Երևան
12 °C
Պետք է խոստովանել, որ նախընտրական քարոզարշավն ինչ-որ իմաստով ընթանում է ՀՀԿ-ի սցենարով. նրանց որոշակիորեն հաջողվեց խնդիրը ներկայացնել այնպես, թե իբր պայքարն ընթանում է ոչ թե հեղափոխության եւ ռեւանշիստների (բացահայտ կամ թաքնված) միջեւ, այլ «հեղափոխական արժեքները՝ ընդդեմ անվտանգության եւ ավանդական ազգային արժեհամակարգի» տրամաբանությամբ:
Բաց տեքստով չի ասվում, բայց հանրապետականների ասածը մոտավորապես հետեւյալն է. «Ռուսաստանում հեղափոխականներին չեն սիրում եւ գտնում են, որ արեւմտյան «զիզի-բիզի» արժեքները (ժողովրդավարություն, քաղաքական ազատություններ եւ այլն) ընդամենը գործիքներ են՝ ռուսական կայսրությունը ներսից քայքայելու համար: Այլ կերպ ասած՝ դեռեւս խորհրդային տարիներին տարածված «կտո նոսիտ ֆիրմու Ադիդաս, տոտ սկոռո ռոդինու պրոդաստ» ասացվածքը մինչեւ հիմա ուժի մեջ է: Դրա համար էլ երբ Հայաստանում այդ արժեքները լրջորեն են ընդունվում, եւ երկրում տեղի է ունենում հեղափոխություն, Ռուսաստանը դա գնահատում է որպես իր դեմ ուղղված բացահայտ ագրեսիա, իսկ այդ հեղափոխության առանցքային դերակատարներին՝ թշնամու դիվերսանտներ: Մի խոսքով՝ ի՞նչ ժողովրդավարություն, ի՞նչ համամարդկային արժեքներ, ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, բա որ ռուսները բարկանա՞ն: Որ բարկացան՝ մեզ Թուրքիայից չեն պաշտպանելու, զենք չեն մատակարարելու, Ադրբեջանին էլ «քսի են տալու» մեզ վրա, այնպես որ՝ եկեք խելքներս գլուխներս հավաքենք, «թարգենք» այդ արեւմտյան կեղծ արժեքների հետեւից վազելն ու ամեն ինչում հլու-հնազանդ լինենք՝ հույսներս դնելով ավագ եղբոր մեծահոգության վրա»:
Սրա մեջ, իհարկե, որոշակի տրամաբանություն կա, եւ չի բացառվում, որ Ռուսաստանի որոշ կայսերապետական շրջանակներ ցանկանան հենց այդպես էլ վարվել Հայաստանի հետ: Ադրբեջանական լոբբինգի ազդեցությամբ հարցը ներկայացնելով այնպես, թե իբր Հայաստանում տեղի ունեցածն իսկապես գունավոր հեղափոխություն է, որի բուն թիրախը Ռուսաստանն է (մանավանդ, որ Հայաստանում էլ օգնականներ ունեն՝ օր չի լինում, որ այստեղից զեկուցագրեր չուղարկվեն Մոսկվա, թե տեսեք՝ նոր իշխանություններից այս-այս-այս մարդիկ արեւմտյան այս-այս-այս կառույցների դրածոներն են):
Իրականությունն այն է, որ հայ-ռուսական հարաբերություններում իսկապես լարվածություն կա (նաեւ՝ այստեղից հղվող ուղերձների պատճառով), բայց բուն հարաբերությունները շարունակում են մնալ դաշնակցային: Եվ մեծ հաշվով, խնդիրը հետեւյալն է. հնարավոր է արդյո՞ք, որ Հայաստանը լինի լիարժեք ժողովրդավարական երկիր ու միաժամանակ առանց պրոբլեմների անդամակցի այնպիսի տնտեսական ու անվտանգային համակարգի, որի անդամ մյուս երկրները հիմնականում ավտորիտար են, թե՞ լիարժեք անդամության համար, այնուամենայնիվ պարտադիր է, որ Հայաստանը նույնպես լինի ավտորիտար (համապատասխան քաղաքական, տնտեսական եւ արժեքային համակարգերով): Հայաստանի իշխանությունները, կարծես թե, անում են իրենցից կախված ամեն ինչ՝ ցույց տալու համար, որ դա հնարավոր է, մինչդեռ նախորդ իշխանությունները (ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ Սերժ Սարգսյանը) անընդհատ տարբեր մեթոդներով քարոզում էին, որ դա հնարավոր չէ: Այսինքն՝ իրենք ստիպվա՛ծ են եղել լինել ավտորիտար, ստիպվա՛ծ են ոտնահարել ժողովրդավարական արժեքները, ստիպվա՛ծ են կոռումպացվել, ստիպվա՛ծ են տնտեսական մենաշնորհներ ստեղծել... Հակառակ դեպքում իրենք ՀԱՊԿ անդամ մյուս երկրներից կտարբերվեին, ռուսներին դա դուր չէր գա, իրենք դա կընկալեին որպես թշնամանքի դրսեւորում, զենք չէին մատակարարի եւ այլն:
Նույն քարոզչությունն այսօր իրականացնում է ՀՀԿ-ն: Դրա համար էլ հիմնականում շեշտադրվում են անվտանգության հիմնախնդիրներն ու ավանդական արժեհամակարգը: Ափսոս՝ նրանք չեն բացատրում, թե ի՞նչն է խանգարում, որ Ռուսաստանի դաշնակիցներից մեկն էլ ժողովրդավարական երկիր լինի՝ կլանային համակարգից զերծ ազատական տնտեսությամբ: Հայաստանի իշխանություններին այս տարբերակը, կարծես թե, չի խանգարում, Ռուսաստանի իշխանություններին՝ նույնպես, հանրապետականնե՞րն ինչու են իրար խառնվել:
Թե՞ «դրսից տղա բերելու» հույսը դեռ վերջնականապես չեն կորցրել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն
ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ
«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից
Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ
Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար
Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ
Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան
Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից
Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է
Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ
Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը
Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը
Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ
Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է
Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը
Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս
Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը
Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ
Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին
Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ
Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը
Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները
Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է
Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին
Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել
Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների
Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական
Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ
Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ
Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է
ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ
Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին
Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT