Այդ երբվանի՞ց լեգիտիմությունը դարձավ սպառնալիք

05/12/2018 schedule21:20

Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը, որը մեր պետականության առանցքային հարցերից մեկն է եւ այս քարոզարշավում տրամաբանորեն պիտի առանցքային դեր ունենար, անսպասելիորեն վերածվեց պարզունակ լեզվակռվի՝ այն մասին, թե ում որդին որտեղ է ծառայել, ով ինչ տողայնությամբ է ռազմահայրենասիրական ճառեր արտասանել, եւ այլն։ Իսկ բուն խնդիրն ընդամենը դարձավ այն «բոբոն», որով քաղաքական ուժերը վախեցնում են հասարակությանը եւ չարագուշակ կանխատեսումներ անում։

Ընդհանրապես, նախընտրական ժամանակահատվածներում հասարակությանն ինչ-որ բաներով վախեցնելը քաղաքականության մեջ սովորական երեւույթ է։ Բայց մարդկանց սովորաբար վախեցնում են, ասենք, տնտեսական կոլապսով, սոցիալական վիճակի վատթարացմամբ եւ այլն (այս կամ այն քաղաքական ուժի հաղթանակի դեպքում)։ Իսկ ահա սեփական ժողովրդին սեփական իշխանությունների լեգիտիմությամբ վախեցնելը եւ դա որպես անխուսափելի աղետների նախերգանք ներկայացնելը նորություն է, կարելի է ասել՝ հայկական «նոու-հաու»։ Իբր քիչ էր, որ քաղաքական ուժերը հայտարարում էին, թե քաղաքական որեւէ ուժի բացարձակ մեծամասնությունը (եթե անգամ ձեւավորվել է ժողովրդավարական ընտրությունների արդյունքում) կարող է աղետալի լինել երկրի համար, հիմա էլ նոր թել է առաջ քաշվում, ըստ որի՝ լեգիտիմ իշխանություններ ունենալը ձեռնտու է արտաքին աշխարհին միայն այն պատճառով, որ նրանք այդ իշխանություններից կպահանջեն լրջագույն զիջումներ իրականանցնել Արցախի հարցում։ Ինչը չէին կարող պահանջել ոչ լեգիտիմ իշխանություններից, որովհետեւ ժողովուրդը նրանց վստահության մանդատ չէր տվել։

Այսինքն՝ ստացվում է, որ ոչ լեգիտիմ (բռնություններով եւ ընտրակեղծիքներով ձեւավորված) իշխանություններ ունենալն արցախյան հիմնախնդրի կարգավորման տեսանկյունից ավելի ձեռնտու է։ Ոչ լեգիտիմ իշխանություններ ունենալը «գժի թուղթ» ունենալու պես բան է՝ կարելի է երկրի ներսում ինչ ասես անել, իսկ արտաքին ճնշումների դեպքում դեմ տալ «գժի թուղթը» եւ խուսափել պատասխանատվությունից։

Բայց արդյո՞ք տեղին է լեգիտիմ իշխանություններ ունենալու հետ կապված այս «մտահոգությունը»։ Իհարկե տեղին չէ, որովհետեւ ընտրությունների ժամանակ «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկել՝ չի նշանակում  վստահության մանդատ տալ բոլոր հարցերում ու ասել Նիկոլ Փաշինյանին «քեզ ենք ընտրել, գնա ոնց հարմար ես գտնում՝ լուծիր արցախյան խնդիրը, մենք չենք խառնվելու»։ Չկա այդպիսի բան ու չի կարող լինել։ Եվ դա, ի դեպ, բոլորն են հասկանում։ Դրա համար էլ իշխանություններն անընդհատ շեշտում են, որ արցախյան կարգավորման ցանկացած տարբերակ կընդունվի կամ կմերժվի բացառապես համաժողովրդական հանրաքվեի միջոցով։

Սյսպիսով՝ ակնհայտ է, որ լեգիտիմ իշխանություններ ունենալն Արցախի հարցում չի թուլացնում հայկական կողմի դիրքերը։ Բայց գուցե չի էլ ուժեղացնո՞ւմ։ Չէ՞ որ բանակցություններն այսպես թե այնպես ընթանալու են փակ դռների ետեւում, եւ բանակցային ամեն դետալ չի կարող լայն քննարկման առարկա դառնալ։ Իրականում լեգիտիմ իշխանություններ ունենալը լավ էլ ուժեղացնում է հայկական կողմի դիրքերը։ Որովհետեւ մի բան է, երբ պետության ոչ լեգիտիմ ղեկավարը բանակցությունների սեղանի շուրջ մերժում է անընդունելի զիջումների պահանջը՝ պատճառաբանելով, թե «ժողովուրդը չի ընդունի այդ տարբերակը» (այդ դեպքում նրան շատ կոշտ հարցնում են՝ «բայց դու ե՞րբ ես հաշվի առել ժողովրդի կարծիքը, մենք ինչ է, չգիտե՞նք, թե ինչպես ես հաղթել ընտրություններում»), եւ բոլորովին այլ բան, երբ անընդունելի զիջումների պահանջը մերժում է լեգիտիմ ղեկավարը՝ խոսելով իրեն իսկապես քվե տված ժողովրդի անունից։

Եվ ընդհանրապես՝ համաշխարհային պատմությանն ու միջազգային հարաբերություններին փոքրիշատե ծանոթ ցանկացած մարդ գիտի, որ աշխարհի ուժային բեւեռները որեւէ երկրից որեւէ զիջում պոկելու համար (տարածքային զիջումներ, բնական ռեսուրսների անխնա շահագործման իրավունք, տվյալ երկրի տարածքը որպես ռազմաբազա շահագործելու թույլտվություն եւ այլն) նախ եւ առաջ «ապահովում են», որ այդ երկիրն ունենա ոչ լեգիտիմ իշխանություններ։ Որովհետեւ ոչ լեգիտիմ (խոցելի) իշխանությունները, որպես կանոն, ավելի հեշտ (ու «հարմար գներով») են զիջումների գնում՝ վախենալով սեփական ժողովրդի ընդվզումից կամ միջազգային դատարաններից։ Իսկ սեփական երկրի շահերը մինչեւ վերջ պաշտպանելը ստացվում է միայն լեգիտիմ իշխանությունների մոտ։

Ի դեպ՝ սեփական երկրի շահերը արդյունավետ պաշտպանելու համար լեգիտիմությունն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։ Կան նաեւ այլ պայմաններ։ Բայց այս պահին առաջնայինը անհրաժեշտ պայմանն ապահովելն է։ Եվ ոչ թե դրանով հասարակությանը վախեցնելը։

Արմեն Բաղդասարյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9654 դիտում

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել