Հայտնի են ինտերակտիվ տերմինալների արդյունքները

Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ` Երեւանի առավել մեծ հոսք ունեցող եւ բազմապրոֆիլ երեք բուժհաստատությունում («Իզմիրլյան», «Էրեբունի» եւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ») երկու ամիս առաջ տեղադրվել են պացիենտի գոհունակության մշտադիտարկման գործիք` ինտերակտիվ տերմինալներ:

Պացիենտի գոհունակության մշտադիտարկման համակարգը գործնական տեսանկյունից պարզ կիրառելիություն ունի եւ տալիս է հնարավորություն ցանկացած պարբերականությամբ տվյալներ հավաքագրելու:

Գոյություն ունեն պացիենտի բավարարվածության գնահատման մի շարք մեթոդներ, սակայն Հայաստանի բժշկական կազմակերպություններում գրեթե չի գործում պացիենտի կարծիքի շարունակական մոնիտորինգի համակարգը` վերջինիս կարծիքը եւ առաջարկները հաշվի առնելու եւ դրանց հիման վրա փոփոխություններ կատարելու տեսանկյունից: 

Ամփոփելով պիլոտային ծրագրի երկամսյա արդյունքները` արձանագրվել է, որ պացիենտների 63%-ը գոհ է հիվանդանոցային բուժման պայմաններից, ըստ որի` ավելի շատ գոհ են բժիշկների վերաբերմունքից, քան բուժքույրերի եւ մայրապետների: Ուղիղ կեսը նշել է, որ հայտնվել են քաշքշուքների եւ հերթերի մեջ: Յուրաքանչյուր չորրորդը հայտնել է, որ վճարել է ոչ պաշտոնական գումար: Պացիենտների մեծ մասը տեղյակ չէ, թե ինչ հիմունքներով է ստացել բուժում` պետպատվերով, թե վճարովի:

Ըստ «Vocera»  2016թ. տվյալների` առողջապահական մասնագետների 64%-ը հաստատում է, որ 1500 բուժհաստատությունում պացիենտի կարծիքի ուսումնասիրությունն իր կարեւորությամբ հավասար է պացիենտի անվտանգության պահպանմանն ու  կլինիկական աշխատանքի արդյունքի բարելավմանը: Սա զարմանալի չէ, քանի որ պացիենտի դերն ավելին է, քան սպառողինը: 

Պացիենտի գոհունակության ապահովումը մի շարք գործնական արդյունքների է հանգեցնում ներառյալ` դիմելիության աճ, բուժհաստատության հեղինակության բարձրացում, ինչպես նաեւ հնարավոր դատական գործերի կանխում:

Ներդրված համակարգը ենթարկվելու է պարբերական մշտադիտարկման եւ բարելավման` հանդիսանալով բուժօգնության որակի ապահովման առանցքային մեթոդներից մեկը: 

ԲԿ-ներում տեղակայվող տերմինալները հատկացրել է մասնավոր ընկերություն: Վերջինիս հետ նախարարությունը որեւէ հետագա պայմանագրային պարտավորություն չի ստանձնել: Դրանց հետագա շահագործման մասով արդեն բուժհաստատություններն այդ ընկերության հետ կշարունակեն իրենց պայմանագրային աշխատանքը:

Ի դեպ, ինտերակտիվ տերմինալների գաղափարը մեծ հետաքրքրության է արժանացել մարզային բժշկական ղեկավարների կողմից: Հուսանք, որ այս նախաձեռնությունը վարակիչ կլինի եւ կհասնի նաեւ մարզային բժշկական կենտրոններ` ի շահ առողջապահական ծառայությունների որակի բարելավման եւ բնակչության վստահության բարձրացման:

Տպել
1699 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց