում ճանապարհը զիջել է «Արցախին»:

Առաջիկա օրերի ընթացքում հանդիպում է լինելու ակումբի ղեկավարության հետ: Որոշվելու է, թե ինչ համալրումներ են լինելու թիմում եւ ովքեր են գնալու: Նաեւ պետք է կազմեն նախապատրաստական հավաքների ծրագիրը: Առաջնությունը վերսկսվելու է 2019 թ. մարտի 2-ին եւ 3-ին կայանալիք հանդիպումներով: «Շիրակը» մարտի 3-ին, 20-րդ տուրի շրջանակներում, կընդունի «Լոռիին»:

Տպել
1571 դիտում

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)