Պաշտպանները միջնորդել են Մանվել Գրիգորյանին 20 մլն դրամ գրավով ազատել. որոշումը կհրապարակվի վաղը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մարինե Մելքոնյանի, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու:

Նախաքննական մարմինը նրա կալանքը երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել դատարան: Նիստի ընթացքում նրա ինքնազգացողությունը վատացել էր եւ նրա համար շտապօգնություն էր հրավիրվել դատարան: Դատարանը որոշումը կհրապարակի վաղը, ժամը 14:00-ին:

Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այսօրվա նիստին 20 միլիոն դրամ գրավի միջնորդություն են ներկայացրել:

«Սա իրատեսական չափ է եւ հնարավոր է այլ խողովակներով այդ գումարը գտնել ու մուծել»,- ասաց Մկրտչյանը։ Հարցին` թե ինչպես է նա այդ գումարը պատրաստվում ներկայացնել, եթե ամբողջ գույքը գտնվում է կալանքի տակ, պաշտպանը պատասխանեց, որ նա ազատամարտիկ է եւ ունի ընկերներ, ովքեր պատրաստ են տալու այդ գումարը։ Խափանման միջոցի հարցը կրկին քննում է դատավոր Մարինե Մելքոնյանը: Դատավորը, ըստ Մկրտչյանի, կանխակալ վերաբերմունք ունի այս գործով եւ շատ հեշտ հնարավոր կլինի վարույթն իրականացնող մարմնի կողմից նրա նկատմամբ ճնշում գործադրելը։ Մեր ճշտող հարցին, թե ինքնաբացարկ դատավորին ներկայացրե՞լ է, պաշտպանը բացասկան պատասխան տվեց:

Ըստ նրա՝ Մանվել Գրիգորյանի 40 անուն անշարժ գույքի նվիրաբերումը պետությանը նրա ժեստն է, «մեծ սիրտն է, հայրենիքին տվել ա ավելի շատ, քան վերցրել է հայրենիքից»:

Տպել
1673 դիտում

Բացահայտվել է Գորիսի մասնաճյուղում բջջային օպերատորներից մեկի ղեկավարի ապօրինությունները

Շովրոյան փողոցում տուն է այրվում. ԱԻՆ

Վերնագիրը վարկային համաձայնագիր է` ընդդիմությունը պիտի քլնգի. ԱԺ-ն վավերացրեց 131,5 մլն եվրոյի վարկային համաձայնագրերը

Հրապարակվել է ՀՖՖ Նախագահի պաշտոնում և Գործադիր կոմիտեի անդամության համար առաջադրված թեկնածուների կենսագրությունները

Մինսկում տեղի է ունեցել Հայաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահների աշխատանքային հանդիպումը

Դատարանը թույլատրել է «օրենքով գող» Հայկո Աստրախանսկիին լքել երկիրը, ապա հետախուզում հայտարարել

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովին (տեսանյութ)

Հայաստանի տնտեսության զարգացման ներուժը կարող է իրացվել, եթե կան հավասար մրցակցային պայմաններ. Տիգրան Խաչատրյան

Ամիրյանը տարածքը տվել էր, Մակունցը հետ վերցրել, Հարությունյանը նորից տրամադրել. անհասցե թատրոն կամ մի շենքի պատմություն

2020 թվականից շուրջ 3300 երեխա կստանա ներառական ծառայություններ․ Ժաննա Անդրեասյան

Արսեն Թորոսյանը հանդիպել է ԽԿԿ պատվիրակությանը. ԱՆ

Ընկերության տնօրենը կեղծել է պաշտոնական փաստաթղթեր. ԱԱԾ

Գիշերօթիկների նախկին սաների ընտանիքներում խնդիր չի արձանագրվել. բանկերի հետ քննարկվում է կացարանով ապահովելու հարցը

Գործադիր կոմիտեն քննարկել է ՀՖՖ 5 ՀԿ-ների անդամության կասեցման հարցը. կայացել Գործկոմի հերթական նիստը

Չեմ հիշում դեպք, որ ձեր խմբակցությունը, լինելով կոալիցիայի անդամ, էսպիսի ելույթներ ունենար. Հ. Գեւորգյանը՝ Ուրիխանյանին

Ֆինանսների նախարարությունը չի որոշում՝ գումար տալ, թե չտալ. ՊԵԿ նախագահ

Մարիա Զախարովան համամիտ է Նիկոլ Փաշինյանի այն գնահատականին, որ ռուս-հայկական երկխոսության մեջ նոր դինամիկա է ի հայտ եկել

25 հոգի կպայքարի Հայաստանի 2019 թ. 10 լավագույն մարզիկների թվում հայտնվելու համար

Թունավորում Փարաքարում. 3 բնակիչներ թունավորվել էին հեղուկ գազի թերայրումից

Կառավարությունը հավանություն տվեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծերի փաթեթին