«Ֆրաունհոֆեր»-ը լավ գործընկեր կարող է լինել Հայաստանի համար. Արմեն Սարգսյան

Ինչպես տեղեկացնում են նախագահի մամուլի ծառայությունից՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելել է գերմանական «Ֆրաունհոֆեր» արտադրական համակարգերի եւ նախագծային տեխնոլոգիաների ինստիտուտ (Fraunhofer IPK), որը մասնագիտացած է արտադրական գործընթացների ողջ սպեկտրի համար տեխնոլոգիական նորարար լուծումների մշակման ոլորտում: Ինստիտուտը նաեւ նորարարական գաղափարների զարգացմանն ուղղված հետազոտական ծրագրեր է իրականացնում: «Ֆրաունհոֆեր» ինստիտուտը յոթ տասնյակից ավելի գիտահետազոտական կենտրոններ ունի եւ գործունեություն է ծավալում աշխարհի մի շարք երկրներում։

«Ֆրաունհոֆեր» ինստիտուտը 2016 թվականից համագործակցում է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի` Մատենադարանի հետ՝ հնագույն եւ միջնադարյան ձեռագրերի թվայնացման եւ վիրտուալ վերականգնման ծրագրի շրջանակում։ 2017 թվականից մեկնարկել են 13-14-րդ դարերի «Նարեկ» աղոթագրքի ձեռագրի թվայնացման եւ վերականգնման աշխատանքները:

Ինստիտուտի տնօրեն Էքարթ Ուհլմանի ուղեկցությամբ նախագահ Արմեն Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանը շրջել են հաստատության «Արտադրական տեխնոլոգիաներ» փորձարարական սրահում, ծանոթացել ինստիտուտի գործունեությանը։

Շրջայցից հետո հանդիպում է տեղի ունեցել ինստիտուտի ղեկավար կազմի մասնակցությամբ, որի ժամանակ ներկայացվել են հաստատության գործունեության ուղղությունները, ինչպես նաեւ «Նարեկ»-ի թվայնացման եւ վերականգնման ծրագիրը։ Նշվել է, որ պատմական մեծ արժեք ունեցող այս ձեռագիրը եղել է պատառոտված եւ բավականին վատ վիճակում, որոշ էջեր բացակայել են: Յուրօրինակ տեխնոլոգիայի միջոցով իրականացվել է ձեռագրի էջերի, պատառիկների թվայնացումն ու վիրտուալ վերականգումը:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ Հայաստանի հետ համագործակցության հետագա հնարավորությունները։ Ինստիտուտի ղեկավարները տեղեկացրել են, որ հետաքրքրված են Հայաստանում նախագծերի իրականացմամբ եւ նշել, որ համագործակցության վերաբերյալ գաղափարներ ունեն, որոնք առնչվում են տեղեկատվական եւ բարձր տեխնոգիաների ոլորտներին, ավտոմատացման համակարգերին, ռոբոտաշինությանը եւ այլն։

Նախագահ Արմեն Սարգսյանը կարեւորել է Հայաստանում ինստիտուտի գործունեության ընդլայնումը։ ««Ֆրաունհոֆեր»-ի աշխատակիցներն արդեն հանդիպում են ունեցել Հայաստանի կառավարության հետ, եւ նոր համագործակցության վերաբերյալ նախնական պայմանավորվածություններ կան։ Այն միայն Մատենադարանին չի վերաբերում, խոսքը մեծ ինդուստրիալ համագործակցության մասին է»,-լրագրողների հետ զրույցում ասել է նախագահ Սարգսյանը՝ նշելով, որ «Ֆրաունհոֆեր»-ը լավ գործընկեր կարող է լինել Հայաստանի համար, եւ իրականացվելիք ծրագրերը կարող են նպաստել հայկական արդյունաբերության ու արտադրության զարգացմանը։ 

Տպել
1912 դիտում

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը