Երեւանում բանկի գանձապահի ձեռքից վերցրել են թղթադրամների կապոցը եւ հափշտակել (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում` պարզելու բանկից խաբեությամբ գումար առերեւույթ հափշտակած անձանց ինքնությունը:

Ինչպես հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից, նախնական տվյալներով՝ 2018թ. հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14:10-ի սահմաններում, Երեւան քաղաքում գործող բանկերից մեկում մի կին եւ մի տղամարդ գումար փոխանակելու նպատակով գանձապահի ձեռքից վերցրել են թղթադրամների կապոցը՝ նախընտրած գումարը վերցնելու պատրվակով, որի ընթացքում  գանձապահի վստահությունը չարաշահելու եւ խաբեության եղանակով, հափշտակել  գումար՝ պատճառելով նյութական վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որով նախաքննությունն իրականացվում է Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել են բանկի անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված կնոջն ու տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր որեւէ տեղեկություն ունեն նրանց գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին:

Տեսանյութը կարող եք դիտել՝ այցելելով

Տպել
1604 դիտում

Կանադական Օնտարիոյի խորհրդարանում առաջարկել են Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-ից ու ճանաչել Արցախը

Մեր տղաների մարտական ոգին ու տրամադրվածությունը հաղթանակի հանդեպ միայն մեծ վստահություն է ներշնչում. ԱՀ նախագահ

Արդեն 3 շաբաթից ավելի Բյուրականի աստղադիտարանն իր հյուրատանն է հյուրընկալել Արցախից եկած երեխաներին ու նրանց խնամողներին

Թուրքական «Բայրակթար» դրոններին մատակարարվում է նաև Rotax 912 տիպի շարժիչներ՝ արտադրվող ավստրիական ընկերությունում

«Վախի ազդեցության տակ է եղել». աղմկահարույց տեսանյութի Ազնիվն իրոք գերեվարվել է. armeniasputnik

Կալիֆոռնիական Viastat Inc-ը հայտարարել է, որ դադարեցնում է անօդաչուների տուփերի վաճառքը Թուրքիային

Համառ մարտերը շարունակվում են տարբեր ուղղություններով. Արծրուն Հովհաննիսյան

Պահանջում ենք, որ ԱՄՆ-ն սանկցիաներ կիրառի Թուրքիայի նկատմամբ․ արցախցի կանանց ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ

Աննա Հակոբյանը և Արմեն Բայբուրդյանը Քիմ Քարդաշյանին շնորհավորել են ծննդյան օրվա առթիվ

Սա հայրենական պատերազմ է. Արցախի նախագահը Աղդամի մատույցներից ուղերձով դիմում է բոլորին (տեսանյութ)

ԱՄՆ-ի Ֆաուլեր քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը

Վճռաբեկ դատարանի նախագահի թափուր տեղի համար Լիլիթ Թադևոսյանի թեկնածությունը ներկայացվել է ԱԺ

ՄԻՊ աշխատանքային 3 խմբերն այցելել են Արցախից Հայաստան տեղափոխված անձանց կացարաններ. ինչ է արձանագրվել

Թող ձեզ զոռով ծալեն, դուք մի կոտրվեք, թող ձեզ զոռով կոտրեն, մյուս անգամ տեսնեմ կկոտրե՞ն. վարչապետը ցիտել է Մաթեւոսյանին

Հաստատվել է կորոնավիրուսի աննախադեպ՝ 2306 նոր դեպք. գրանցվել է 10 նոր մահ

Կանխել ահաբեկիչների աշխատանքը, կրճատել իսլամիստներին. Մակրոնը Ֆրանսիայում սպանված ուսուցչին երկրի դեմքն է անվանել

Թշնամու ռազմական ենթակառուցվածքների ոչնչացումը (տեսանյութ)

Վճռաբեկ դատարանում թափուր տեղի համար ԲԴԽ-ն 3 դատավորի թեկնածություն է առաջադրել. ԱԺ նախագահի հայտարարությունը

Ադրբեջանի հայտարարությունը, թե Հայաստանը Գաբալայի և Քյուրդամիրի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել, ցինիկ սուտ է

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ