Քրիստիան Գելիջին հրաժարվել է անօթեւանի հետ պայմանագրի կնքումից. գյումրեցու նամակը՝ Նիկոլ Փաշինյանին

Sasstex ընկերության տնօրեն Քրիստիան Գելիջին ոչ իր խոսքի տերը եղավ, ոչ էլ մեզ ապագայում բնակարան կտա: Նման մտահոգությամբ ՀԺ-ին է դիմել ընկերության տարածքում բնակված գյումրեցի անօթեւան Մհեր Մարտիրոսյանը, որը նախքան Sasstex ընկերության կողմից իր տնակի տեղահանումը բնակվել է այն տարածքում, որտեղ 2016 թվականից սկսած Քրիստիան Գելիջին Վարդան Սրմաքեշի հետ համատեղ նոր գործարան են կառուցում: Այս ընտանիքին պատկանող տնակը տարածքից հանվել է առանց բնակչի հետ համաձայնեցնելու: 

Մարտիրոսյանը Նիկոլ Փաշինյանին հետեւյալ բաց-նամակն է ուղղել.

«Բարեւ Ձեզ հարգելի պարոն Փաշինյան,

Ես՝ Մհեր Մարտիրոսյանս, ծնված 1984 թվականին, Գյումրի քաղաքի բնակիչ եմ։ Բնակվել եմ Ղանդիլյան (նախկին մարզային հիվանդանոցի տարածքում) 159/030 տնակում մինչեւ այն պահը, երբ մեր կառավարությունը ներդրումային ծրագրերի շրջանակում տարածքը վաճառեց սփյուռքահայ գործարար Քրիստիան Գելեջիին, դա 2016 թվականի փետրվար-մարտ ամիսներն էին։ Տվյալ պահին ես գտնվում էի արտագնա աշխատանքի Ռուսաստանի Դաշնությունում։  Բանավոր խոստում տալով մայրիկիս՝ Անահիտ Մարտիրոսյանին, ով բնակվում է նույն հասցեով եւ նույն տնակում, (չնայած որ մայրս առաջարկել էր կնքել պայմանագիր, բայց նա հրաժարվել էր՝ մեկնաբանելով, որ իր խոսքը պայմանագրից հզոր է), որ մեր տնակը տեղափոխեն, եւ մեր տնակի տարածքում 3-4 ամսվա ընթացքում բնակարաններ են կառուցելու եւ դրանցից մեկը կհատկացնի իմ ընտանիքին։ Ես, որպեսզի երկու տեղ տուն չվարձակալեմ, ընտանիքս տեղափոխեցի իմ մոտ՝ ՌԴ։ Ամեն անգամ հետաքրքրվելիս, թե երբ պատրաստ կլինի մեզ հասանելիք տունը, մեզ պատասխանել են թե շուտով, մի քիչ էլ համբերեք։

2017 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին տղայիս մոտ հայտնաբերվեց մի հիվանդություն, որը դեռեւս բուժում չունի: Ռուսաստանի Անապա քաղաքում մի քանի կլինիկա հետազոտություններ ստանալուց վերադարձանք Գյումրի։ Գյումրիում եւ Երեւանում նույնպես անցնելով հետազոտություններ, ստացանք նույն պատասխանը, որ երեխան պետք է ապրի ոչ արեւոտ քաղաքում եւ չունենա նյարդացնող հանգամանքներ, (իսկ տվյալ հանգամանքներից մեկը իմ տղայի իր հասակակիցների հետ շփումն է քանզի չգիտեր ռուսերեն)։

Ես կրկին հետաքրքրվեցի մեզ խոստացած բնակարաններով, բայց նորից մեզ համոզեցին, խոստացան, որ այս տարվա մինչեւ մայիս ամիսը պատրաստ կլինի, բայց կրկին խաբեցին։ Չունենալով բնակության վայր՝ ստիպված հետ վերադարձանք Անապա։ Մայիս-հունիս ամիսներին տեղեկություններ ստացանք, որ շինարարական աշխատանքները դադարեցվել են։ Լուրն իմանալով՝ նամակներով դիմել եմ ներդրողին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին, Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանին, ՀՀ սփյուռքի նախարարություն ու նախարարին, Ձեզ, խնդրելով աջակցել ինձ եւ իմ ընտանիքին հետ վերադառնալ Հայաստան, բայց չեմ ստացել ոչ մի դրական պատասխան։

Այդ ընթացքում գրեթե մեկ ամիս անց շինարարական աշխատանքները վերսկսեցին, բայց մինչ այժմ ավարտին չեն հասցրել։ Լինելով հայ, եւ մնալով իմ արմատներին հավատարիմ, չուզեցի որ իմ երեխան հաճախի օտար երկրում դպրոց եւ սովորի օտար երկրի պատմությունը, վարքերն ու բարքերը, օգոստոս ամսին ընտանիքիս ուղարկեցի Գյումրի, իսկ ես եւ մայրիկս մնացինք մինչեւ գործիս ավարտը։ Արդեն, մեկ ամիս է, ինչ մենք էլ ենք վերադարձել ու ընտանիքով հյուրընկալվել ենք կնոջս հայրական տանը։ Այս ընթացքում դժվարությամբ, բայց կարողացա հանդիպել ներդրողին ու տալ ինձ հուզող հարցերը, բայց ապարդյուն։ Կրկին խոստացավ, որ 2018 թ-ի դեկտեմբերի 6-ին բանալիները կհանձնի, բայց իր առաջարկած պայմաններով։ Պայմաններից երեքը ներկայացնեմ, որոնք իմ համար բավարար եւ համոզիչ չեն՝

1.Բնակարանը հանդիսանում է իր սեփականությունը,

2.Բնակիչը իրավունք չունի նույնիսկ ներքին հարդարման աշխատանքներ կատարել,

3.Բնակարանը տրամադրում է մայրիկիս եւ ինձ, այսինքն՝ մայրիկիս եւ իմ մահից հետո իմ երեխան իրավունք չունի ապրելու այդտեղ։

Իմ այն հարցին, թե ենթադրենք մի քանի տարուց Ձեր բիզնեսը չի արդարացնում եւ որոշում եք վաճառել տարածքը, ի՞նչ է ինձ սպասում, նա պատասխանեց, որ նման դեպքում կամ ես պետք է գնեմ բնակարանը կամ այն ազատեմ։ Այս ընթացքում անընդհատ եղել եմ շինհրապարակում, բայց ոչ մի փոփոխություն չկա եւ ոչ մի աշխատանք չի կատարվում։ Վերջին անգամ հետաքրքրվելիս, մայրիկիս պատասխանել են, թե բնակարանները 2019 թվականի մայիսին նոր պատրաստ կլինի։ Հիմա, պարոն Փաշինյան, ես հայտնվել եմ շատ ծանր իրավիճակում ու վերջին հույսով գրում եմ այս նամակը՝ խնդրելով Ձեզ աջակցել ինձ եւ իմ ընտանիքին։ Ընտանիքս բաղկացած է 5 անձից, որից երկուսը անչափահաս են, տղաս 6 տարեկան, աղջիկս՝ 4։ Ես իմ շինարարական աշխատանքով հազիվ հասցնում եմ հոգալ ընտանիքիս կարիքները։

Պարոն Փաշինյան, տեսնելով  Ձեր կատարած բարի գործերը, հույսով սպասում եմ, որ ես եւ իմ ընտանիքը կարժանանանք Ձեր ուշադրությանը։ Հույսով եւ հավատով սպասում եմ Ձեր արձագանքին, նախապես հայցում եմ իմ խորին շնորհակալությունը։ Ինձ հետ կարող եք կապ հաստատել այս հեռախոսահամարով 077 61-32-43։

Հարգանքներով՝ Մհեր Մարտիրոսյան»:

Մարտիրոսյանը նաեւ դեկտեմբերի 7-ին է փորձել վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոտենալ եւ խոսել այս խնդրի մասին: Նրան, սակայն, գործարանի բակ մտնել թույլ չեն տվել:

Տպել
2893 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց