Ձեր ժամանակն օգտագործեք ամեն օր նոր բան սովորելով. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Օտտո-ֆոն Գուերիկեի համալսարանում այսօր հանդիպել է դասախոսների եւ ուսանողների հետ։

Խոսելով երիտասարդ լինելու կարեւորության եւ առավելությունների մասին՝ նախագահ Սարգսյանը, մասնավորապես, ասել է.

«Մենք սկսում ենք ծերանալ այն ժամանակ, երբ դադարում ենք սովորել: Դադարում ենք ուրախանալ նոր բացահայտումներով: Դադարում ենք հայտնաբերել ու հայտնագործել:

Ի՞նչ է նշանակում լինել երիտասարդ: Կարծում եմ՝ այստեղ խնդիրը տարիների քանակը չէ: Վստահ եմ, ձեզնից յուրաքանչյուրը հանդիպել է մարդկանց, ովքեր 16 կամ 20 տարեկան են, բայց արդեն շատ տարեց են, հետաքրքրված ու ակտիվ չեն: Եվ միաժամանակ տեսել եք 60, 70 կամ 90 տարեկան մարդկանց, ովքեր լի են կյանքով: Երիտասարդության ցուցիչներից է ֆիզիկական ակտիվությունը: Որքան ավելի ակտիվ կյանքով ենք ապրում, այնքան ավելի երիտասարդ ենք:

Կարեւոր է ամեն օր սովորել նոր բան:

Ժամանակը հարաբերական է եւ կախված է յուրաքանչյուրի արագությունից:

Մեր ձեռքերում է՝ լինել երիտասարդ ու ապրել լիարժեք կյանքով՝ անկախ տարիքից:

21-րդ դարը երիտասարդների ժամանակն է:

Ինչո՞ւ է կարեւոր լինել երիտասարդ 21-րդ դարում:

21-րդ դարը տարբեր է լինելու: Ես ավարտում եմ իմ գիրքը, որը կոչվում է «Համաշխարհային ռիսկերի քվանտային վարքագիծը»: Սա չի նշանակում, որ մենք քվանտային ֆիզիկայի օրենքներն ենք կիրառելու այդ ամենը նկարագրելու համար: Սա ենթադրում է, որ իրադարձությունները, քաղաքականությունը չեն լինելու դասական ձեւով: Աշխարհում այսօր տեղի ունեցող իրադարձությունները դրա ապացույցն են:

21-րդ դարը երիտասարդների ժամանակաշրջան է, 21-րդ դարը դուք կառավարելու եք ամբողջովին այլ կերպ, քան մենք ենք արել նախկինում: Հուսով եմ, որ բոլորդ կշարունակեք երիտասարդ մնալ:

Որպես եզրակացություն՝ ուզում եմ ասել, որ երիտասարդ լինելու համար պետք է ամեն օր նոր բան սովորեք, պետք է ուրախանաք եւ զարմանաք ամենօրյա բացահայտումներով:

Երբ գաք Հայաստան, շատ ուրախ կլինեմ ձեզ ցույց տալ, որ այն իսկապես 21-րդ դարի երկիր է, շատ արագ է ընթանում: Երկիրը չունի մեծ բնական պաշարներ, սակայն ունի մարդկային մեծ ներուժ եւ լավ կրթություն: Հայաստանը տարածաշրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար է:

Այս ամենը երկրի ուժն է, ուժը փոքր պետության, բայց համաշխարհային ազգի»։

Հանրապետության նախագահը պատասխանել է նաեւ մասնակիցների հարցերին։

Պատասխանելով ղարաբաղյան հակամարտության մասին ադրբեջանցի մասնակցի հարցին՝ նախագահ Սարգսյանն ասել է.

«Մարդկության տեսանկյունից ողբերգություն է այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, Ադրբեջանում եւ Լեռնային Ղարաբաղում: Չեմ ցանկանում հետ գնալ դեպի պատմություն:

Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, գուցե կարող է ստեղծել մի միջավայր, որում խնդիրը կարող է հանգուցալուծվել: Հայաստանն ունի նոր կառավարություն եւ նոր սահմանադրություն: Ես պետության գլուխն եմ, սակայն կառավարության ղեկավարը չեմ: Հիմա Հայաստանը նման է Գերմանիային: Սահմանադրությամբ կառավարության ղեկավարը պետք է բանակցի Իլհամ Ալիեւի հետ: Իմ դերակատարումը կարող է լինել խորհուրդներ տալը:

Ուզում եմ մի կարեւոր բան շեշտել. մարդիկ են մահացել ոչ միայն Ադրբեջանում, այլեւ Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում: Կարծում եմ՝ պետք է անենք հնարավոր ամեն բան՝ ստեղծելու արդար եւ խաղաղ միջավայր խնդրին լուծում տալու համար: Արդյոք դա հեշտ է տրվելու՝ ոչ: Սակայն մենք պետք է փորձենք դա անել այսօր, այլապես ձեր եւ մեր երեխաները տարիներ անց ստիպված են լինելու նույն հարցը տալ։

Ուստի ժամանակն է լուծել խնդիրը»։ 

Տպել
1486 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց