Հավերի անկում Մարմաշենում. անհայտ հիվանդությունից 30 հավ է սատկել

18/12/2018 schedule23:55

Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի հավերը սատկում են: Պատճառների մասին ոչ մեկը չգիտի, ոչ գյուղացին, ոչ համայնքի ղեկավարը, ոչ գյուղի անասնաբույժը: Գյուղացիների նկարագրությամբ, հավերի կտուցներից ինչ-որ հեղուկ է ծորում, կարճ ժամանակ անց սատկում են: Ասում են՝ սա ժանտախտի, մեր իմացած չումայի ախտանիշ է:

Ինչի՞ց են սատկում Մարմաշենի հավերը հարցին, հստակ պատասխան չունի նաեւ անասնաբույժ Հարութ Խաչատրյանը: Ասում է՝ ինքը տեղյակ էլ չէ, որ նման բան կա գյուղում:

«Ընձի հեչ մարդ էլ բան չի ըսե, ես ուղղակի լսեցի, որ 3, 4 տնտեսությունում սաղ իրար հետ 30 հավ է սատկե: Կարող է ճիճվակրություն էղնի, կարող է ժանտախտ էղնի, թող տանին լաբորատորիա ստուգեն, տեսնին՝ ինչ է: Ես ի՞նչ իմանամ՝ ինչից են սատկել»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց անասնաբույժ Հարութ Խաչատրյանը:

Ո՞վ պետք է սատկած հավերին տանի լաբորատորիա, հարցը եւս հստակ պատասխան չունեցավ: «Հավի տերը, եսիմ ով, ես չբդի տանիմ, իրանք բդի տանին, եթե գուզեն իմանան, թե էդ հավերը ընչի են սատկել»:

Անասաբույժը նաեւ պնդեց, որ սատկել են չպատվաստված հավերը: Զրույցի ընթացքում պարզվեց, որ մեղքի բաժին ունի պետությունը: Մարմաշենն ընդամենը 3800 փետրավորի համար է պատվաստանութ ստացել, այնինչ գյուղում 8000 հավ ու թռչուն կա: 

Ինչու՞ է Մարմաշենը քիչ պատվաստանյութ ստացել: Անասնաբույժն ասաց՝ թռչունների հաշվարկը վիճվարչությունն անում է հունվարին: Այդ ամսին իրենք ընդամենը 3800-ն են ունեցել: Բայց երբ գարունը բացվում է, հավերը շատանում են, մարդիկ հարյուրներով ճտեր են գնում, բազմացնում: Դրա համար էլ 3800-ը 8000 է դարձել, եւ ավելացածները պատվաստում չեն ստացել: Հնարավոր է, դրանից էլ սատկում են:

Արդյո՞ք դեռ անհայտ հիվանդությունը վարակիչ լինել չի կարող: Անասնաբույժն ասաց՝ չի բացառվում, որ հավաբնից-հավաբուն անցնի: Այս պահին, սակայն, սատկած հավերի տերերը գյուղի տարբեր թաղերում են ապրւմ, իրարից հեռու են, բայց հավերը նույն կերպ են սատկել:

Ի՞նչ են արել գյուղացինրը սատկած հավերը: «Մարդ կա՝ կերել է, մարդ կա՝ թափել է»,-ասաց անասնաբույժ Հարութ Խաչատրյանը:

Տպել
5590 դիտում

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին