Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի սպանությունից 8 օր անց դեռ կասկածյալ չկա

Դեկտեմբերի 2-ին Գյումրիում դաժան ծեծի հետեւանքով մահացած 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանի գործով նախաքննությունը շարունակվում է: Դեպքից 8 օր է անցել, սակայն այս պահին դեռ կասկածյալ չկա: ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ դեռ մեկ-երկու օր պետք է սպասել: «Այս դեպքի հետ կապված կարող եմ ասել, որ մի երկու օրից արդեն կունենանք անձ, ում հետ կապված էլ կկարողանանք ենթադրել, որ այդ ամենը հենց նա է արել: Մենք հիմա գտնվում ենք այդ ճանապարհին: Եվ հավանաբար 2 օրից մեր ձեռք բերած ապացույցները կկարողանանք ամբողջացնել, եւ դեպքի ու կատարվածի, ինչպես նաեւ այդ անձի մասին արդեն խոսել ավելի հստակ»:

Դեպքի առթիվ հարուցված է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ): 

Ջուլիետա Ղուկասյանի դուստրը՝ Անահիտ Ղուկասյանը, ՀԺ-ի հետ զրույցում վրդովված ասաց, թե մոր սպանությունից արդեն մեկ շաբաթ է անցել, բայց իրեն ոչինչ հայտնի չէ, թե ով էր այն մարդն, ով իր մորն այդպես դաժանաբար սպանեց:«Ըսպես բան կեղնի՞, չիդեն, թե ով է էրել: Ինչխոր մեր հետ պատահած չեղնի էս ամեն ինչը: Ըդտեղ տներ կան, դրանց կամեռաներն էլ են վերցրել, բայց հլը հեչ բան էլ չեն պարզել: Մամայիս հետեից է մոտեցել ու առաջինը գլխին է հարվածել, հետո դեմքին ու կրծքավանդակին, երեւի դրա համար էլ չի կարողացել գոնե վազել, կամ ձայն հանել: Շատ դաժան բան էր, սաղ դեմքը ջնջխված էր: Հա, բայց ինչի՞ համար»,-հարցնում է Անահիտը:

Պաշտոնական որեւէ տեղեկատվություն չկա, սակայն կան խոսակցություններ, որոնց համաձայն՝ գյումրեցի կնոջ վրա հարձակվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի դասալիք մի զինվորական՝ գինու շշով, որով էլ ծեծել եւ անճանաչելի է դարձրել նրան: «Դե դա վարկած է»,-ասաց ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանը:

«Մամաս սովորականի նման ժամը 7-ին ելավ, գնաց, որ 7:30 հասնի իրա գործին: Ու էդ ժամանակ էլ դեպքը եղել է: Մեր տան անկյունը արանքըմ կա, մտցրել է ըդտեղ, ծեծել է, մենք ըմպես մարդիկ չենք, որ թշնամիներ ունենայինք»,-ավելի վաղ ՀԺ-ին պատմել էր սպանվածի դուստրը:

Հիշեցնենք, որ Ջուլիետա Ղուկասյանը սպանվել էր դեկտեմբերի 2-ի լուսաբացին՝ աշխատանքի գնալու ժամանակ: Կինն աշխատում էր Գյումրու քաղաքապետարանի Բնակկոմունալ եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնում որպես հավաքարար, եւ վաղ լուսաբացին ավլում էր փողոցները:

Ջուլիետայի աղջիկը՝ Անահիտը, եւս մոր հետ աշխատում էր քաղաքապետարանի նույն բաժնում: Դեպքից հետո դեռ աշխատանքի չի գնացել: Խնամքին անկողնային խնամք պահանջող տատիկ ունի՝ Ջուլիետայի մայրը: Դրանից բացի վախենում է փողոց դուրս գալ: «Ես էլ մամայիս նման առավոտ շուտ դուրս գուկամ աշխատանքի, 7-ին, յոթն անց կես: Բայց հմի, էս դեպքից հետո կվախենամ: Չնայած որ իմ վախենալս ի՞նչ: Ուզեմ-չուզեմ, պիտի էրթամ, էնքան պարտք ունինք որ: Հետո էլ մենակ ես մնացի աշխատողը: Առանց էդ գործի մենք ապրել չենք կարողանա»,- ասաց Անահիտը:

Տպել
3118 դիտում

Արամ Սարգսյանը հոդված է հրապարակել՝ դիտարկելով, թե ինչ նպատակ են հետապնդում Իլհամ Ալիևի գործողությունները

Հայ-ադրբեջանական սահմանային դրությունը սեպտեմբերի 24-ի ժամը 22:30-ի դրությամբ

Կրակոցներ Երևանում. հայտնաբերվել են ինքնաձիգից և ատրճանակից արձակված մեծ քանակի պարկուճներ, կա զոհ, վիրավոր

Վլադիմիր Պուտինը ստորագրել է զինծառայության վերաբերյալ փոփոխությունների փաթեթը

«Արմենիա տոբակոյի» աշխատակիցներին ազատել են աշխատանքից՝ «Հայաստան» դաշինքի հավաքին չգնալու համա՞ր. ինչ է ասում ՍՊԸ-ն

Սեպտեմբերի 13-ին գերեվարված հայերը ընտանիքների հետ կապ են հաստատել․ Կարմիր խաչի ներկայացուցիչները տեսակցել են նրանց

Արցախի որոշ շրջաններում կանխատեսվում է քամու ուժգնացում

Այսօր էլ Հնչակյան կուսակցությունն անվերապահ ու աներկբա կանգնած է պետականության կողքին․ ՀՀ նախագահ

ՈւԵՖԱ Եվրոպայի Մ-19 առաջնություն. Հայաստանի ընտրանին զիջեց Սլովակիայի հավաքականին

Բացառիկ երևույթ, գյուղատնտեսական ուղղությամբ մասնագիտության ընդունելության դեպքում ունեցել ենք մրցույթ․ Անդրեասյան

Օդի ջերմաստիճանը կփոխվի․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումներ

Արցախից ոչ մի ջոկատ Ջերմուկ չի ժամանել․ ՊՆ

Վայոց ձորի մարզ Է այցելել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը

Երևանում նախատեսվում է բացել իրանական ապրանքների առևտրի կենտրոն

Հրդեհ Վերին Դվինում

Արգելանք է կիրառվել Վանաձորի նախկին ղեկավարի կողմից ապօրինի օտարված համայնքային նշանակության հողամասի նկատմամբ

Անհասցե արձագանքները պարարտ հող են նախապատրաստում ադրբեջանական նոր ագրեսիաների համար․ Արարատ Միրզոյան

Արշակունյաց պողոտայում բռնկված հրդեհը մարվել է

Վթարային ջրանջատում Արարատի մարզում

Անգնահատելի է ՍԴՀԿ-ի ներդրումը հայապահպանության, Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման գործում. ՀՀ վարչապետ

«Հյուսիս-հարավ»-ի շրջանակում Մեղրիի որոշ տարածքներ ճանաչվել են հանրային գերակա շահ․ կմեկնարկի հողերի օտարման գործընթացը

18-ամյա արտաշատցին օդաճնշիչ ատրճանակով մեքենաներ է վնասել

ՀՀ վարչապետի հետ ունեցանք լավ հանդիպում, քննարկեցինք Հայաստանի անվտանգության հարցը. Բլինքեն

Գյումրիում ընթացքի մեջ են բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության արդիականացման աշխատանքները

Վերջին կարճատև պատերազմի ժամանակ թշնամին մեծ անակնկալների է եկել ու ջախջախվել. Դավիթ Սանասարյան

Ֆրանսահայերի խորհուրդը հաստատակամորեն կանգնած է հայոց պետականության և հայկական շահերի պահպանության կողքին․ Քյուրքջյան

Ադրբեջանական ստորաբաժանումն այս գիշեր փորձել է անցնել հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք. ՊՆ

Արշակունյաց պողոտայում հրդեհ է բռնկվել

Անցնող ամեն օրը նշանավորվում է մայրաքաղաքի դիմագծում ևս մեկ երանգ ավելացնելով․ Արցախում այսօր նշվում է Ստեփանակերտի օրը

Սյունիք գյուղում անասնագոմ է հրդեհվել

Եղեգնաձորի մի քանի թաղամասերում 9 ժամով կդադարեցվի գազամատակարարումը

Նյու Յորքում կայացել է Հայաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպումը (տեսանյութ)

Վարչապետը Շառլ Միշելի հետ հանդիպմանն ընդգծել է Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ հասցեական գնահատականների անհրաժեշտությունը

Ինֆորմացիոն դիվերսիան կառավարվում է մեկ հստակ կենտրոնից․ Վահագն Ալեքսանյան

ՀՀ վարչապետը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին (տեսանյութ)

Հանրային տոկունությունը մարտահրավերներին դիմակայելու համար մեկ զենքն է․ Վիլեն Գաբրիելյան

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան պարզաբանումը Հայաստանի արևելյան և հարավային մարզեր չայցելելու կոչի վերաբերյալ

Քաղաքագետի կարծիքով՝ դժվար չէ կռահել՝ կաթողիկոսն ու ՀՀ-ի և Արցախի կառավարումը ժամանակին ստանձնած անձինք ինչ են քննարկել

ՀՀ վարչապետը Քսավյե Բեթթելին մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի վերաբերյալ (տեսանյութ)

Զինվորի տանը վիրաբուժական բաժանմունք է բացվել