Օդի վճար՝ 2 ժամվա համար. Վ.Սարգսյան մարզադաշատի ծաղկավաճառները բողոքի ակցիա են իրականացնում

Արդեն մի քանի օր է՝ բողոքի ակցիա են իրականացնում Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի հարեւանությամբ գործող «Ծաղկի շուկա»-ի ծաղկավաճառները: Նրանք բողոքում են, որ սեփականատերը 2 ժամվա համար իրենցից 2000 դրամ տարածքի օրավարձը որոշել է թանկացնել, դարձնել 3000 դրամ:

Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի դարպասների ներսում ծաղկավաճառներն առեւտուր են իրականացնում առավոտյան 7:00-ից մինչեւ 9:30-ն ընկած ժամանակահատվածում: Տարածքը, որտեղ իրենք են կանգնում, ոչ ծածկ կա կառուցած, ոչ էլ որեւէ հարմարություն, որպեսզի անձրեւներից ու քամուց պաշտպանվելու տեղ ունենան:

Բողոքի դուրս եկած ծաղկավաճառները հայտնում են, որ 2000 դրամն էլ է շատ այդ տեղի համար: Առավելեւս հիմա, երբ արդեն ծաղիկներն էլ են դժվար ճարվում, դրսում էլ սարսափելի ցուրտ է առավոտվա այդ ժամերին: Ծաղկավաճառները պահանջում են իրենց վարձը դարձնել 1000 դրամ: Ըստ մեր զրուցակցի, երբ 1000 դրամ դարձնելու լուրերը հասել են սեփականատիրոջը, վերջինս ջղայնացել է ու հայտարարել, որ այսուհետ դարձնելու է 3000 դրամ։

Ծաղկավաճառների խոսքով՝ լսել են, թե տարածքը ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայից վարձակալել եւ գումարի դիմաց իրենց է տրամադրել ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Սակայն տեղի վերահսկումն ու ծաղկավաճառներից գումար հավաքելն իրականացնում է Արշակ անունով մեկը:

«Հայկական ժամանակ»-ը զրույցեց Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի հսկիչի հետ, որն էլ փոխանցեց, որ ծաղկավաճառներն այսօր էլի եկել էին եւ առեւտուր էին անում: Չնայած կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծվել, բայց վարձավճարը դեռեւս 2000 դրամ է: Վերջինիս խոսքով՝ ծաղկավաճառների նշած Արշակը ընդամենը գումար հավաքելու գործառույթն է իրականացնում:

Ավելի ուշ՝ Վազգեն Սարգսյան մարզադաշտի տնօրեն Վարդան Խաչատրյանը «Հայկական ժամանակ»-ին հայտնեց, որ ծաղկավաճառներն ու սեփականատերը ընդհանուր հայտարարի են եկել եւ շարունակելու են առեւտուրը: Նրանից հետաքրքրվեցինք՝ իսկապե՞ս Ռուբեն Հայրապետյանն է վարձակալել այդ տարածքը, Վարդան Խաչատրյանը դժվարացավ ասել, նշեց, որ չի ճանաչում եւ չգիտի, թե ով կարող է լինել: Միաժամանակ հայտնեց, որ ծաղկավաճառները սեփականատիրոջ հետ պայմանագիր ունեն:

Մեր տեղեկություններով՝ ծաղկավաճառներն ընդհանուր հայտարարի չեն եկել եւ մինչեւ հունվարի 1-ը ժամանակ են տվել սեփականատիրոջը, որպեսզի վերջինս վերանայի իրենց առաջարկվող պայմանները։ Նշել են, որ որպես բողոքի նշան, որոշել են այսուհետ իրենց ծաղիկները վաճառել այլ վայրում: Հույս ունենալով, որ այդպիսով «կպատժվի» սեփականատերը, կրելով ֆինանսական կորուստ՝ ստիպված կլինի ընդառաջ գնալ իրենց պահանջներին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3703 դիտում

Կամրջի տակ 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 70 տարեկան հետիոտնի. բժիշկները պայքարում են տուժածի կյանքի համար

Գերմանիան Ուկրաինայի հետ համատեղ ՀՕՊ համակարգ կմշակի

Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները․ ծառերի սրսկման աշխատանքներ՝ Էրեբունի վարչական շրջանում

Հայաստանի և Ավստրիայի միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում առկա է համագործակցության բարձր մակարդակ

Շտապօգնության նոր մոպեդները՝ ավելի արագ արձագանքման համար․ Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Ամենամասշտաբային հարվածը Մոսկվային՝ պատերազմի սկզբից ի վեր․ պայթյուններ, ավերածություններ, հրդեհներ

ՌԴ-ի դիրքերը թուլանում են. տուպիկային վիճակում են, մտածում էին՝ ուր պետք է գնանք. Մելիքսեթյան. տեսանյութ

Կլաուդիա Բուշը Գերմանիայի կառավարության անունից ՊՆ-ին փոխանցել է 16 ձյունագնաց․ տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ծրագրերը

Հայկավանի գերեզմանատան մոտակայքում խոտածածկույթ է այրվել

Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների 2024-26թթ. ռազմավարական ծրագրի առաջընթացը

Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ ՀԷՑ-ում տեղի է ունեցել ընդլայնված կազմով քննարկում

Հայտարարում եմ ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից հրաժարական տալու մասին․ Արմեն Նիկողոսյան

Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին, տվել հանձնարարականներ

Սամվել Կարապետյանը, նայելով խմբագիրներին, ասաց՝ ունեին զրո մեդիառեսուրս․ ավելի լավ գնահատական դժվար է ասել

Հայաստանը պատրաստակամ է կառուցողական ներդրում ունենալ ԵԱՀԿ-ի արդյունավետության ամրապնդմանն ուղղված ջանքերում

Արևմտյան աջակցության շնորհիվ Ուկրաինան ամրապնդում է դիրքերը․ Հեգսեթ

Փաստորեն 26-ժամյա մոնտաժը չօգնեց․ Եղոյանը՝ Կարապետյանի՝ արդեն մենք 500 հազար գլուխ ենք հայտարարության մասին

Իդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին Բարսելոնայում

ԱԺ 8-րդ գումարման աշխատանքն ավարտվել է ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո

Մենք ունենք մեր համախոհները, որ կհելնեն կգոռգռան ինչպես պետք է և ավելի շատ կգոռգռան․ Սամվել Կարապետյան

Ինձ թվում է՝ իր կյանքի ընթացքում մի օր Նարեկ Կարապետյանը կդառնա վարչապետ․ Կարապետյան

Ընտրությունների արդյունքը վկայում է այն վստահության մասին, որը երկրի քաղաքացիներն ունեն ձեր նկատմամբ․ Բաբիշ

Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող 0,1280 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Շուտով բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Կարապետյան

Յունիբանկը գործարկել է հեռախոսահամարով փոխանցումների ծառայությունը

Հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է աշխարհի բազմակի չեմպիոն Մագնուս Կարլսենին

ՀԾԿՀ նախագահն ԱԺ-ում ներկայացրել է պետական բյուջե մուտքագրված միջոցների վերաբերյալ տվյալները

Որոշակիորեն մեղմվել են տեղական շուկայում Հայաստանում արտադրվող ցեմենտի մրցակցային պայմանները

ՄԻԵԴ-ը հրապարակել է Ապրիլյան քառօրյայի գործով 1-ին վճիռը. Ադրբեջանը 90,000 եվրո կվճարի գլխատված զոհի ընտանիքին

Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի հավատարմագրած առաջին համալսարանը Հայաստանում

Կապահովվի կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարելու գործընթացը

Թալին-Լանջին ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասի հատված կճանաչվի հանրության գերակա շահ

Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած

Ծիրանն արդեն սկսել է արտահանվել, նոր ենք սկսել և արդեն 162 տոննա ծիրան ենք արտահանել. Պապոյան

Կարևորում եմ հանդիպումը. ես եմ Գրիգորյանին հանձնարարել. Փաշինյանը՝ Հաջիևի հետ հանդիպում կազմակերպելու մասին

Ընտրություններում ՔՊ-ի արձանագրած արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են. Նիկոլ Փաշինյան

Խախտումները ազդել են, թե չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա. Կարապետյանը ներկայացրել է բանաձևերը

Պետք է հասկանալ՝ ինչի համար, ինչի է գործը կարճվել, ինչի ազատազրկված չեն. Փաշինյանը՝ ընտրակաշառքի գործերի մասին