Երևան
12 °C
Մենք համարում ենք, որ եղել է իշխանափոխություն, ոչ թե հեղափոխություն, տվյալ դեպքում եղել է բողոքի ալիք, որը պարոն Փաշինյանը հեծել է եւ եկել իշխանության:
Այս մասին քիչ առաջ Հանրային հեռուստաընկերության եթերում ընթացողնախընտրական մեծ բանավեճի ժամանակ նշեց ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով Լեւոն Շիրինյանի հարցին, թե արդյո՞ք ՀՀ-ում տեղի ունեցածը հեղափոխություն էր:
«Պարոն Փաշինյանն ասում է՝ տեղի ունեցածը բացառիկ է, բայց պիտի հիասթափեցնեմ, ամեն տեղ էլ դա լինում է եւ սովորաբար լավ չի վերջանում»,-ասաց Վիգեն Սարգսյանը:
Ընթացքում հաղորդավարները հիշեցրեցին, որ միմյանց վիրավորել չի կարելի:
Վիգեն Սարգսյանի խոսքերին արձագանքեց Նիկոլ Փաշինյանը՝ «Բայղուշ բառը վիրավորակա՞ն է»: Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Այո, շատ վիրավորական է ու խորհուրդ չեմ տալիս այդ բառերի մեջ գնալ, որովհետեւ հիմա կոնսոլիդացիայի պահ է: Ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ ձեր տապալվելը ոչ մեկին ձեռք չի տալիս: Ինձ ձեռք չի տալիս, որովհետեւ իմ երեխաներն են այս երկրում ապրում: Բայց ես ուզում եմ, որ դուք հաջողեք աշխատանքով, ոչ թե խոսքերով: Որ մարդիկ զգան, որ երջանիկ են: Ձեր պատմածից դուրս է գալիս, որ մենք իդեալական երկրում ենք ապրում, որտեղ թոշակները, աշխատավարձերը ավելացել են, գները իջել են, բայց մարդիկ դա չեն զգում»:
Շարունակելով, ՀՀԿ ցուցակի առաջնորդը նշեց, որ կա զանգված, որն իրենց պաշտպանում է ու պետք չէ բռնանալ այդ զանգվածի վրա, իրենք լավ իշխանություն են եղել, իրենց հետ նախագահներ են խոսել, մինչդեռ Ն. Փաշինյանի հետ խոսում են մամուլի քարտուղարները:
Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ երբ Վիգեն Սարգսյանն ասում է՝ բողոքի ալիքը հեծեցին, սա իրենց մտածողությունն է. «Սա քաղաքական գործչի եւ հանրության հարաբերությունների մասին պատկերացում է: Իրենք (ՀՀԿ-ն-խմբ) եւ արտաքին եւ ներքին հարաբերության մեջ պատկերացնում են հենց այդ հարաբերությունը՝ կամ դու պետք է հեծնես, կամ քեզ պետք է հեծնեն: Իրենք ներքին կյանքում աշխատել են ժողովրդին հեծնել, եւ դրա արդյունքում իրենց դրսներում հեծնել են: Հիմա էլ ասում են, թե արտաքին քաղաքականություն է եղել:
Հետո էլ ասում են՝ ձեզ հետ խոսում է մամուլի քարտուղարը: Մամուլի քարտուղարը ձեզ հետ է խոսում: Ինձ հետ որեւէ մամուլի քարտուղար չի կարող խոսել»:
Վիգեն Սարգսյանը հակադարձեց, թե վերջին օրերին Փաշինյանի հետ 4 մամուլի քարտուղար է խոսել, Փաշինյանն արձագանքեց. «Քարտուղարները կարող են խոսել իմ մասին եւ շատ հնարավոր է, աշխարհի բազմաթիվ մամուլի քարտուղարներ խոսեն իմ մասին, բայց ոմանց դա չի սպառնում»:
«Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանը շարունակելով թեմայի շուրջ բանավեճը, նշեց, որ տեղի է ունեցել հեղափոխություն, միայն թե պարտվող կողմը չի կարողանում արժանապատիվ պարտվել. «Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո պետք է բոլորը հրաժարական տային, ոչ թե աթոռները պահեին, փորձեին սաբոտաժ անել: Դուք գիտե՞ք, որ գյուղերում մեզ ասում են՝ այնպես արեք, որ չխոսեն ՀՀԿ-ի մասին»:
Վիգեն Սարգսյանն արձագանքեց, որ այդպես էլ արել են, հրաժարական տվել են, իսկ ովքեր չեն տվել, ՀՀԿ-ի դավաճաններն են, որոնք կդավաճանեն նաեւ նոր իշխանություններին: Իսկ այն գյուղերում, որտեղ ինքն է եղել, շատ ջերմ են ընդունել ՀՀԿ-ականներին,ինքը բազմաթիվ գյուղերում է եղել, իրենց սիրում են:
«Դուք արժանապատիվ պարտությունը կկրեք ու ցույց կտաք արժանապատվությունը: Մենք այս պահին անում ենք այն, ինչ կուսակցությունը պետք է անի: Կուսակցությունը պետք է ընդունի իրականությունը, որ եղավ եւ գնա նոր քաղաքական փուլի: Մենք ունենք զանգված, հսկայական քանակ մարդկանց, ովքեր մեզ ասում են, որ մեր կարիքն ունեն խորհրդարանում»,-ասաց Վիգեն Սարգսյանը:
Նիկոլ Փաշինյանը կրկին արձանագրեց. «Տեսեք լեզվամտածողությունը՝ մենք ունենք զանգված, ունենք մարդկանց քանակ եւ հեծնել: Սրանով ամեն ինչ ասված է, այլ մեկնաբանություն անելու կարիք չկա, այս մարդիկ տարիներով մտածում են հեծնելու եւ զանգվածի մասին»:
«Մենք» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանն ասաց, որ ինքն այն կարծիքին չէ, որ ՀՀԿ-ն պետք է փակել, պետք է ՀՀԿ-ականներին քառատել, քանի որ ՀՀԿ-ում իսկապես կան մարդիկ, որոնք ծառայություն են մատուցել հայրենիքին, իսկ ՀՀԿ-ն կանցնի, թե չի անցնի, կորոշի ժողովուրդը:
Սրան արձագանքեց «Սասնա ծռերի» առաջին համար Վարուժան Ավետիսյանը. «Ոչ ոք չի խոսում քառատելու մասին, մասնատելու մասին: Դուք շարունակում եք նախկին ռեժիմի փաստաբանի դերը կատարել, այն ռեժիմի, որը մարդկանց է գնդակահարել, ռեժիմը, որը սպանել է մադրկանց ու մահակի վերածած ոստիկանության միջոցով ապստամբների վրա է գցել մեղքը ու դա կբացահայտվի: Խոսքը մի ռեժիմի մասին է, որի գործողությունները հանգեցրել են ցեղասպանական հետեւանքների, որը տարածք է զիջել եւ պատճառ է դարձել մեր 100-ից ավելի քաղաքացիների մահվան»:
Վիգեն Սարգսյանը Վարուժան Ավետիսյանի խոսքերին զուգահեռ պատասխանեց՝ «Դուք եք գնդակահարել, բառիս բուն իմաստով», Արամ Սարգսյանն էլ հայտարարեց. «Դուք եք մարդկանց գնդակահարել: Ես սպայի պատիվ եմ պահում»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը
Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ
Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան
Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը
Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ
Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ
Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին
ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ
Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել
Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա
ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել
Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ
Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու
Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT