Այնպիսի զգացողություն էր, ինչպես պարտվելու դեպքում կլիներ. Արամ Ավագյան

Բռնցքամարտիկ Արամ Ավագյանը ցավով է ընդունել փաստը, որ տարեվերջին նախատեսված մենամարտը ստիպված է եղել չեղարկել: Դեկտեմբերի 15-ին նա Վորոնեժում իր 10-րդ մենամարտը պետք է անցկացներ, սակայն առողջական խնդիրների պատճառով հրաժարվեց: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում 27-ամյա մարզիկը նշեց, որ տխրել է տեղի ունեցածի պատճառով:

«Ահավոր շատ եմ տխրել: Այնպիսի զգացողություններ ունեի, ինչպես պարտության դեպքում կունենայի, բայց ավելի գերադասելի է չմասնակցել, քան մասնակցել 50/50 հնարավորությամբ ու մենամարտի ընթացքում անակնկալի գա»,- ասաց նա՝ ավելացնելով, որ լուրջ խնդիրներ չունի, բուժում է ստանում ու շուտով ռինգ կվերադառնա:

Ամեն դեպքում տարին Ավագյանը հաջող է համարում: 2018 թվականի ընթացքում նա պրոֆեսիոնալ բռնցքամարտում հասավ իր առաջին լուրջ հաջողությանը: Մայիսին նվաճեց WBC Internationl Silver գոտին: Հոկտեմբերին, ճիշտ է, պրոֆեսիոնալ ռինգում 8 մենամարտում 8 հաղթանակ տանելուց հետո առաջին անգամ ոչ-ոքի ունեցավ, սակայն կարողացավ պահպանել գոտին:

«Տարին լավն էր, քանի որ արդեն 1 քայլ կատարել եմ դեպի իմ նպատակը՝ աշխարհի չեմպիոնի գոտին. այս տարում նվաճեցի WBC Internationl Silver գոտին, ինչը հնարավորություն տվեց մտնելու WBC ընտանիք: Հիմա պետք է քայլեր կատարել ավելի բարձր գոտիների ու աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար: Տարին հաջողված եմ համարում, նաեւ քանի որ կարողացա պաշտպանել գոտիս՝ չնայած ինքս վարածս մենամարտից դժգոհ եմ, հետեւություններ եմ արել»,- ասաց նա:

2019 թվականը նախաօլիմպիական տարի է: Բացի պրոֆեսիոնալ ռինգում նոր նվաճումներ ունենալուց՝ Ավագյանը լրջորեն մտածում է Տոկիո 2020-ի ուղեգիր նվաճելու մասին: Ռիո 2016-ից հետո հիասթափված էր մրցավարության պատճառով, սակայն հիմա կրկին մարտական է տրամադրված:

«Օլիմպիական խաղերում անավարտ թողած գործ ունեմ: Եթե պրոֆեսիոնալ բռնցքամարտով ուղեգիր ձեռք չբերեմ, միանշանակ կմասնակցեմ (խմբ. սիրողական բռնցքամարտի վարկանիշային մրցումների), իսկ ավելի հստակ այդ ամենը կքննարկեմ փրոմոութրիս, ֆեդերացիայի նախագահի ու մարզչիս հետ»,- ասաց նա:

Ավարտվող տարվա ընթացքում Ավագյանն այլեւս մենամարտեր չունի: Դեռ հստակ չէ՝ երբ կարող է տեղի ունենալ հաջորդ: Դա կարող է լինել 2019 թ. փետրվարին:

Տպել
1829 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց