Երևան
12 °C
Նոյեմբերի 28-ին Վրաստանում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Մեկ ամիս առաջ տեղի ունեցած առաջին փուլի արդյունքներով առաջին երկու տեղերն էին զբաղեցրել անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, որին սատարում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը եւ միասնական ընդդիմության «Ուժը միասնության մեջ է» դաշինքի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն: Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ Զուրաբիշվիլին ստացել էր ընտրողների ձայների 38,6%-ը, իսկ Վաշաձեն՝ 37,7%: Սա հազվադեպ երեւույթ է ոչ միայն Վրաստանի, այլեւ նախկին ԽՍՀՄ բոլոր երկրների համար, երբ առաջատար թեկնածուների հավաքած ձայների տարբերությունն այսքան փոքր է լինում: Վրաստանում սա առաջին դեպքն է, երբ նախագահ ընտրելու համար երկրորդ փուլ անցկացնելու անհրաժեշտություն է առաջանում:
Վերջին ամիսը Վրաստանի քաղաքական կյանքում բավական բուռն էր: Նախ մեծ աղմուկ առաջացրեց ընտրության օրվա նշանակումը: Առաջին փուլից հետո խոսվում էր, որ ընտրություններն անցնելու են դեկտեմբերի 2-ին, սակայն ԿԸՀ-ն առաջին փուլի արդյունքների վերջնական ամփոփումից հետո հայտարարեց, որ երկրորդ փուլը կկայանա նոյեմբերի 28-ին՝ չորեքշաբթի: Ընդդիմադիրների կարծիքով՝ դա կարող էր խնդիրներ առաջացնել արտերկրում բնակվող եւ աշխատող քաղաքացիների համար, քանի որ ընտրությունների օրը ոչ աշխատանքային է հայտարարվում միայն Վրաստանում։ ԿԸՀ-ն գնաց որոշակի զիջման՝ թույլատրելով Վրաստանից դուրս գտնվող քաղաքացիներին քվեարկել մինչեւ տեղական ժամանակով կեսգիշեր:
Խնդիրը նրանում է, որ Վրաստանից դուրս գրանցված շուրջ 15 հազար ընտրողը կազմում է առաջին փուլին մասնակցած քաղաքացիների մոտ մեկ տոկոսը: Մեկ տոկոսի համար արհեստական խոչընդոտներ ստեղծելը, հաշվի առնելով թեկնածուների գրեթե հավասար ուժերը, ընդդիմադիրների բողոքի առիթ էր հանդիսացել, քանի որ, համաձայն տարբեր ուսումնասիրությունների՝ թեկնածուները ստանալու են գրեթե հավասար թվով ձայներ եւ ամեն ձայն կարեւոր էր: Թերեւս, նաեւ այդ պատճառով էին իշխանությունները երկրորդ փուլին ընդառաջ փորձում ամեն կերպ մոբիլիզացնել ընտրազանգվածը եւ պարբերաբար կոչեր էին անում մասնակցել երկրորդ փուլին:
Նախընտրական քարոզարշավը կառուցվում էր հիմնականում փոխադարձ մեղադրանքների վրա: Ընդ որում, երբեմն այդ մեղադրանքները համընկնում էին: Մասնավորապես թե՛ իշխող ուժը, թե՛ ընդդիմությունը մեղադրում էին հակառակորդին ռուսամետ լինելու մեջ:
Ընդդիմադիր թեկնածու Վաշաձեն հայտարարել էր, որ նախագահ դառնալու դեպքում Միխայիլ Սահակաշվիլին վերադարձնելու է վրացական քաղաքացիությունը: Իշխող «Վրացական երազանքի» քարոզարշավում շեշտադրվում էր Սահակաշվիլիի գործոնը՝ ակնարկելով, որ նրա վերադարձը լուրջ վտանգներ է պարունակում: Ուկրաինական կայքերից մեկը հեռախոսազրույց էր հրապարակել, որում զրուցակիցները քննարկում էին Վրաստանում հեղափոխական տրամադրությունների ակտիվացման անհրաժեշտությունը: Այս զրույցի նկատմամբ հետաքրքրությունը բնականաբար այդքան մեծ չէր լինի, եթե զրուցակիցների ձայները չնմանեցնեին Սահակաշվիլիի եւ Գրիգոլ Վաշաձեի նախընտրական շտաբի պետ Գեորգի Վաշաձեի ձայներին: Ինքը՝ Գեորգի Վաշաձեն, հերքել էր այդ տեղեկատվությունը, իսկ ձայնագրությունը որակել էր կեղծ:
«Վրացական երազանքում» համարում են, որ ընդդիմադիր «Միասնական ազգային շարժումը» ռեւանշիստական տրամադրություններ ունեցող ուժ է, որի միակ նպատակը Սահակաշվիլիին վերադարձնելն ու դատապարտված նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին բանտերից ազատելը:
Ընդդիմության ճամբարում ավելի թիրախային էին գործում: Շեշտադրվում էին աղքատությունը, գործազրկությունը, ինչպես նաեւ կոռուպցիան: Իշխանությունները երկրորդ փուլի նախընտրական քարոզարշավի ընթացքում քննադատության հերթական առիթը տվեցին՝ հայտարարելով, որ Վրաստանի բանկերի «սեւ ցուցակներում» գտնվող շուրջ 600 հազար քաղաքացիների պարտքերը մարվելու են մինչեւ տարեվերջ: Մարումը իրականացնելու է «Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին պատկանող «Քարթու» հիմնադրամը: Եւ չնայած մարման համար անհրաժեշտ մի շարք պայմաններին (պարտքը չպետք է գերազանցի 2 հազար լարին, չպետք է գրավով ապահովված լինի եւ այլն), ընդդիմությունը դրանում ընտրողներին կաշառելու փորձ էր նկատել:
Ինչ վերաբերվում է թեկնածուների հնարավորություններին, ապա դրանք հավասար են: Դեռեւս առաջին փուլից հետո Վաշաձեին իր աջակցությունն էր հայտնել ձայների 11%-ով երրորդ տեղը գրաված «Եվրոպական Վրաստան» կուսակցության նախագահ Դավիթ Բաքրաձեն: Զուրաբիշվիլին վայելում է իշխանությունների լիակատար աջակցությունը եւ հավակնում է ստանալ ոչ միայն իշխանության համակիրների, այլեւ Սահակաշվիլիի հակառակորդների ձայները:
Քարոզարշավի տրամաբանությունը հուշում է, որ եթե Զուրաբիշվիլին չհաղթի ձայների մեծ տարբերությամբ, ինչը հավանական է, ապա ընդդիմությունը փորձելու է բողոքի ալիք բարձրացնել՝ վիճարկելով ընտրության արդյունքները: Զուրաբիշվիլիի պարտությունը հարված կլինի «Վրացական երազանքի» վարկանիշին, սակայն ոչ ավելին: Չնայած թեժ ընտրապայքարին, անգամ հաշվի առնելով Սահակաշվիլիի եւ նրա թիմի վերադարձի հնարավորությունը՝ հեղափոխական գործընթացները Վրաստանում քիչ հավանական են: Իրական պայքարը ծավալվելու է 2020 թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ եւ քաղաքական ուժերի մինչ այդ տեղի ունեցող վերադասավորումները հանրային տիրույթում խոստանում են մնալ օրինականության շրջանակներում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT