Երեկվանից ես ավելի թեթեւ եմ շնչում, բայց Սուրենը փորձ չունի, հույս ունեմ՝ կկարողանա. նկարիչների միության նախկին նախագահ

Դեկտեմբերի 15-ին տեղի ունեցավ Հայաստանի նկարիչների միության 19-րդ համագումարը, որի օրակարգում նաեւ միության նախագահի ընտրությունն էր: Ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 193 ձայնով, Հայաստանի նկարիչների միության նախագահ ընտրվեց երիտասարդ նկարիչ Սուրեն Սաֆարյանը:

Նախագահի թեկնածուներն էին`նախկին նախագահ Կարեն Աղամյանը, Սուրեն Սաֆարյանը, Խաչիկ Աբրահամյանը եւ Հաղթանակ Շահումյանը, որն ի սկզբանե ինքնաբացարկ էր հայտարարել: Միության նախագահի ընտրությանը մասնակցել է 351 հոգի, նրանցից 60-ը ընտրել էին Խաչիկ Աբրահամյանին, 82-ը` Կարեն Աղամյանին, իսկ 193-ը՝ Սուրեն Սաֆարյանին:

Նկարիչների միության նախկին նախագահ Կարեն Աղամյանը պաշտոնավարեց շուրջ 20 տարի: Սակայն 2018 թվականի հունիս ամսից սկսած միության մի խումբ երիտասարդ նկարիչներ պարբերաբար բողոքի ակցիաներ էին իրականացնում`պահանջելով վերջինիս հրաժարականը: Ցուցարարները նշում էին, որ ըստ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի, Աղամյանը պետք է 2017 թվականին անցկացներ համագումար՝ կրկին նախագահ ընտրելու նպատակով, ինչը, սակայն, չէր արել:

Այսօր, երբ Կարեն Աղամյանի 20-ամյա նախագահությունն այլեւս անցյալում է, նա հայտարարում է, որ սույն պաշտոնը երկար տարիներ զբաղեցրել է բացառապես միության անդամների ցանկությամբ: Աղամյանը նշում է, որ միության անդամների ութսուն տոկոսն իրեն է ձայն տվել:

Խոսելով ամիսներ առաջ իր հրաժարականը պահանջելող երիտասարդ ցուցարարների մասին, Կարեն Աղամյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ նրանց կողմից ոչ մի հիմնավոր եւ լուրջ պատճառ չի նշվել: «Ցույցերին էլ 8000 հոգուց ընդամենը մի 15 հոգի էին մասնակցել, սա մատի փաթաթան դարձնելը սխալ է»,-ասաց նա:

Հարցին, թե ինչու 2017 թվականին համագումարը տեղի չի ունեցել, Աղամյանը պատասխանեց, որ այն օրենքով նախատեսված չէր, եւ որ ինքը կամ վարչությունն իրավասու չէին որևէ փոփոխություն իրականացնել կանոնադրության մեջ: Նշեց, որ համագումարը պետք է լիներ 2018 թվականին ու եղավ:

Բողոքի ցույց իրականացնողներն ավելի վաղ հայտարարել էին, որ շատ հարցերի վրա են աչք փակել եւ չեն բարձրաձայնել, սակայն այլեւս չեն պատրաստվում:

«20 տարվա մեջ 4 անգամ է համագումար եղել՝ 5 տարին մեկ անգամ: Եվ ես ամեն անգամ 80 տոկոս ձայներով առավելություն եմ ունեցել մնացածի նկատմամաբ: Ես ինքս ինձ չէի նշանակում, սա ընտրովի պաշտոն է, ինձ ընտրել էին»,- հակադարձեց Աղամյանը

Մեր հարցին՝ ինչպես ստացվեց, որ այս անգամ չհաջողեց, միության նախկին նախագահը պատասխանեց. «Այս անգամ երեւի թե ժողովուրդը հասկացավ, որ գուցե բավական է իմ պաշտոնավարելը: Նրանք թարմություն են ուզում, ես համամիտ եմ իրենց հետ: Ավելի թարմ մոտեցում է պետք: Եվ թող Սուրեն Սաֆարյանը շարունակի»:

Կարեն Աղամյանի խոսքով՝ նկարիչների միության նախագահ լինելը շատ ծանր եւ անշնորհակալ գործ է: «Ես ողջունում եմ այս փոփոխությունները: Եղավ այն՝ ինչ պետք է լիներ: Երեկվանից ես ավելի թեթեւ եմ շնչում: Սա ահռելի բեռ է: Հույս ունեմ, որ Սուրենը կկարողանա, որովհետեւ շատ բարդ աշխատանք է, իսկ ինքը փորձ չունի»,- ասաց Աղամյանը, վստահեցնելով, որ ամեն ինչ կանի ու կաջակցի միության նորընտիր նախագահին:

Միության նախկին նախագահը վստահեցրեց, որ այս համագումարին անգամ թեկնածություն չի ցանկացել դնել, եթե իհարկե՝ չլինեին մի քանի անձանց կողմից հնչեցված մեղադրանքներն իր հասցեին. «Անգամ քրեական գործ փորձեցին հարուցել իմ դեմ: Դա ինձ հունից հանեց, այլապես վաղուց պատրաստ էի ցտեսություն ասել:

Կարեն Աղամյանի խոսքով՝ նկարիչների միությունում իրենից առաջ եղածներն են փոշիացրել միության ունեցվածքի մոտ 80 տոկոսը, ինչն ավելի ուշ փորձել են վերագրել իրեն: Սակայն Աղամյանի հրաժարականը պահանջողները մատնանաշում էին նաեւ նկարիչների հանդեպ Աղամյանի խտրական վերաբերմունքն ու միության սխալ կառավարումը:

Նկարիչների միության նորընտիր նախագահ Սուրեն Սաֆարյանից հետաքրքրվեցինք, թե ինչպիսի մոտեցմամաբ է միությունը ղեկավարելու եւ ինչ նոր մարտավարություն է կիրառելու՝ հետագայում նմանատիպ իրավիճակներից խուսափելու համար: Սաֆարյանը նշեց, որ աշխատելու են մաքսիմալ թափանցիկ եւ իրենց ցանկացած նոր փոփոխություն բարձրաձայնվելու ու հանրայնացվելու է:

Խոսելով իր տարած հաղթանակի մասին՝ Սաֆարյանն ասաց, որ 2008 թվականից հանդիսանում է նկարիչների միության անդամ: Ընտրվել է միության երիտասարդական բյուրոյի համանախագահ, այնուհետեւ վարչության անդամ եւ միշտ ակտիվ գործունեություն է ծավալել: «Լիիրավ հասկանում եմ, թե ինչ մեծ պարտականություն կա մեր ուսերին դրված, պետք է անենք առավելագույնը»,-ասաց նա:

Անդրադառնալով նախկին նախագահի կողմից միության բյուջեի ոչ ճիշտ վերաբաշխմանը եւ ֆիանասական չարաշահումների մասին մեղադրանքներն, Սաֆարյանն ասաց, որ դեռեւս ոչինչ ասել չի կարող, սակայն վստահեցրեց. «Ամեն ինչ լինելու է հստակ, լինելու է ընդունում-հանձնում գործընթացը, իսկ արդյունքները մի փոքր ավելի ուշ հայտնի կլինեն»:

Նկարիչների միության նորընտիր նախագահը նկատեց, որ բոլորովին ցանկություն չունի անընդհատ հետ նայել եւ հայտարարել, թե նախկինում ինչպես է կառավարվել. «Պետք է նայենք առաջ, հասկանանք՝ ինչպիսին է լինելու մեր հետագա աշխատանքի ընթացքը»:

Սուրեն Սաֆարյանը նշեց, որ ընտրվել է նոր վարչություն, նոր կազմ: Քանի որ դեռեւս առաջնորդվում են հին կանոնադրությամբ՝ տեղեկալներ կնշանակվեն վարչության կազմից: Ըստ նորանշանակ նախագահի, առաջին գործողությունը, որը պետք է կատարվի՝ կանոնադրության կետերի փոփոխությունն է, որից հետո կլինեն հաստիքային փոփոխություններ եւ այլ աշխատանքներ, որոնք միտված կլինեն առաջ տանել նկարիչների միության զարգացումը:

Տպել
2324 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ