Երևան
12 °C
Այսօր Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությունում տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի մամուլի ասուլիսը, որի շրջանակում փառատոնի երեք համահիմնադիրները` Հարություն Խաչատրյանը, Միքայել Ստամբոլցյանը եւ Սուսաննա Հարությունյանը ներկայացրեցին ղեկավար կազմում տեղի ունեցած փոփոխությունները։ Կինոփառատոնի հիմնադիր նախագահ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը հայտարարեց, որ փոխվում է փառատոնի ողջ ղեկավար կազմը:
«Կյանքը շատ է փոխվել, երիտասարդների ժամանակն է եկել: 15 տարի մենք ձեզ դիմացանք, դուք էլ մեզ դիմացաք, փառք Աստծո: «Ոսկե ծիրանը» անծանոթ, անճանաչելի գյուղական փառատոնից վերածվեց լուրջ, անուն հանած, միջազգային փառատոնի, որ վերջին տարիներին 40-50 հազար հանդիսատես ունի: Հիմա ծրագրերը, վերաբերմունքը, ամեն ինչ փոխելու ժամանակն է, որովհետեւ աշխարհը փոխվում է, եւ փառատոներն էլ են անընդհատ փոխվում»,- նշեց Հարություն Խաչատրյանը՝ ներկայացնելով նոր կազմը:

Այսուհետեւ «Ոսկե ծիրան» փառատոնի գլխավոր տնօրենն է լինելու պրոդյուսեր Հասմիկ Հովհաննիսյանը, ծրագրերի ղեկավարը՝ կինոգետ Կարեն Ավետիսյանը, որը նույնպես աշխատել է կինոփառատոնում։ Կինոգետ Արթուր Վարդիկյանը ստանձնելու է փառատոնի մի շարք ծրագրերի, ինչպես նաեւ «Ոսկե Ծիրան» թերթի խմբագրման աշխատանքները։ Կինոգետ Դիանա Մարտիրոսյանը զբաղվելու է փառատոնի ֆիլմերի ընտրությամբ։ Սոնա Կարապողոսյանը շարունակելու է համակարգել «GAIFF Pro-ի» աշխատանքները, իսկ Վառվառա Հովհաննիսյանը՝ միջազգային հյուրերի բաժինը։
Հարություն Խաչատրյանի խոսքով՝ իրենք կարեւորում են ոչ միայն փառատոնը, այլեւ ֆիլմի համարտադրությունը: Նշեց, որ այս պահին լրջորեն զբաղվում են կինոյի մասին օրենքով: «Կինոյի զարգացման ֆոնդը պետք է զբաղվի օրենքով, որովհետեւ կինոյի մասին այս օրենքի չընդունելը, մեր նախարարության օրենքի կարեւորությունը չհասկանալը Հայաստանի համար ողբերգական է: Կինեմատոգրաֆիստներին լսելը դժվար է, որովհետեւ ամեն մեկը մի կարծիք ունի: Նրանցից յուրաքանչյուրն անձնապես իր մասին է մտածում, որպեսզի առաջնայինն իր պրոյեկտը առաջ տանի: Ոչ ոք չի մտածում կինոյի զարգացման, արտադրության համար, ռեժիսորների, փառատոնների եւ մնացած գործառույթների մասին»,- ասաց Հարություն Խաչատրյանի:
Կինոգետը հույս հայտնեց, որ մեկ տարվա ընթացքում միջազգային կինոգետների աջակցությամբ կկարողանան Կառավարությանն ու նախարարությանը ներկայացնել կինոյի մասին օրենքը: Վերջինս հայտնեց, որ իրենք զբաղվում են այլ կինոծրագրերով եւս:
Փառատոնի ծրագրերի արդեն նախկին տնօրեն Միքայել Ստամբոլցյանի հիմնական հորդորը նորընտիր կազմին՝ ինքնուրույն լինելն է. «Խելոք, բանիմաց, սիրուն երեխեք են, եկեք միանգամից չքննադատենք, նրանց համար էլ կարող են սովորական բաները հանկարծ անսովոր թվալ: Շատ կարեւոր է, որ իրենք էլ իրենց սխալվելու իրավունքն ունենան: Աշխատանքն այնքան շատ է, որ մենք միայն խորհուրդներ տալով չպիտի սահմանափակվենք, այլ պիտի կողք-կողքի աշխատենք»:
Կինոգետ եւ փառատոնի ծրագրերի ղեկավար Կարեն Ավետիսյանի փոխանցմամբ՝ նախատեսում են, որ 16-րդ «Ոսկե Ծիրան» կինոփառատոնում մեծ մրցութային ծրագիրը չունենա որեւէ ժանրային սահմանափակում, դա նշանակում է, որ լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցութային ծրագիրը իր մեջ ներառելու է թե՛ խաղարկային, թե՛ վավերագրական, թե՛ բոլոր ժանրերը: Վերջինիս խոսքով՝ լինելու է մեկ ծրագիր, որը ներկայացնելու է լիամետրաժ ֆիլմերի լավագույն ընտրանի։ 2-րդ փոփոխությունը վերաբերում է կարճամետրաժ ֆիլմերին, որոնք ներկայացված են լինելու ռեգիոնալ ձեւաչափով։
Եթե լիամետրաժ ֆիլմերի անվանակարգը սահմանափակում չի ունենալու, ապա կարճամետրաժ ֆիլմերի դեպքում որոշել են, որ դրանք վերաբերվեն տարածաշրջանին․ «Այդպիսով՝ հայ կինոն կդիտարկվի նաեւ տարածաշրջանային համատեքստում եւ առիթ կլինի հասկանալ, թե ինչ է կատարվում մեր եւ մեր հարեւան երկրների կինոինդուստրիայում, որտեղ է մեր տեղը, դերն ու նշանակությունը»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն
Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT