Միհրան Հարությունյանը շուտով 2-րդ մենամարտը կանցկացնի MMA-ում

Օլիմպիական արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը 2-րդ մենամարտը կանցկացնի MMA-ում (խառը մենամարտեր): Այս մասին նա տեղեկացրել է ինստագրամի իր էջում: Մենամարտը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին Սամարայում՝ «Битва на Волге-8» մրցաշարի շրջանակներում: Մրցակցի մասին տեղեկություններ կլինեն առաջիկա օրերին:

Հարությունյանը նորամուտը խառը մենամարտերում նշել էր այս տարի մայիսին «Fight Nights 87» շոուի շրջանակներում: Ռոստովում նա հաղթել էր իրանցի Ալի Յուսեֆին:

Ռիո 2016-ից հետո մարզիկը ՀՀ հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմում մրցումների չի մասնակցել: Նախ վիրահատությունների ենթարկվեց ու երկար ժամանակ ապաքինվում էր վնասվածքներից, ապա նորամուտը նշեց նոր մարզաձեւում:

Ըմբշամարտը, սակայն, ինչպես «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել էր, չի պատրաստվում թողնել: Վերջերս հայտարարել է, որ պայքարելու է Տոկիո 2020-ի ուղեգրի համար: ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը ՀԺ-ին ասել է, որ յուրաքանչյուր մարզիկ, որը ցանկանում է վերադառնալ, պարտավոր է մասնակցել հավաքականի բոլոր մրցումներին՝ սկսված երկրի առաջնությունից, համապատասխանի բոլոր պահանջներին, որպեսզի իր տեղն ունենա ընտրանու կազմում:

Տպել
932 դիտում

Սյունիքի մարզի Գուդեմնիս գյուղում ավտոմեքենան ընկել է գետը

Վրաերթ Եղեգնաձոր քաղաքում. տուժածը հոսպիտալացվել է

Սոթք-Քարվաճառ ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար անցանելի է՝ անվաշղթաների կիրառման դեպքում

Այսօր ՏԻՄ ընտրություններ են ՀՀ 7 մարզերի 16 համայնքներում

Երեխան եղել է անհաս, ծնվել է կեսարյան հատմամբ, առկա է եղել սրտի արատ. ԲԿ-ն պարզաբանում է նորածնի մահվան պատճառը

Հրազդանում մեքենա է հրդեհվել. շարժիչի հատվածն ամբողջությամբ այրվել է

Եւս մի «հայրենասեր-քաղհալածյալ»

Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում

Արմեն Սարգսյանը հանդիպել է «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնության անդամների հետ

3 մլն դրամից մինչեւ 200 հազար. ավագանու անդամը հրապարակել է թվեր՝ վարչական շրջանների կորպորատիվների ծախսերից

Երևանի Արմենակյան փողոցում բենզատար է շրջվել

Ավելի վատ է լինելու. գործերը հեչ լավ չեն

«Սպիսատ» արեցին. սանիտարական զտումներ ՀՀԿ-ում

Մեղադրում են գյուղապետին. կարո՞ղ է մարզպետին էլ բռնենք

Հրդեհ Երեւանում. փրկարարները բնակարանից դուրս են բերել երեխաներին

Ողբերգական դեպք Երևանում․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական աղջնակ է մահացել

Գառնիի բնակարաններից մեկի նկուղում թմրանյութ է հայտնաբերվել

«Գիշեր էր: Մենք բախվեցինք փայտի մի մեծ կտորի».Վրաստանում ձկնորսական նավ է խորտակվել

«ԵՄ-ն շարունակելու է աշխատել հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման». Մոգերինի

Քաղաքական դաշտի որակը մտահոգիչ է․ իսկական ընդդիմություն է պետք