Աշոտյանին մեղադրում են նախարարի պաշտոնում լիազորությունները վերազանցելու համար. քրգործ

ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը նախօրեին հայտնել էր, որ հրավիրվել է Երեւանի քննչական վարչություն՝ հարցաքննության: «Այս պահին գտնվում եմ Երեւանի քննչական վարչությունում արդեն մի քանի ամիս ձգվող անհեթեթ գործով, դեռեւս որպես վկա։
Վերջին անգամ հրավիրել էին հարցաքննության մոտ երկու ամիս առաջ»,- ֆեյսբուքի իր էջում գրել էր նա։

Ավելի ուշ մանրամասնեց, որ տվյալ քրեական գործը հարուցվել է մինչեւ հեղափոխությունը, բայց ինքը սկսել է գործով որպես վկա անցնել, ինչպես շեշտեց, ընդդիմություն դառնալուց հետո: Քրեական գործն առնչվում է բարձրագույն ուսումնական հաստատությունների նպատակային տեղերում պետական պատվերով կրթություն տրամադրելուն: Հայտնի է, որ գործող օրենսդրության համաձայն, երբ այս կամ այն բնակավայրում ասենք ուսուցչի կարիք է լինում, մարզպետը դիմում է ԿԳ նախարարին՝ դիմորդների համար նպատակային տեղերում կրթություն ապահովելու եւ հետագայում համայնքի մասնագիտական կարիքները բավարարելու համար: Պետությունը ստանձնում է այդ դիմորդների ուսման վարձը փոխհատուցելու պարտավորությունը՝ պայմանով, որ ուսումնառության ավարտից հետո նրանք պետք է գնան տվյալ դպրոցում աշխատելու: Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի N2 դպրոցի դեպքում էլ ժամանակին նման իրավիճակ է ստեղծվել. երեք դիմորդի ուսումը պետպատվերով կազմակերպվել է, բայց նրանք այդպես էլ չեն աշխատել նշված դպրոցում: Մանկավարժական համալսարանը դիմել է դատարան՝ պետությանը պատճառած մոտ 4 միլիոն դրամ ընդհանուր վնասը ուսումնական հաստատությունից գանձելու համար:

«Հեռավոր գյուղերից մեկի դպրոցի գլխին այսպես ասած կախվում է մի դատավճիռ, ըստ որի այդ դպրոցը պետք է փոխհատուցի տվյալ ուսանողների ուսման վարձը: Դպրոցը, որը չունի սեփական միջոցներ, ֆինանսավորվում է բացառապես պետական բյուջեից, ստիպված է մուծել գումար, որի հետ կապված մեղք ինքը չունի: Եվ բնական է, որ դպրոցը կանգնում է փակման եզրին, որովհետեւ եթե այդ 3-4 միլիոնը մուծի, երեխաները զրկվելու են կրթության իրավունքից, ուսուցիչները մնալու են գործազուրկ: Երբ որ այս դատական պրոցեսը տեղի էր ունենում, համայնքից ինձ գալիս էին խնդրանքներ, դժգհություններ, բողոքներ, որ էս ինչ եք անում, գյուղի դպրոցը ոնք եք փակում, մենք փող չունենք, մենք մեղավոր չենք, որ այս մեխանիզմը անկատար է»,- պատմեց Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ դրանից հետո ինքը՝ որպես կրթութան եւ գիտության նախարար, հարկ է համարել միջամտել ու խնդրել է Մանկավարժական համալսարանի ռեկտորին՝ հրաժարվել գումարը փոխհատուցելու պահանջից: «Ինձ փորձում են մեղադրել, որ ես վերազանցել եմ իմ լիազորությունները եւ հանձարարել եմ ռեկտորին չգանձել դպրոցից գումար: Իրականում դպրոցը չփակելու, երեխաներին կրթությունից չզրկելու համար: Զավեշտալի մի պատմութուն, որ չի տեղավորվում որեւէ տրամաբանության մեջ»,- հայտարարում է Արմեն Աշոտյանը:  

Նկատենք, որ այն դեպքում, երբ նպատակային տեղում սովորած ուսանողն է հրաժարվում աշխատել նախանշված վայրում, պետությանը հասցված վնասի փոխհատուցումը գանձվում է նրանից, իսկ երբ շրջանավարտին հրաժարվում է ընդունել դպրոցը, փոխհատուցելու պարտավորությունն ընկնում է տվյալ հաստատության վրա: Մանկավարժական համալսարանի իրավաբանական կենտրոնի ղեկավար Արմեն Ֆերոյանը, պատասխանելով մեր հարցին, հաստատեց, որ Զոլաքարի դեպքում պայմանագրային պարտավորությունները չկատարողը դպրոցն է: Դպրոցի տնօրեն Սամվել Մելիքյանը պատճառաբանեց, որ աշակերտների թիվը կրճատվել էր, ուստիեւ ուսուցչի թափուր հաստիք այլեւս չկար: «Այդ հայտը որ տրվել է, այդ ժամանակ դպրոցում եղել է 1 000 աշակերտից ավելի: 2008-ին, երբ նրանք ավարտել, եկել են, աշակերտների թիվը մոտ 300-ով պակասել է, դարձել է 800: Դասարանների թիվը կրճատվել է կտրուկ: Ֆորսմաժորի տարբերակը չկա, դա պայմանագրային կետերի սխալ ձեւակերպում էր, մարդիկ չէին մտածել, որ կարող է այդքան աշակերտ պակասի: Հետո «Աշխատանքային օրենսգրքում» փոփոխություն կատարվեց: Եթե թոշակառուն ազատվում էր 60 տարեկանը լրանալուց հետո, դրանից հետո աշխատում է, այդ կետն էլ վերացվեց: Այսինքն՝ ուսուցիչների տեղերը չազատվեցին, որ շրջանավարտներն ընդունվեին: Շատ ու շատ պատճառներով տեղ չկար, մարդկանց չեն ընդունել»,- ասաց Սամվել Մելիքյանը:

Կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանն իր շուրջը տեղի ունեցող այս զարգացումներին քաղաքական երանգավորում է տալիս: Նշում է, որ նախորդ ամիսներին հարցաքննության է հրավիրվել արդեն մի քանի անգամ, բայց եւ ընտրարշավի օրերին դարձյալ հրավիրվելը որակում է իր ու կուսակցության քարոզարշավը խոչընդոտելու, սուր ճոճելու եւ ահաբեկելու փորձ: «Որովհետեւ ես Նիկոլ Փաշինյանին անձամբ քննադատող ամենատեսանելի քաղաքական գործիչներից մեկն եմ: Ես ձեզ որքան ժամանակ է՝ ուզում եմ հասկացնել, որ որեւէ սպառնալիք ինձ եւ իմ ընկերների վրա ազդել չի կարող»,- ասում է Արմեն Աշոտյանը: Նա պատգամավորության թեկնածու է ռեյտինգային ընտրակարգով եւ միաժամանակ «Հանրապետականի» քարոզչության պատասխանատուն: «Պարբերաբար շշուկներ են պտտվում, որ այս գործը առանձնացվելու է, ուղարկվի ՀՔԾ ե այլն: Կոմիքսներ են նկարում, հոլիվուդյան բլոկբաստերներ, «ուժասներ», թե ինչպես հանրապետական նախարարը թույլ չտվեց, որ փակվի դպրոցը»,- հայտարարում է Աշոտյանը:

Նա, ինչպես նշեց, այս առնչությամբ դիմել է դիտորդներին, դեսպանատներին, թե ինչպես է գործող իշխանությունը խաթարում ՀՀԿ քարոզչության պատասխանատուի աշխատանքը, թեկնածուներից մեկի քարոզչությունը իր ընտրատարածքում եւ քաղաքական վենդետայի եւ սպառնալիքների լեզվով խոսում: ՀՀԿ-ական գործիչն, ի դեպ, քանիցս ընդգծում է, որ հարցաքննության այս հրավերը իրեն արված նվեր է: Ու դա, փաստորեն, լիուլի կարող է շահարկվել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7641 դիտում

ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը

Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան

Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ

ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ

Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ

ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի

Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք

Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները

ՌԴ-ն այս պարտության հետ չի համակերպվի. մեզնից իր կամքով չի հրաժարվի, ՀՀ-ն պետք է պատրաստ լինի. տեսանյութ

Ապարանի ջրամբարի լցվածության ծավալով պայմանավորված կաշխատի ջրամբարի հեղեղային ջրթողը․ ցուցաբերել զգոնություն

24 ծրագիր՝ 234 միջոցառումով, կատարողականը՝ 93.5 տոկոս․ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է 2025-ի կատարողականը

ԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ

Իրար հերթ չտալով փորձում են ճողոպրել․ ասում էինք, չէ՞, երազելու եք ՀՀ-ից փախնելու մասին, բայց չեք կարողանալու

Առևանգել են ՍՊԸ աշխատակցին, ազատելու դիմաց տնօրենից պահանջել ունեցած պարտքը․ քրվարույթի նյութերը դատարանում են

Facebook, Instagram և Messenger-ի աշխատանքում այս պահին լայնածավալ խափանումներ են

Ազատի կացարանում զոհված զինծառայողների գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքը երկարաձգվել է

Ուժեղ կարկուտ և տեղատարափ Նահապետավանում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կիևյան կամուրջը տևական ժամանակ փակ է լինելու

«5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր․ ՀՌԸ նիստին մասնակցել է նաև ԺՀՄԻԳ ներկայացուցիչը

Դավիթ Խուդաթյանն այցելել է Երևան-Սևան ճանապարհի՝ կայծակից փլուզված կամրջի հատված

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ հորդառատ անձրևային եղանակը կպահպանվի

Ընտրությունների արդյունքները ժողովրդի կողմից Ձեր քաղաքականության նկատմամբ վստահության հավաստումն են․ Միրզիյոև

Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել

Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են ՀՀ տարածքում

Ընտրակաշառքի բուրգը պետք է բացահայտվի․ Ռուբինյան

Իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելու մասին կոչեր են հնչեցրել, նախաձեռնվել են վարույթներ

2025-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը գյուղատնտեսության ոլորտին հատկացրել է 43 մլրդ դրամ. Պապոյան

Ամենադարդն էն ա, որ 1,5 միլիոնն օգնեց Փաշինյանին, այսինքն՝ մեզ խաբեցին էդ միլիոնուկեսով. Կարապետյան

Վերջնականացրել ենք դիզայնը. ՆԳ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին

Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել

Ձերբակալվել է ԵՊՀ դասախոս, «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր Ալեն Ղևոնդյանը

Ընկերուհուս մաման ա, ասում ա նենց չլնի՝ սաղ օրը կանգնենք, 20 հազար դրամ տան. ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրություն

Սամվել Կարապետյանն ընդունում է ընտրություններում իր պարտությունը

Վրաերթ Արմավիրի մարզում. տուժածը մահացել է

Մեր աշխատանքը չի ավարտվում միայն ընտրության օրով, շարունակում ենք աշխատել, կլինեն նոր բացահայտումներ․ Սարգսյան

Սահմանապահները թույլ չեն տվել, որ Նարեկ Կարապետյանը հատի ՀՀ սահմանը

«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը մեկնարկել է Երևան-Ալմաթի-Երևան երթուղով չվերթերը

Պարզում ենք՝ արդյո՞ք գործ ունենք թմրամիջոցի հետ․ ՆԳ նախարարը՝ 12-ամյա երեխային ենթադրյալ թմրամիջոց տալու մասին