Ադրբեջանն առաջարկել էր փոխանակել պատանդներին. Արցախում դիտարկում են մեկ տարբերակ

05/12/2018 schedule13:23

Արցախի իշխանությունները պատրաստակամ են օրենքի շրջանակներում դիտարկել Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեին վաղաժամկետ ազատ արձակելու հնարավորությունը, որն Արցախի տարածքում չի իրականացրել ծանր կամ առանձնակի ծանր հանցագործություններ։

Ադրբեջանում պահվող հայ պատանդներին Արցախում պատիժ կրող Ադրբեջանի քաղաքացիների հետ փոխանակելու ադրբեջանական կողմի առաջարկին այս կերպ է արձագանքել Արցախի Արտաքին գործերի նախարարությունը։

Այս մարդասիրական ժեստի դիմաց Արցախի իշխանությունն ակնկալում է Ադրբեջանի պատասխան գործողությունները՝ ուղղված հայ պատանդներին ազատ արձակելուն եւ առաջին հերթին, նրանց, ովքեր ունեն ակնհայտ առողջական խնդիրներ։

«Ադրբեջանի պատասխան գործողություններն ի ցույց կդնեին մարդասիրական քայլեր իրականացնելու այդ երկրի պատրաստակամությունը, ինչպես նաեւ Բաքվից հնչող հայտարարությունների լրջությունը»,– ասված է ԱՀ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը նաեւ հիշեցնում է, թե ովքեր են Արցախում պահվող մյուս 2 ադրբեջանցիներն ու ինչ հանցանքների մեջ են նրանք մեղադրվում։

«Առաջին հերթին, անհրաժեշտ է պարզաբանում մտցնել կողմերի մոտ գտնվող անձանց կարգավիճակի հարցում։ Արցախում դատարանի դատավճռով իրենց պատիժն են կրում Ադրբեջանի երեք քաղաքացի, նրանցից երկուսը՝ Դիլհամ Ասկերովը եւ Շահբազ Գուլիեւը՝ ծանր եւ առանձնակի ծանր մի շարք հանցագործություններ իրականացնելու համար, այդ թվում՝ անչափահասի առեւանգում եւ սպանություն։ Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի համաձայն՝ նրանք չեն հանդիսանում ո՛չ պատանդներ եւ ո՛չ էլ ռազմագերիներ»,– նշում է Արցախի ԱԳՆ–ն։

Հաղորդագրության մեջ ասված է, որ Արցախի Հանրապետության իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ չեն վարել ու չեն վարում բանակցություններ Դիլհամ Ասկերովին եւ Շահբազ Գուլիեւին ազատ արձակելու կամ փոխանակելու շուրջ։ «Ավելին` նրանց ազատ արձակելու կոչերն ակնհայտորեն խրախուսում են անպատժելիությունը եւ ամենաթողությունը, ինչպես դա եղել է մարդասպան Սաֆարովի պարագայում։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը հերթական անգամ փորձում է շահարկել մարդասիրական բնույթի հարցերը՝ ի շահ սեփական քաղաքական նպատակների»,– նշված է հաղորդագրության մեջ։

Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանում գերեվարված 3 հայ պատանդներին, ԱԳՆ–ն շեշտում է, որ նրանք Ադրբեջանի տարածքում որեւէ հանցագործություն չեն գործել։ «Ավելին` նրանցից երկուսն ունեն առողջական որոշակի խնդիրներ։ Բոլոր երեքն էլ պատանդներ են, եւ Ադրբեջանում նրանց գերության մեջ պահելը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, ինչպես նաեւ «Պատանդներ վերցնելու դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիայի կոպիտ խախտում է», – նշված է հաղորդագրության մեջ։

Իսկ «բոլորը բոլորի դիմաց» իր առաջարկով Բաքուն, Արցախի համոզմամբ, փորձում է հավասարության նշան դնել Արցախում դատարանի դատավճռով իրենց պատիժը կրող հանցագործների եւ Ադրբեջանում պահվող գերիների միջեւ` իր այդ առաջարկը ներկայացնելով, որպես մարդասիրական քայլ։ «Մինչդեռ, իրական մարդասիրական քայլ կլիներ հայ պատանդներին ազատ արձակելը, ինչը պահանջվում է, այդ թվում նաեւ, վերոնշյալ Կոնվենցիայով։ Բաքուն չի գնացել այդ քայլին, հետեւաբար, այս հարցում չի կարող խոսել մարդասիրության մասին»,– նշում է Արցախի ԱԳՆ–ն։

Հիշեցնենք` նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով գերիների փոխանակման վերաբերյալ Ադրբեջանի առաջարկին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանում գտնվող ադրբեջանցիները հասարակ քաղաքացիներ չեն, այլ ծանր հանցագործության, այդ թվում`խաղաղ քաղաքացիների սպանության համար մեղադրված հանցագործներ։

«Դա կստացվի, որ մենք երկու Ռամիլ Սաֆարով ենք վերադարձնում Ադրբեջանին»,– ասել էր նա։

Հիշեցնենք` Շահբազ Գուլիեւը եւ Դիլհամ Ասկերովը ձերբակալվել են 2014 թվականին, Լեռնային Ղարաբաղի տարածքում: Արցախյան դատարանը Ասկերովին ցմահ ազատազրկման է դատապարտել, իսկ Գուլիեւին՝ 22 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով լրտեսության, պետական սահմանի ապօրինի հատման, ռազմամթերք կրելու, առեւանգման եւ սպանության համար։

Նրանք 2014 թվականի հուլիսի 4-ին առեւանգել էին ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15-ին Քարվաճառ եւ Մանաշիդ համայնքների միջեւ ընկած անտառային զանգվածում:

Բացի այդ, Հասանովը 2014-ի հուլիսի 11-ի երեկոյան Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 32-րդ կմ-ին ազգային ատելության հողի վրա հրազենով սպանել էր Երեւանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին (1971թ. ծնված), իսկԿոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Կարինե Դավթյանին հրազենային վնասվածքներ էր հասցրել: Երրորդ ադրբեջանցին Էլնուր Հուսեյնզադեն է, ով ձերբակալվել է 2017թ.-ին, Թալիշ գյուղի մոտ։

Հուսեյնզադեն պաշտոնական վարկածի համաձայն` ադրբեջանական բանակի զինծառայող է եւ ձերբակալվել է դիվերսիայի պահին: Ադրբեջանում այս պահին ՀՀ 3 քաղաքացիներ են պահվում՝ Արսեն Բաղդասարյանը, Կարեն Ղազարյանը, Զավեն Կարապետյանը, որոնց պաշտոնական Բաքուն համարում է դիվերսանտ՝ մեղադրելով պատերազմական հանցագործությունների մեջ: Նրանք Ադրբեջանում երկարատեւ ազատազրկման են դատապարտված:

Տպել
8972 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա