Վրաստանն ընտրեց. հաղթել է Զուրաբիշվիլին, Սահակաշվիլին անհնազանդության կոչ է անում

Համաձայն քվեաթերթիկների գրեթե 100 տոկոսի հաշվարկի արդյունքում Վրաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է Սալոմե Զուրաբիշվիլին, որին աջակցել են քվեարկությանը մասնակցած քաղաքացիների շուրջ 59,6 տոկոսը:

Միավորված ընդդիմության թեկնածուն Գրիգոլ Վաշաձեն, համաձայն ԿԸՀ տվյալների, ստացել է 40,4 տոկոս ձայն, հայտնում է aliq.ge-ն:

Մինչ այդ հրապարակվել էին «Իմեդի» հեռուստաընկերության պատվերով Gallup-ի իրականացրած Exit poll-ի արդյունքները, համաձայն որոնց, նախագահական ընտրությունների երկրորդ փուլում իշխող թիմի աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլին հաղթել է՝ ստանալով ձայների 58 տոկոսը։

Ըստ նույն հարցման, ընդդիմադիր Գրիգոլ Վաշաձեն ստացել է քվեների 42 տոկոսը:

Արտասահմանից ընտրություններին ուշադիր հետեւել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, որը Վրաստանում մի քանի քրեական գործով հեռակա կարգով դատապարտվել է ազատազրկման: Նա էքզիթփոլլերի հարցումների տվյալները հրապարակվելուց հետո հայտարարել է, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները:

Սահակաշվիլին կոչ էր արել Վրաստանի քաղաքացիներին, անկախ ընտրությունների արդյունքից, դուրս գալ փողոց: «Վաղը առավոտվանից, նշանակություն չունի, թե ինչ արդյունքներ կհրապարակվեն, անհնազանդության զանգվածային գործողությունները ենք սկսում»,- այս մասին հայտարարել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:

Նախկին նախագահը նշել է, որ վրաց հասարակությունը պետք է գիտակցի վտանգները եւ փրկի Վրաստանը: Նա Վրաստանի ոստիկանությանն ու բանակին կոչ է արել հեռանալ «քրեական բանդայից»:

«Կոչ եմ անում, Վրաստանի փրկության պատասխանատվությունը վերցնել ձեզ վրա: Բոլորս պետք է ձեռք ձեռքի տանք ու մտածենք, որ այս օրերին Վրաստանի ճակատագիրն է որոշվում: Միասնության կոչ եմ անում»,- ասել է Սահակաշվիլին՝ կոչ անելով ընտրությունների հաջորդ օրը սկսել քաղաքացիական անհնազանդության ակցիաներ:

Հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Գրիգոլ Վաշաձեն՝ նշելով, որ կպաշտպանեն Վրաստանի իրենց օգտին քվեարկած յուրաքանչյուր ձայն: Սակայն նա, ի տարբերություն Սահակաշվիլիի, կոչ չի արել իրենց կողմնակիցներին քաղաքացիական անհնազանդության: «Սահակաշվիլիի կարծիքը պետք է ընդունել, որպես մեկ մարդու կարծիք: Եթե դա մեր շտաբի կարծիքը լիներ, ապա կհնչեր այս ամբիոնից»,- ասել է նա՝ նշելով, որ նոյեմբերի 29-ին միավորված ընդդիմությունը, այնուամենայնիվ, նախատեսում է հանրահավաք կազմակերպել:

«Բոլորս միասին վերջնականապես հրաժարվեցինք անցյալից, որը մեր առաջընթացի, հզորանալու ու ազատության հիմնական խոչընդոտն էր»,- այս մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք»-ի աջակցությունը վայելող նախագահի թեկնածու, էքզիթփոլերի արդյունքներով հաղթանակ տարած Սալոմե Զուրաբիշվիլին:

Նա Վրաստանի քաղաքացիներին շնորհակալություն է հայտնել ընտրությունների երկրորդ փուլում բարձր ակտիվության ցուցաբերելու համար: «Այսօր իմ երկրում սկզբունքային ընտրություն է արվել: Այս ընտրությունը մեծ նշանակություն ունի այսօրվա եւ վաղվա Վրաստանի համար»,- հայտարարել է Զուրաբիշվիլին:

ԿԸՀ-ի փոխանցմամբ, նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընտրողների ակտիվությունը կազմել է 56.23% (1 975 845 ընտրող): Ամենաբարձր ակտիվությունը գրանցվել է Քեդայում՝ 72.72%, ամենացածրը՝ Ծալկայում՝ 43.12%: Թբիլիսիում նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցել է գրանցված ընտրողների 55.9%-ը:

Նշենք, որ նախագահական ընտրությունների առաջին փուլում ակտիվությունը կազմել է 46.74 տոկոս (1 637 956 ընտրող):

Վրաստանի հայաբնակ Ջավախքում եւս հաղթել է իշխանության աջակցությունը վայելող թեկնածու Սալոմե Զուրաբիշիվլին:

Քվեարկության օրը՝ ժամը 22:20-ի սահմաններում, «Վրացական երազանքի» կողմնակիցներն Ախալքալաքի կենտրոնում, նախընտրական շտաբի դիմաց հաղթական հրավառություն արեցին, գրում է jnews.ge-ն:

Այնուհետեւ Վահագն Չախալյանը եւ կողմնակիցները սկսեցին գոռալ «Հաղթանակ, ուժեղ Ջավախք, ուժեղ Վրաստան»: Ինչպես նաեւ երգեցին «Գինի լից» երգից հատվածներ: Նրանք մեքենաներին են ամրացրել Վրաստանի եւ «Վրացական երազանք» կուսակցության դրոշը եւ սկսել երթեւեկել քաղաքով մեկ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4360 դիտում

ԱՄՆ-ը պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի

Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ

Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ

«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում 90-ամյա տղամարդ է մահացել

105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը ԱՄՆ-ում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը

ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ

ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում

Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ինչ խախտումներ են արձանագրվել

Տելեգրամով 400 դոլարով ձեռք է բերել 210 գրամ թմրանյութ. Դավթաշենի գերեզմանատան մոտ տղամարդը ձերբակալվել է

Հնարավոր է արդյոք լավ արձակուրդ անցկացնել Երևանում. վարչապետը կարևոր գործոններ է թվարկել. տեսանյութ

Իրանը կշարունակի hարվածներ hասցնել ԱՄՆ-ի բազաներին մինչև վերջնական հաղթանակը. ԻՀՊԿ

Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի. ՄԻՊ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Հանրապետության տարբեր մարզերում, Երևանում շարունակվում են դպրոցների կառուցման և նորոգման ծրագրերը. տեսանյութ

Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է․ կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է

Ես էլ ուշադրություն չէի դարձնում ՀԴՄ-ին, հետո հասկացա՝ այն պետական օրգանիզմի գործունեության շատ կարևոր մասն է

«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ

ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան 1 զոհ, 1 վիրավոր