Երևան
12 °C
Հայաստանի քաղաքական դաշտում եւ մերձքաղաքական շրջանակներում բուռն բանավեճեր են ծավալվում այն թեմաների շուրջ, թե ինչ վատ է, որ խորհրդարանում «իրական ընդդիմություն» չկա, եւ քաղաքական որ ուժերը կարող են լրացնել այդ բացը: Ավելին՝ խորհրդարանում «հիմնական ընդդիմադիրի» տիտղոսի համար մեծ ճակատամարտը, կարծես թե, սկսվել է, եւ ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը» չեն խորշում անգամ գոտկատեղից ներքեւ հասցվող հարվածներից: Խորհրդարանից դուրս էլ ՀՀԿ-ն է «լիզում վերքերը» ու փորձում նորմալ ընդդիմություն դառնալ: Հաշվարկը հասկանալի է՝ բազմաթիվ ներքին եւ արտաքին պրոբլեմներ ունեցող երկրում չի կարող իշխանությունների նկատմամբ բացասաբար տրամադրված լուրջ էլեկտորատ չլինել, եւ քաղաքական ուժերը ձգտում են «տեր կանգնել» այդ ձայներին:
Բայց ոչ մի երկրում ընդդիմությունը հենց այնպես չի ձեւավորվում, եւ իշխանությունների նկատմամբ դժգոհությունն էլ լինում է ոչ թե վերացական, այլ կոնկրետ խնդիրների շուրջ: Հասարակության մեջ իշխանությունների նկատմամբ դժգոհություններ կարող են լինել կապված, օրինակ, սոցիալ-տնտեսական խնդիրների հետ, արցախյան խնդրի կարգավորման հետ, պետության արտաքին-քաղաքական կողմնորոշումների հետ, կադրային քաղաքականության հետ եւ այլն: Եվ ընդդիմությունն էլ համապատասխանաբար պիտի կարողանա ապացուցել (կամ առնվազն համոզել հասարակությանը), որ ավելի արդյունավետ կլուծի այդ խնդիրները:
Հիմա քննարկենք կետ առ կետ: Ենթադրենք՝ հասարակության որոշակի շերտերում դժգոհություն կա, որ հեղափոխությունից հետո աշխատավարձերն ու թոշակները սպասված տեմպերով չեն աճում, կամ տնտեսությունը թռիչքաձեւ չի զարգանում, որովհետեւ ներդրումների ակնկալվող ծավալներն ուշանում են: Եվ ի՞նչ, հասարակության մեջ շա՞տ են մարդիկ, ովքեր կարծում են, որ եթե «Իմ քայլը» դաշինքի փոխարեն խորհրդարանում մեծամասնություն ունենար ԲՀԿ-ն կամ «Լուսավոր Հայաստանը», թոշակներն ու աշխատավարձերը կտրուկ կբարձրանային, օտարերկրյա միլիարդներն էլ երեք աշխատանքային օրվա ընթացքում կլցվեին Հայաստան (ՀՀԿ-ի մասին ընդհանրապես չենք խոսում՝ այդ կուսակցության տասնամյա գործունեության արդյունքում աղքատության մակարդակն աճել է, 320 հազար մարդ էլ արտագաղթել է երկրից): ԲՀԿ առաջնորդն, իհարկե, կարող է մեկ-երկու բնակավայրերի կամ մեկ-երկու խոցելի խավերի սոցիալական կարիքները հոգալ, բայց որեւէ մեկը լրջորեն չի ակնկալում, չէ՞, որ նա կարող է իր անձնական միջոցների հաշվին լուծել ողջ ժողովրդի սոցիալական խնդիրները:
Կամ ենթադրենք՝ կադրային քաղաքականության նկատմամբ դժգոհություններ կան (իբր՝ անփորձ երիտասարդները չափազանց շատ են): Բայց որեւէ մեկը լրջորեն չի հավատում, չէ՞, որ քաղաքական մյուս ուժերի «կադրային բազան» ավելի լավն է: Առավել եւս ՀՀԿ-ինը, որովհետեւ նրանց «կադրերը» բոլորիս աչքի առաջ են եղել:
Կամ՝ արցախյան կարգավորման մասին: Գործող իշխանությունների դիրքորոշումը շատ հստակ է. պետք է ձգտել խաղաղ կարգավորման՝ միաժամանակ հնարավոր բոլոր միջոցներով հզորացնելով բանակը, որպեսզի հակառակորդը չտրվի խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու գայթակղությանը: Որեւէ քաղաքական ուժ այս հարցում այլ մոտեցո՞ւմ է որդեգրելու: Նույնն էլ արտաքին քաղաքական կողմնորոշման եւ անվտանգային խնդիրների դեպքում է: Նոր իշխանությունները ձգտում են փոխել ոչ թե անվտանգային համակարգը, այլ այդ համակարգում Հայաստանի դերն ու Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը: Կա՞ որեւէ քաղաքական ուժ, որի կարծիքով անվտանգության այլընտրանքային համակարգը (ասենք՝ ՆԱՏՕ-ն) մեզ համար ավելի հուսալի կլինի, կամ պետք է խուսափել ՀԱՊԿ-ում Հայաստանի շահերը բարձրաձայնելուց, որպեսզի հանկարծ մեզ չպատժեն: Սերժ Սարգսյանը հենց այդպես էլ կարծում էր, բայց դա չօգնեց՝ արդյունքում ստացանք ապրիլյան պատերազմ: Այնպես որ՝ այս դեպքում «լռությունը ոսկի է» կանոնը չի գործում:
Այս ամենն ասում ենք՝ ընդամենը արձանագրելու համար, որ որեւէ երկրում լուրջ, ծանրակշիռ ընդդիմություն ձեւավորվում է միայն այն դեպքում, եթե ակնհայտորեն կան խնդիրներ, որոնք լուծելի են, բայց իշխանությունները լավ չեն լուծում, եւ կան քաղաքական ուժեր, որոնք ակնհայտորեն ի վիճակի են ավելի լավ լուծել այդ խնդիրները: Եթե այս երկու պայմաններից թեկուզ մեկը բացակայում է՝ կամ ընդհանրապես ընդդիմություն չի լինում, կամ լինում է «տիտղոսային ընդդիմություն» (որովհետեւ Սահմանադրությունն է այդպես պահանջում):
Հայաստանում այս պահին երկու պայմաններն էլ բացակայում են, ու հենց դա է պատճառը, որ բոլորն աջուձախ «իրական ընդդիմություն» են փնտրում ու չեն գտնում: Բայց այս վիճակն, իհարկե, ժամանակավոր է. այդ ընդդիմությունը վաղ թե ուշ ձեւավորվելու է: Մնում է հուսալ, որ դրանից հետո հասարակությունն ընտրություն կկատարի ոչ թե վատի ու վատթարի միջեւ (ինչպես եղել է սովորաբար), այլ լավի ու լավագույնի միջեւ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT