Երևան
12 °C
Ազգային ժողովի արտահերթ ընտրութունների քարոզարշավի, քաղաքական ուժերի շանսերի եւ նրանց կիրառած հնարքների շուրջ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ:
- Պարոն Սաֆարյան, այսօր քարոզարշավի 10-րդ օրն է, ինչպե՞ս եք գնահատում ընթացքը:
- Ես չեմ կարող սա անվանել երազանքի քարոզարշավ եւ դա ունի օբյեկտիվ ու սյուբեկտիվ պատճառներ: Օբյեկտիվն այն է, որ ԸՕ-ի փոփոխությունները չընդունվեցին՝ ՀՀԿ-ի ջանքերի շնորհիվ: Գործ ունենք ավելի ապաքաղաքական վարքագծերի հետ եւ սկսած թեկնածուների քաոսից, վերջացրած քարոզչության քաոսով: Այսպես կարող ենք բնութագրել տեղի ունեցածը:
Քաղաքական հնարքները շատ կարեւոր են քարոզչության ընթացքում եւ «Իմ քայլը» չպետք է տրվեր այն բոլոր սադրանքներին, որոնք տրվում էին հակառակորդի կողմից, չպետք է լեգիտիմացնեին այդ սադրանքը: Որոշակի վրիպումներ նրանք թույլ տվեցին: Քարոզարշավը բավականին շեղված է ծրագրային պայքարից, իսկ ծրագրերն էլ լուրջ տպավորություն չեն թողնում: Հստակ խնդիրների լուծման տեսլականներ նշված չեն, դրան էլ գումարվում են սյուբեկտիվ սխալները եւ քարոզարշավը վերածվում է փոխհրաձգության:
Քաղաքական միջավայրն ինձ բացարձակապես դուր չի գալիս նշված պատճառներով: Կարող ենք ասել, որ իշխանություններն ընտրությունները կեղծելու պատճառներ եւ ցանկություններ չունեն, ոչ էլ այդ տեսակն են՝ նույն ինքը վարչապետը: Խորհրդարանը կլինի լեգիտիմ, որովհետեւ չենք ունենա այն խախտումները, որոնք եղել են նախկին ընտրությունների ժամանակ:
- Սա գաղափարակա՞ն քարոզարշավ է, ընտրող հասկացա՞վ, թե քաղաքական ուժերն ինչ ծրագրեր են ներկայացնում:
- Ընտրողը չի կարող հասկանալ: Պատկերացրեք մի ընտրող, որի տարածքում 11 քաղաքական ուժ առաջադրել են 60-70 թեկնածու: Ընտրողը ինչպե՞ս պետք է տեղյակ լինի բոլորի ծրագրերից, թեկնածուների անձնական որակներից: Դրա համար ասում եմ՝ ունենք թեկնածուների քաոսից մինչեւ ծրագրային քաոս, որն ընտրողին չի դրել լավագույն վիճակում:
- Այս ընտրութունների ժամանակ կարծես թե ձեւավորվել է բանավեճի ինստիտուտը, ի՞նչ եք կարծում սա ընտրողին օգնո՞ւմ է, թե խանգարում է:
- Ընտրությունը մենախոսություն չի, դա մրցակցություն է, որը պետք է ուղղորդվի գաղափարական բախումներով: Շատ կարեւոր էր, որ վարչապետը խոսեց բանավեճը օրենսդրորեն ամրագրելու մասին: Մենք նախկինում ունեցել ենք իրավիճակներ, երբ քաղաքական ուժը հրաժարվել է բանավեճերին մասնակցելուց: Օրինակ, 2017 թվականին ՀՀԿ-ն հայտարարեց, որ իրենք չեն մասնակցելու բանավեճերին:
Հիմա իրավիճակը փոխվել է, բայց բովանդակային մասով չի փոխվել: Ականատես ենք լինում տղայական կամ ոչ քաղաքական մենամարտի եւ բնականաբար այդպիսի ֆորմատը չի կարող ընտրողին տալ այն, ինչը նա ուզում է լսել: Միգուցե կան մարդիկ, որ սուր կրքերի սիրահար են, բայց սա երկրի կառավարման տեսլականի բանավեճ չէ: ՀՀԿ-ն ունի մեկ նպատակ՝ գիտի, որ ընտրություններին չի կարող հավակնել մեծամասնության, առավելագույնը 5 տոկոսը հաղթարելն է եւ գիտի, որ իշխանությունը հանձնելու է: Նա բանավեճերին նման կերպ իրեն պահելով՝ ցանականում է իշխանության հանձնումը սեւացնել: Փորձում է ընտրությունը տգեցացնել:
- Դեկտեմբերի 9-ից հետո ինչպիսի՞ խորհրդարան կունենանք: Կարծիքներ են հնչում, որ սա անցումային խորհրդարան է, նախադրյալներ կա՞ն, այն անցումային համարելու:
- Եթե ասենք, որ ձեւավորված մարմինը քիչ քաղաքական կլինի ռեյտինգային թեկնածուների առումով, որովհետեւ տարածքային թեկնածուին ընտրելիս ընտրողի որոշումն այնքան էլ քաղաքական չէ: Սա իր հերթին անկայունության ռիսկեր է պարունակում, որովհետեւ, եթե ԱԺ-ի եւ ընտրողի կապը ծրագրային հեռանկար չունի, ապա այդպիսի կապը շատ թույլ է լինելու: Եթե հասարակության մեջ տրամադրություններ փոխվեն, ապա պարզ չի, թե դա ինչպես կազդի խորհրդարանի կայունության վրա: Սա չերեւացող մի ռիսկ է: Որպես կանոն ապաքաղաքական վարքագծերով ընտրված մարդիկ քաղաքական հստակություններ չեն ունենում: Դա եղել է ՀՀՇ-ի, ՀՀԿ-ի ժամանակ: Այն՝ ինչ մենք անվանել ենք առնետավազք դա նման վարքագիծ ունեցող մարդկանց ներկայության պատճառն է եղել ԱԺ-ում:
- Ոչ իշխանական ուժերը հավակնում են խորհրդարանում 2-րդ տեղը զբաղեցնել: Ի՞նչ եք կարծում, նրանցից որի՞ մոտ դա կստացվի՝ հաշվի առնելով քարոզարշավն ու իրենց ներկայացրած ծրագիրը:
- Դժվար է ասել: Ես շարունակում եմ պնդել, որ այս ընտրությունները ռեսուրսատար ընտրություններ են: Մեծ ռեսուրս ունի «Իմ քայլը» դաշինքը, նաեւ քաղաքական ռեսուրս՝ ի դեմս թավշյա հեղափոխության: Երկորդ մեծ ռեսուրս ունեցողը ԲՀԿ-ն է, երրորդը՝ ՀՀԿ-ն է, որը 20 տարի ժամանակ է ունեցել ռեսուրսներ ձեռք բերել: Մնացածը շատ համեստ են իրենց ռեսուրսներով, ինչը քչացնում է նրանց շանսերը՝ խորհրդարանում հայտնվելու հարցում: Այս կտրվածքով ասել, թե ով կլինի 2-րդ կամ 3-րդ ուժը, դա շատ անշնորհակալ գործ է: Շատ կարեւոր է նաեւ այն, թե որ կուսակցության որ թեկնածուն իր որակների հաշվին որքան քվե կարող է բերել:
- Այս ընտրութունների ինտրիգն այն է, թե՝ արդյո՞ք ՀՀԿ-ն կհավաքի անցողիկ շեմն անցնելու տոկոսները: Այս պահի դրությամբ նրանք ի՞նչ շանսեր ունեն:
- ՀՀԿ-ն իր ռեսուրսների առումով առավելություն ունի մյուս կուսակցությունների նկատմամբ, բայց միեւնույն ժամանակ նրանց նկատմամբ հանրային բացասական վերաբերմունքը չես համեմատի մյուս փոքր կուսակցությունների վերաբերմունքի հետ: ՀՀԿ-ն ռեսուրսների հաշվին հնարավորություն ունի հաղթահարել հինգ տոկոսը:
- ՀՀԿ-ն հայտարարում է, որ իշխող ուժը օր օրի վարկանիշ է կորցնում: Նիկոլ Փաշինյանի ռեյտինգի անկում նկատվո՞ւմ է: Նաեւ կանխատեսվում է, որ «Իմ քայլը» դաշինքը 70 տոկոսից ավելի քվեներ է ունենալու: ՔՊ-ի իրականացրած քարոզարշավն ու ծրագիրը հաշվի առնելով՝ ինչպե՞ս կգնահատեք նրանց շանսերը:
- Ես վստահ եմ, որ «Իմ քայլը» մեծ տոկոսներ է ունենալու, առաջատար քաղաքական ուժն է լինելու: Թե որքան տոկոս կունենա՝ ես ինձ թույլ չեմ տա տոկոսների մասին պնդումներ անել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ
Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը
ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար
Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը
ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը
ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով
Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան․ մենք բազմաթիվ ընդհանուր գործեր ունենք. Պեսկով
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ քրվարույթով է անցնում նա
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան
Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան
Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին
Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան
Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ
Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ
ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին
Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ
Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է
Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Կոտայքի և Գեղարքունիքի էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT