Արցախում վիրավորված յոթ զինծառայողների կյանքին այլեւս վտանգ չի սպառնում. ՊՆ պարզաբանումը

Ստեփանակերտի հոսպիտալից վերջին օրերին Երեւան տեղափոխված բոլոր յոթ զինծառայողները շարունակում են բուժում ստանալ: ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ նրանց կյանքին այլեւս վտանգ չի սպառնում: Վիրավոր զինծառայողներից հինգը գտնվում են ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, մեկ զինծառայող բուժում է ստանում Այրվածքների եւ ճառագայթային բժշկության կենտրոնում, եւս մեկը՝ Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում:

Գերատեսչությունը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով զինծառայողների ստացած վնասվածքներին ու նաեւ այն դեպքերին, որոնց ընթացքում նրանք տուժել են.

«Ս.թ. դեկտեմբերի սկզբից առ այսօր, տարբեր աստիճանի վիրավորումներ ու վնասվածքներ ստացած, ինչպես նաեւ առողջական խնդիրներ ունեցող զինծառայողների բուժսպասարկումն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով կայազորային հոսպիտալներից ՀՀ ՊՆ Երեւանի կայազորային կլինիկական հոսպիտալ եւ քաղաքացիական բուժհաստատություններ է տեղափոխվել յոթ զինծառայող, որոնցից մեկն ունի մարմնի տարբեր հատվածների II-III աստիճանի այրվածքներ, եւս մեկ զինծառայող ՀՀ ՊՆ ԿԿԶՀ է տեղափոխվել սիրտ-թոքային վերակենդանացումից հետո։ Նշված ժամանակահատվածում Երեւան տեղափոխված զինծառայողներից մեկի մոտ ախտորոշվել է թորակո-աբդոմինալ միջանցիկ թափանցող հրազենային վիրավորում։ Երկու զինծառայող ականապայթյունային վնասվածքներ են ստացել։ Դեկտեմբերի 17-ին եւ 18-ին ՀՀ ՊՆ ԿԿԶՀ է տեղափոխվել եւս երկու զինծառայող՝ հրազենային գնդակային վիրավորումներով։

Բոլոր զինծառայողները գտնվում են բժշկական վերահսկողության ներքո։ Այս պահին նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Դրանում նաեւ նշվում է. 

«Պաշտպանության նախարարությունը շարունակաբար եւ հետեւողական կերպով ջանքեր է գործադրում զինվորական ծառայությունն առավել անվտանգ դարձնելու ուղղությամբ։ Այդուհանդերձ, մեծածավալ մարտական հերթապահություն իրականացնող զինված ուժերի ամենօրյա բնականոն կենսագործունեության ընթացքում, ցավոք սրտի, բացառված չեն իրադրությունները, որոնց հետեւանքով զինծառայողները կարող են տարբեր աստիճանի վիրավորումներ եւ վնասվածքներ ստանալ։ Պաշտպանության նախարարությունը անում է հնարավորը՝ այդպիսի պատահարների հետեւանքով տուժած զինծառայողների համար բարձրակարգ բուժսպասարկում ապահովելու նպատակով։ Որոշ դեպքերում այն կազմակերպվում է կայազորային հոսպիտալներում կամ, անհրաժեշտության դեպքում, ՀՀ ՊՆ ԿԿԶՀ-ում կամ քաղաքացիական մասնագիտացված բուժհաստատություններում:

Տարբեր ԶԼՄ-ներում մատնանշվող վիրավորումների դեպքերը տեղի են ունեցել տարբեր զորամասերում, տարբեր ժամանակահատվածներում եւ տարբեր հանգամանքներում։ Ըստ այդմ, փորձել ընդհանուր կապ գտնել դրանց միջեւ եւ ավելին՝ դրանք ներկայացնել որպես մեկ պատահարի հետեւանք, սխալ է»: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3581 դիտում

Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն

Կալանավորված անձանց թվի աճի միտումը պայմանավորված է ընտրական պրոցեսներում ընտրակաշառքների գործերով. Գալյան

TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղությանը և համագործակցությանը նպաստող ներդրում

Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի քննարկմանը

ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի շուրջ 500 տոննա ցորեն

ՀԿԿ նախագահը դիմել է արդարադատության նախարարին՝ ընտրական հանցագործությունների դեմ օրենքը խստացնելու առաջարկով

Հայաստանը ողջունում է Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագիրը. Նիկոլ Փաշինյան

Ռուսական ուժերը լայնածավալ հարձակում են նախաձեռնել Կիևի ուղղությամբ. հրդեհվել է Կիև-Պեչորյան հնագույն վանքը

Ավտովթար Վանաձոր-Ալավերդի ճանապարհին. կա տուժած

Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել. այն տևել է շուրջ մեկ ժամ

Ինչու չի եղել որոշ ընտրատեղամասերում վերաքվեարկություն նշանակելու որոշում. ԿԸՀ նախագահը պարզաբանել է

Էլինա Ավանեսյանը՝ Զագրեբի մրցաշարի հաղթող

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

ԱՄՆ-Իրան պատերազմն ավարտված է, հրապարակվել է կնքված 14 կետանոց նախագիծը, կողմերը գոհ են. ինչ է ներառվում

Հրդեհ Ձորափի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում. այրվել է պահեստը

Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ

Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կունենա խորհրդարանում

Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել Հայաստանը․ իրավապահները թույլ չեն տվել

Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան

Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան

Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան

Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան

Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան

Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ

ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ

Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան

ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել

Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան

Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը

Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ

Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան

Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ

Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում

Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին

Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով

Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ

Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում